Աստղագուշակ․ հուլիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2655 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պատրաստ եղեք անսպասելի իրադարձությունների: Օրն անակնկալներով լի կլինի, և դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Չարժե հույս դնել, որ ծրագրի համաձայն եք գործելու և կյանքի եք կոչելու հին գաղափարները: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նոր բան հնարել, պատասխաններ փնտրել հանկարծակի ծագած հարցերին: Ձեր սպոնտան լինելը շատերի սրտով կլինի: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն արագ կզարգանա: Դա ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ տեսանկյուններից բարենպաստ օր է: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, կարող եք քննարկել ամենատարբեր հարցերը՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կամ կոնֆլիկտներ կառաջանան: Դուք արագ կսովորեք այն, ինչ ապագայում պետք կգա, հաճախ կյուրացնեք ուրիշի օգտակար փորձը: Հավանական է նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբ. նրանք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքն այսօր սովորականից դժվար կտրվի: Աշխատեք խուսափել շտապողականությունից. այն կարող է սխալների հանգեցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, այնպես որ՝ մի վախեցեք նոր գործեր ստանձնելուց կամ վերադառնալուց նրան, ինչը նախկինում չի ստացվել: Հավանական են լավ նորություններ, որոնք ամենայն հավանականությամբ կվերաբերեն աշխատանքին կամ բիզնեսի զարգացմանը: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ որոշումներ ընդունել: Ձեր ընտրությունը ճիշտ կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են շահավետ գործարքներ, ինչպես նաև առաջարկներ, որոնք եկամուտ կխոստանան: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, տարաձայնությունների պատճառներ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չնայած որոշակի դժվարություններին, որոնք կարող են ծագել առավոտյան, օրը ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել գործերում, որոնք վերջին ժամանակներս շատ ժամանակ էին պահանջում, ստիպում էին հետաձգել հաճելի առիթները: Դուք մտածածից չեք հրաժարվի, եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի, և կգտնեք նպատակին հասնելու եղանակը: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Երեկոն կուրախացնի ձեր կամ ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններով: Դուք կարող եք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում, կհասկանաք՝ ինչ է պետք անել դրանք կյանքի կոչելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների, մանրուքների պատճառով, որոնք նշանակություն չունեն ու շուտով մոռացվելու են: Պետք է ճիշտ դնեք առաջնահերթությունները ու կենտրոնանաք նրա վրա, ինչը հիմա իսկապես կարևոր է և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Վատ օր չէ ինքնուրույն աշխատանքի համար: Դուք լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, որոնք մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն են պահանջում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի ու տնային խնդիրները լուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր կլինի հնարավորությունները չգերագնահատելը: Իրատես եղեք և շատ հետաքրքիր բաներ կտեսնեք: Չի բացառվում՝ հենց այսօր աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ ունենաք: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Մտերիմների հետ շփումները համարյա միշտ կուրախացնեն, տարաձայնությունները կմնան անցյալում: Օրը հարմար է հյուրեր ընդունելու կամ ընկերներին այցելելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգիստ օր է: Այն գլխապտույտ իրադարձություններ ու հեշտ հաղթանակներ չի բերի, բայց ինչ-որ բանով կուրախացնի: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտել էիք: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Օրը հարմար է գործնական ու անձնական նոր հարաբերություններ սկսելու համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ տպավորություն կազմել այն մարդկանց մասին, որոնց հետ այսօր կծանոթանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, հարցերը, որոնք հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: Երբեմն տարաձայնություններ կլինեն, բայց ձեզ կհաջողվի բոլոր զրույցները կառուցողական վարել, թույլ չտալ, որը բանը հասնի վեճերին ու անձերին անցնելուն: Դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու ձևը: Օրը հարմար է ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող գործերի համար: Անսովոր գաղափարներ կունենաք, ցանկացած դատարկ բան ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն առույգ ու վճռական սկսեք, և արդեն օրվա առաջին կեսին շատ բանի կհասնեք: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների համար, նաև նրանց, որոնց հաջողությանը նախկինում կասկածում էիք: Դուք դժվարություններից չեք վախենա, ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց կապված կլինի գործերում ձգձգումների, տանը և աշխատավայրում տհաճ իրավիճակների, տարաձայնությունների հետ: Բանը լուրջ խնդիրներին չի հասնի միայն նրա շնորհիվ, որ դուք կաշխատեք դա թույլ չտալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք: Սա այն օրերից է, երբ կարևոր է որոշումների, արարքների հարցում չշտապելը, զգույշ գործելը, ամեն քայլը լավ մտածելը: Աշխատեք հույս դնել սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու վրա: Կարող են խախտվել պայմանավորվածությունները, որոնց կարողացել էիք հասնել, չեն բացառվում իրադարձությունները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Բայց նոր հնարավորություններ էլ կլինեն: Աշխատեք դրանք ժամանակին նկատել ու բաց չթողնել: Այստեղ պետք կգան վճռականությունն ու խիզախությունը: Հիշեք, որ շատ բանի եք ունակ, իսկ կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն հարցում աջակցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ օր է, բայց այն անհույս չի լինի: Նրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տեղի ունեցող իրադարձությունները կհիշեցնեն այն, ինչ արդեն տեղի է ունեցել ձեր կյանքում: Այդ իսկ պատճառով ձեր գլխավոր խնդիրն այն է, որպեսզի չկրկնեք հին սխալները: Չի բացառվում՝ այստեղ տեղին լինեն մտերիմների խորհուրդները: Գործերում ձգձգումների, անհաջող զուգադիպությունների պատճառով աշխատեք չվշտանալ: Դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները: Ընդհանուր ծրագրեր կունենաք, որոնք շուտով կկարողանաք իրագործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լարված, բայց հետաքրքիր օր է: Պայմաններն արագ կփոխվեն, ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել: Բայց դուք հազիվ թե բողոքեք. տեղի ունեցողն ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Ձկներ կհանդիպեն մարդկանց, որոնցից շատ բան կսովորեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին, դուք հրաշալի գլուխ կհանեք: Դժվար կլինի կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Դուք հաճախ կշեղվեք, ժամանակ կվատնեք նրա վրա, որպեսզի կրկին հավաքեք մտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|