Աստղագուշակ․ հուլիսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2738 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ուշադիր եղեք: Վտանգ կա՝ այսօր սխալներ անեք, անեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Երբեմն կղեկավարվեք վատ խորհուրդներով կամ կվստահեք մարդկանց, որոնք դրան արժանի չեն: Կարևոր կլինի սեփական ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատելը, ցանկալին իրականության տեղ չընդունելը: Առողջ ինքնաքննադատությունը ձեզ չի խանգարի: Մտերիմները սովորականից հաճախ ձեր հասկացողության և աջակցության կարիքը կունենան: Օրը հարմար է անկեղծ զրույցների համար: Կարող եք պատմել ձեր զգացմունքների ու ապրումների մասին՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հաջող է: Շատ բան հեշտությամբ կտրվի, և դուք պետք է օգտվեք դրանից կարևոր գործերից գլուխ հանելու, ավելի վաղ ծագած հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Որոշ Ցուլեր օգտակար տեղեկատվություն կստանան, մյուսներն էլ կսովորեն այն, ինչ նրանց շուտով պետք կգա: Օրվա երկրորդ կեսը նույնքան խոստումնալից չի լինի: Կարող են սրվել տարաձայնությունները, չեն բացառվում վեճերը: Ստիպված եք լինելու վերահսկել ձեզ պրովոկացիաներին չտրվելու համար: Այստեղ շատ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական ու համառ եղեք, այդպես կկարողանաք շատ բանի հասնել: Մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ մեկին ձեր գաղափարները դուր չգան կամ պայմանները լավագույն ձևով չդասավորվեն: Շատ բան դեպի լավը կփոխվի այն բանից հետո, երբ կհասնեք առաջին հաջողություններին: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնց աջակցությունը շատ բան կհեշտացնի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք: Ոչ բոլորը իրերը, որոնք այսօր ձեզ դուր կգան, իսկապես լավը կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է աշխատանքի ու օգտակար գործերի, լուրջ խնդիրները լուծելու համար: Դուք հանգիստ ու վճռական կլինեք: Հազիվ թե ճանապարհին առաջ եկած խոչընդոտները ստիպեն շեղվել ուղուց կամ հրաժարվել մտածածից: Նոր գաղափարներ կունենաք, ոտքի վրա կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Որոշ Խեցգետինների առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը. նախաձեռնող եղեք ու հետաքրքրվածություն ցուցաբերեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինչ-ինչ տհաճ պահեր հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել, քանի որ շտապողականությունը սխալների կհանգեցնի, որոնք ուղղելը դժվար կլինի: Բարեբախտաբար, դուք ժամանակ կունենաք իրավիճակն ուսումնասիրելու և հանգիստ մտածելու համար՝ ինչ անել հետո: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ հեռվից, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն մարդկանց հետ զրուցելու հնարավորությամբ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, իսկ դա հաճախ կխանգարի գործերում: Հավանական են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ կամ ընկեր համարել: Ոմանք ձեզանից դժգոհություններ կունենան, կարող են հիշվել հին վիրավորանքները: Աշխատեք ձեզ հնարավորինս խաղաղասեր պահել. ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: Չեն բացառվում դժվարությունները այն ֆինանսական հարցերը լուծելիս, որոնք նախկինում հեշտ ու հասարակ էին թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգստություն է պետք պահպանել: Դա միշտ չէ, որ կստացվի: Հուզական դաշտը անկայուն կլինի, որը հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին: Երբեմն կնյարդայնանաք, երբ չհաջողվի արագ հասնել ուզածին: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, որոնք վաղուց ավարտված էիք համարում: Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կդասավորվի: Մտերիմների հետ շատ բաներ քննարկելու, բոլորի համար կարևոր բաների մասին զրուցելու հնարավորություն կլինի: Դուք կզգաք ձեզ ցուցաբերվող աջակցությունը, տրամադրությունն էլ կբարձրանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Դա կարևոր ու բարդ շրջան է լինելու: Նույնիսկ աննշան սխալները կարող են երկար ժամանակով բարդացնել ձեր կյանքը: Այնպես որ՝ տաք գլխով որոշումներ մի ընդունեք, մի շտապեք ու զգույշ մոտեցեք համախոհների ընտրությանը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ամենատարբեր հարցեր քննարկելու համար, որոնք նախկինում տարաձայնություններ էին առաջ բերել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է գործնական հարցերը քննարկելու համար և առաջին հերթին նրանք, որոնք կապված են ձեր գաղափարների իրագործման հետ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նախասիրությունները: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք: Սովորական գործերն այսօր ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվան, քան սովորաբար: Հաճախ կուզենաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել, բայց ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի: Կարևոր կլինի սկսածն ավարտին հասցնելը, ոչ մի բան կես ճանապարհին չթողնելը: Համառությունն ու նպատակասլացությունը հնարավորություն կտան հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ օր է: Քիչ բան հեշտությամբ կտրվի, սխալ կլինի հաջողակ լինելու և աստղերի աջակցության վրա հույս դնելը: Փոխարենը կարող եք լավ արդյունքների հասնել, եթե հույս դնեք միայն ինքներդ ձեզ վրա ու աշխատեք ամեն քայլը մտածել: Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը. հնարավոր է՝ հիմա կարողանաք կյանքի կոչել դրանք: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Դա չի նշանակում, որ վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Ձեզ օգնության կհասնի բնատուր նրբանկատությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հեշտ չի լինելու, բայց դուք հազիվ թե բողոքեք: Ճանապարհին ծագած բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել: Հենց դրանով էլ հիմա կզբաղվեք, այդ իսկ պատճառով հրաշալի արդյունքների կհասնեք: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում վիճում էիք, կկարգավորեք հին կոնֆլիկտները: Մտերիմները շատ հարցերում կօգնեն, նրանց աջակցության շնորհիվ ոչ մի րոպե չեք կորցնի սեփական ուժերի հանդեպ հավատը: Հավանական են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը բարենպաստ ու հագեցած կլինի: Ձեզ հետաքրքիր զրույցներ ու գործեր են սպասվում, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հնարավորություն կունենաք ձեր կյանք նոր բան մտցնել, և դուք բաց չեք թողնի ձեր շանսը: Հեշտությամբ ոգեշնչվածության աղբյուր կգտնեք: Դուք կկարողանաք տարվել նույնիսկ նրանով, ինչը շրջապատողներին ձանձրալի կամ շատ բարդ է թվում: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը և նույնիսկ իրագործել հին գաղափարները: Այդ հատվածում գործերը ավելի հաճախ մանրուքներին ուշադրություն ու կարգապահություն կպահանջեն, այլ ոչ թե ստեղծագործ մոտեցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|