Աստղագուշակ․ հուլիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2390 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Կթվա, թե ձեզ համար ոչ մի անհնար բան չկա, և դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի: Բացի այդ, նույնիսկ ամենահասարակ գործերը դրական հույզեր կպարգևեն, իսկ այն, ինչը մեկ ուրիշ ժամանակ միապաղաղ կհամարեիք, գրավիչ արկածի կվերածվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուրիշներին օգնելու և վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու համար: Լավ ժամանակ է անկեղծ զրույցների համար: Կկարողանաք վերջ տալ երկարատև վեճերին ու փոխզիջման հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի օր է գործերի մասին զրուցելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ նպատակներ են դրված ձեր ու ձեր մտերիմների առաջ, ինչ է պետք նախաձեռնել դրանց հասնելու համար: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ուրիշներին ղեկավարելը: Բոլորը դա կհասկանան, այդ իսկ պատճառով առանց երկար վեճերի կկատարեն ձեր հանձնարարություններն ու խնդրանքները: Կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ: Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, ընկերանալ: Բայց նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք նրանց անկեղծության վրա: Չարժե շուրջը բոլորի հետ կիսվել կարևոր տեղեկատվությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ տրամադրությամբ սկսելն այնքան էլ հեշտ չի լինի: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, տհաճ զրույցներ, որոնք թևաթափ կանեն ձեզ: Կարևոր կլինի այդ ամենը սրտին մոտ չընդունելն ու ուրախության առիթներ փնտրելը, այլ ոչ թե ապրումների: Շուտով՝ կեսօրից հետո, կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի: Այն հրաշալի կլինի հին նախասիրությանը վերադառնալու և այն ամենը հիշելու համար, ինչը ձեզ նախկինում միշտ ուրախացրել է: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց կոնֆլիկտներից խուսափելուն կօգնեն բարեհամբույր լինելն ու հումորի զգացումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք շատ բան կհասցնեք անել, եթե չշտապեք: Խուսափեք քաոսից, մի գործից մյուսին մի նետվեք: Ավելի արդյունավետ ու հաճելի կլինի հետևողական գործելը, նույնիսկ համեստ հաջողություններով ու աննշան հաղթանակներով ուրախանալը: Շատ հարցերում ձեզ կօգնեն նոր ծանոթները: Շուտով նրանք ձեր ընկերները կդառնան: Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հանդեպ ներողամիտ եղեք: Նրանք հատուկ չեն հանի ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք տեղի ունեցողին հումորով նայել: Վերջիվերջո լուրջ խնդիրներ չեն առաջանա, և դա արդեն իսկ վատ չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է նոր բան փորձելու համար: Դուք արագ կսովորեք, դժվարություններից չեք վախենա, նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Կողքին միշտ կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Այսօր ստացած ինֆորմացիան անպայման մոտ ժամանակներս պետք կգա: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին ճիշտ մոտեցում կցուցաբերեք: Մտերիմները հիմա ձեր աջակցության կարիքը շատ կզգան, դուք էլ կփորձեք չմերժել նրանց: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հետաքրքիր է լինելու: Այսօր դուք հնարամիտ կլինեք ու նպատակին հասնելու բազում ինքնատիպ եղանակներ կգտնեք: Էներգիա շատ պետք կգա, բայց դուք հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ստիպված լինեք ողջ օրն աշխատել: Շատ բաների մասին կարող եք զրուցել հին ընկերների հետ, որոնք անպայման հրաշալի խորհուրդներ կտան կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Հրաշալի օր է նոր բան սովորելու համար: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչը կարող է կարևոր լինել, իսկ եթե ամեն ինչ միանգամից չստացվի, վատ չեք զգա հարցեր տալուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի ոչ միայն խուսափել տարաձայնություններից, այլև հաշտեցնել այն մարդկանց, որոնք նախկինում վիճել էին միմյանց հետ: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Եթե հիմա ընդհանուր ծրագրեր հայտնվեն, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Առօրյա գործերը ձանձրալի կթվան ու սովորականից շատ կհոգնեցնեն: Բայց դուք կփորձեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, և դա ձեզ մոտ կստացվի: Երեկոյան ինքներդ ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Տհաճ ու մեծ նշանակություն չունեցող բաների մասին շատ մի մտածեք: Ինչքան շուտ դրական տրամադրվեք, այնքան լավ ու հետաքրքիր բաներ կբերի օրը: Այն հրաշալի կլինի հին ծանոթներին հանդիպելու համար: Օգտակար կլինի նախկին կապերը վերականգնելը. չի բացառվում դրանց շնորհիվ ձեր առաջ շուտով գրավիչ հեռանկարներ բացվեն: Հազիվ թե կարողանաք խուսափել ծախսերից, բայց գումարը իսկապես պիտանի ու կարևոր բաների վրա կծախսեք: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Դա բարդ ժամանակահատված կլինի, հին պայմանավորվածությունները կխախտվեն, իսկ մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, կհիասթափեցնեն: Բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա, իսկ ահա մնացած ամեն ինչից կեսօրից հետո գլուխ կհանեք առանց մեծ ջանքեր գործադրելու: Ավելի ուշ հաճելի ժամանակ կգա, որը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու համար: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, կգնահատեն դա: Երեկոն սիրահարված Աղեղնավորներին հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը կարևոր բացահայտումներ ու փայլուն գաղափարներ, մտքի իսկական փայլատակումներ կբերի: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: Ամենահամարձակ ու անսովոր նախաձեռնությունները հաճախ հաջող կլինեն: Մտածածն իրագործելու հարցում կօգնեն նոր ծանոթները: Դուք արագ կընկերանաք նրանց հետ: Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, որը հրաշալի կլինի հանգստանալու համար: Դուք ոչ միայն կվերականգնեք ուժերը, այլև մի կողմ կվանեք տհաճ մտքերը, կդադարեք անհանգստանալ այն բաների պատճառով, որոնց վրա ազդել չեք կարող: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անսովոր օր է: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, շրջապատողներին կուրախացնեք ձեր դիտողունակությամբ, ինչպես նաև նույնիսկ աննշան փաստերի վրա հիմնվելով՝ ճիշտ եզրահանգումներ անելու ունակությամբ: Ձեզ հետ կուզենան խորհրդակցել նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական առողջ բանականությանն էին լսում: Լավ օր է այն մարդու հետ ծանոթանալու, առաջին հանդիպման համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեզ անբռնազբոս պահեք: Ձեր լավագույն որակները աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առավոտը կուրախացնի և կոգեշնչի: Դուք հեռվից հրաշալի լուրեր կստանաք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Ավելի ուշ հանգիստ ժամանակահատված կգա, բայց այն նույնպես բարենպաստ կլինի: Կարող եք վերադառնալ հին գործերին, զբաղվել նրանով, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Ձեր ու ձեր մտերիմների կյանքը հեշտացնելու բազում հասարակ, բայց արդյունավետ եղանակներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|