ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2516 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է սկսվել կարևոր զրույցից, որը կազդի ձեր ծրագրերի վրա: Չի բացառվում՝ տեղեկատվություն ստանաք, որի հանդեպ անտարբեր չեք մնա: Այն, ինչին մյուսներն ուշադրություն չեն դարձնի, դուք կարևոր կհամարեք: Եվ դուք չեք սխալվի:

Կեսօրից հետո մի շրջան կսկսվի, որը բարենպաստ կլինի շփումների, նոր համախոհներ փնտրելու համար: Որոշ Խոյեր կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էին: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այստեղ լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Եթե համբերությամբ զինվեք, հարաբերություններն ավելի ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ և արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարող եք գլուխ հանել բարդ գործերից, հաջողությամբ ավարտել այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն հին ծանոթները, և այդ ժամանակ կարող եք առանց երկար մտածելու համաձայնվել:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Բարենպաստ ժամանակ կլինի հանգստի համար: Ոչ մի տեղ մի շտապեք, զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Շփվեք այն մարդկանց հետ, որոնք դուր են գալիս ձեզ: Նման մարդիկ կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին կարող է թվալ, որ ձեզ համար ոչ մի անհնարին բան չկա: Դա այնքան էլ հեռու չի լինի ճշմարտությունից, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները: Լավ է սկսեք ամենակարևոր գործերից: Երբ դրանցից գլուխ հանեք, նոր հնարավորություններ կբացվեն, որոնք չեք ուզենա բաց թողնել:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ժամանակ կլինի: Դրանք ձեզ շատ դուր կգան, իսկ ահա շրջապատողների մոտ հարցեր կառաջացնեն: Հիմա լավ է քննարկումների վրա ժամանակ չծախսեք ու ամեն ինչ ինքնուրույն մտածեք: Երբ գործողությունների հստակ ծրագիր կազմեք, օգնել ցանկացողներ էլ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի գործերի մասին զրուցելու, համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու, աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք լուրջ, բայց բարեհամբույր կլինեք: Ձեզ հետ գործ ունենալը հաճելի կլինի նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Որոշ Խեցգետիններ կկարողանան ընկերանալ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ:

Հետո կգա ինքնուրույն աշխատանքի և ուսման համար հարմար ժամանակը: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելը, փաստերը համադրելը, եզրահանգումներ անելը, որոնք միշտ ճիշտ դուրս կգան: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կսկսվի: Վճռականորեն ստանձնեք բարդ գործերը և կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը նախկինում անհույս էր թվում: Շատ Առյուծներ այնքան հաջողակ կլինեն, որ կհասնեն իրենց նպատակներին առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու:

Ավելի ուշ իրավիճակը կփոխվի: Պետք է զբաղվեք հին սխալներն ուղղելով, ընդ որում՝ ոչ միայն ձերը: Դա ժամանակ և ուժեր կխլի, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների մոտ նաև տրամադրության անկման պատճառ կդառնա: Աշխատեք բարկությունը մտերիմների վրա չթափել: Հին ընկերները կուրախացնեն հաճելի լուրերով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, ինչի պատճառով հակված կլինեք շատ գործեր հետաձգել: Բայց արժե ձեզ վրա ջանքեր գործադրեք, քանի որ օրը կարող է շատ արդյունավետ անցնել: Հնարավորություն կա հաջողության հասնեք այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք հանդիպել: Շատ Կույսերի կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Աշխատեք խուսափել վեճերից, հարթել սուր անկյունները և՛ գործնական, և՛ անձնական շփումներում: Ներողամիտ եղեք շրջապատողների թուլությունների հանդեպ, և նրանք նույն ձևով կպատասխանեն: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ ու մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը շատ հանգիստ կանցնի: Կարող եք ավարտին հասցնել գործերը, մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ, որոշել, թե ինչ պետք է անեք հետո: Դուք ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք իրավիճակն ու սեփական հնարավորությունները: Կկարողանաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը:

Ավելի ուշ ստեղծագործելու և նոր գործերի համար բարենպաստ ժամանակ կգա: Դուք անհաջողություններից չեք վախենա ու խոչընդոտների առաջ չեք ընկրկի, նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք, արագ կսովորեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հաճույքով զարկ կտաք երևակայությանն ու կերազեք ապագայի մասին, կմտածեք՝ ինչպես հաղթել թշնամիներին ու աշխարհը դեպի լավը փոխել: Ավելի քիչ նշանակություն ունեցող հարցերը ձեզ քիչ կհետաքրքրեն: Բայց լավ կլիներ դրանց էլ ուշադրություն դարձնեիք: Եթե ընթացիկ գործերին էլ նույնքան լուրջ վերաբերվեք, որքան ձեր հանճարեղ ու մասշտաբային ծրագրերին, ապա շատ բանի կհասնեք:

Լավ օր է նոր ծանոթությունների համար: Դուք շատերին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար ուրիշների թերություններն են նկատում: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հոգնեցնող կլինի, բայց դուք հազիվ թե բողոքեք: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք հետաքրքիր կլինեն, և դուք ոգևորությամբ կանցնեք դրանց: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնց կհետևեն համագործակցության զարմանալի առաջարկները: Պատասխանի հարցում մի շտապեք, հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեք:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Հեշտությամբ կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Հին վիրավորանքները կմնան անցյալում: Հավանական են հեռվից լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն այնպիսի դժվարություններ չի բերի, որոնք կարող էին վախեցնել ձեզ կամ ստիպել հրաժարվել մտածածից: Ինչ-ինչ փոքրիկ խնդիրներ հնարավոր են, բայց դուք կգտնեք դրանք լուծելու ձևը: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Հաճախ նրանք հրաշալի լուրեր կբերեն կամ առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Բարենպաստ օր է հին ծրագրերին վերադառնալու համար: Չի բացառվում՝ հիմա հասկանաք, թե ինչպես կարելի է առանց մեծ ջանքերի իրագործել դրանք: Որոշ Այծեղջյուրներ նախկինում անհասանելի թվացող նպատակին հասնելու հասարակ ու կարճ ճանապարհ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հրաշալի է ցանկացած կարևոր գործի համար: Դուք շատ լավ գլուխ կհանեք այն ամենից, ինչը մյուսների մոտ չի ստացվել, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի և լուրջ սխալներ չեք գործի: Լավ է աշխատանքի մեջ նախաձեռնող լինեք, նոր բան առաջարկեք. ձեզ կաջակցեն:

Եթե օրվա երկրորդ կեսի համար լուրջ ծրագրեր եք կառուցել, պատրաստ եղեք ձգձգումների, անհաջող զուգադիպությունների, պայմանավորվածությունների խախտման: Այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել նպատակին, բայց սպասվածից մեծ ջանքեր պիտի գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը դժվար կլինի: Համարելով, որ կարող եք բացարձակ ամեն ինչ անել, դուք միայնակ կստանձնեք այն գործերը, որոնք մի քանի մարդու ջանքեր են պահանջում: Եթե արագ գլուխ հանեք իրավիճակից և օգնականներ գտնեք, ապա մինչև ճաշ մի քանի կարևոր հաղթանակ կտոնեք:

Օրվա երկրորդ կեսը հեշտ հաջողություններ է խոստանում այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Կարող են հաջողությամբ լուծվել երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար, որը ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2516 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0