Աստղագուշակ․ հուլիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2739 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Յուրահատուկ գաղափարների օր է, որոնք ձեզ մոտ կծնվեն հենց առավոտվանից: Բայց այդ գաղափարների իրագործման համար նպաստավոր պահը հետո կգա: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, հաճախ կհասկանաք, թե ինչ կա այն անձանց հոգում, որոնց հազիվ եք ճանաչում: Հավանական է համագործակցության և արդյունավետ աշխատանքի սկիզբ: Առօրյա գործերը ձանձրալի կթվան, կուզենաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց լավ է ինքնուրույն աշխատեք, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել հին ընկերների և այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե այսօրվա համար կարևոր գործ եք ծրագրել, պատրաստ եղեք, որ դրանով մենակ եք զբաղվելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել, հիմա հազիվ թե կարողանան օգնության հասնել: Դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դա ժամանակ ու ջանքեր է պահանջելու: Լավ է նոր բան սովորեք. դուք ամեն ինչ ոտքի վրա կյուրացնեք, միանգամից կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Ցուլեր պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց մասին վերջերս շատ էին մտորում: Երեկոն սիրահարվածներին կուրախացնի հաճելի անակնկալներով: Կարող են իրականանալ ամենահամարձակ երազանքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հրաշալի կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Շրջապատողներին ձեր ծրագրերը երբեմն չափազանց համարձակ կթվան: Բայց դուք չեք կասկածի, որ հաջողության եք հասնելու և ճիշտ էլ կվարվեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրվա կեսին հնարավոր են լարված պահեր: Հաճախ դրանք կառաջանան, երբ զբաղված լինեք ուրիշների համար կարևոր գործերով: Ստիպված եք լինելու բացատրությունների վրա ծախսել այն ժամանակը, որը կուզենայիք շատ ավելի օգտավետ անցկացնել: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, երեկոն էլ դրական հույզեր կնվիրի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի, հագեցած ու կարևոր օր է: Ինչ էլ մտածեք, կիմանաք, որ հաջողության հասնելու շանսերը մեծ են: Բայց դուք հազիվ թե արագ տոնեք առաջին հաղթանակները: Լավ է համբերությամբ ու համառությամբ զինվեք, և այդ ժամանակ ոչ մի խոչընդոտ ձեզ չի կանգնեցնի: Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում պայմանավորվել ոչ մի կերպ չէր ստացվում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալներն ու վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար ցավում էիք: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, երբեմն ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, և դա կստիպի հուզվել: Բայց շուտով լրիվ պարզ կդառնա, որ պայմանները ձեզ համար ամենալավ ձևով են դասավորվել: Եվ այդ ժամանակ էլ կգա վճռական գործողությունների համար նպաստավոր պահը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի և հաճելի շփումների համար: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, զբաղվեք նրանով, ինչը օգնում է դրական տրամադրվել: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք: Օրը հանգիստ ու համաչափ կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Ավելի ուշ կարող եք նոր բան ստանձնել, բայց նախ վերլուծեք հին սխալները. դա թույլ կտա խուսափել ապագայի ցավալի սխալներից: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր ու բարդ հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է նոր ու անսովոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, դրանք ձեզ թև կտան ու կոգեշնչեն: Եթե ավելի ուշ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կկարողանաք հաղթահարել դրանք: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ հին ծանոթների հետ, որոնց կարոտել էիք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ հանդիպելու, ռոմանտիկ զբոսանքի կամ երկուսիդ համար հաճելի վայր ուղևորվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին շատ բան հասարակ կթվա, բայց ավելի ուշ կպարզվի, որ ձեր աչքից կարևոր մասեր են վրիպել: Այդ իսկ պատճառով լավ է որոշումների ու եզրակացությունների հարցում չշտապեք: Չարժե մինչև կեսօր խոստումներ տալ, քանի որ դրանք պահելը սպասվածից բարդ է լինելու: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի: Հաճելի կլինի, որ կարելի է մտածածն անհապաղ կյանքի կոչել: Դուք կուզենաք գործել, և հիմա կարող եք արագ հաջողության հասնել: Շատ Կարիճներ հաջողակ կլինեն գումարին վերաբերող գործերում: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Դուք սովորականից ավելի նյարդային կլինեք, իսկ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը. հետո ամեն ինչի մասին պայմանավորվելն ավելի հեշտ կլինի: Օրվա երկրորդ կեսին համարյա ամեն ինչում հաջողակ կլինեք: Ձեզ համար բարենպաստ ձևով կլուծվեն գործնական ու ֆինանսական հարցերը: Որոշ Աղեղնավորներ պիտանի ծանոթություններ կհաստատեն, նոր համախոհներ կգտնեն, որոնց հետ էլ շուտով կընկերանան: Հավանական են ընտանիքի անդամներից մեկի հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեր հնարավորությունները մի գերագնահատեք: Սա բարենպաստ օր է, բայց հազիվ թե կարողանաք ուզած ամեն ինչին հասնել: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել. կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Աշխատեք ռիսկի չենթարկել գումարն ու այն դատարկ բաների վրա չվատնել: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ ֆինանսական հարցերում չեք շտապել: Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր, իսկ երկրորդը կուրախացնի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Պատահական հանդիպումը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենաարդյունավետ օրը չէ, այդ իսկ պատճառով խոշոր հաջողությունների ու մեծ հաղթանակների վրա հույս մի դրեք: Հավանական են ձգձգումներ գործերում: Երբեմն կթվա, թե անհրաժեշտ արդյունքին հասնել չի հաջողվելու: Բայց մի հուսահատվեք: Ամեն ինչ կստացվի, եթե ժամանակից շուտ չհանձնվեք: Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ, ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ շատ վաղուց ընկերություն եք արել: Շփումները շատ հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր ու փոքրիկ տհաճություններ: Դժվար կլինի մտքերը հավաքելն ու կշռադատված որոշումներ ընդունելը: Չի խանգարի այն մարդու խորհուրդը, որին վստահում եք: Հին ընկերները ձեր կողքին կլինեն, միշտ կարող եք դիմել նրանց աջակցության խնդրանքով: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Տրամադրությունը կլավանա, ավելի ու ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն: Դուք գործունյա ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք աշխատել ձեր նպատակներին հասնելու համար: Դա շրջապատողներին շատ դուր կգա: Շատերը ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու, ձեզ հետ ընկերանալու հնարավորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|