ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2774 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչ էլ ծրագրեք, զգույշ գործեք: Օրը մտածված քայլեր է պահանջում հատկապես նրանցից, ովքեր իրենց առաջ բարձր նպատակներ են դրել ու չեն պատրաստվում քչով բավարարվել: Ամեն անգամ չէ, որ լավ գաղափարներն առաջինը կծնվեն մտքում: Երբեմն իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք:

Գործնական ու անձնական հարաբերություններում զգուշություն է պետք: Սխալ կլինի բոլոր նրանց վստահելը, որոնք փորձում են շահել ձեր համակրանքը կամ հետաքրքրել ձեզ իրենց գաղափարներով: Բոլոր խորհուրդներին չէ, որ արժե հետևել: Գաղտնիքները հայտնել կարելի է միայն ամենամտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Դուք դժվարություններից չեք վախենա, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու դրանցում հաջողությունների կհասնեք՝ առանց դրա համար հատուկ ջանքեր գործադրելու: Հնարավոր են համագործակցության ու համատեղ աշխատանքի առաջարկներ: Չի բացառվում՝ հետաքրքիր ու հեռանկարային գործով զբաղվելու հնարավորություն ունենաք:

Մտերիմները կես խոսքից կհասկանան ձեզ ու շատ հարցերում կաջակցեն: Լուրջ տարաձայնություններ չեն ծագի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհասկացողություն, բայց դուք կարող եք իրավիճակից գլուխ հանել և ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տհաճություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Դրանք հավանական են օրվա առաջին կեսին, երբ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, ձեզ համար հասկանալի չի լինի՝ ինչպես գործել ստեղծված իրավիճակում: Հեշտությամբ կսխալվեք, բայց եթե ուշադիր լինեք, ժամանակին կնկատեք ու կուղղեք ձեր սխալները:

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, չնայած՝ էլի լրիվ անամպ չի լինի: Շատ Երկվորյակների պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ գլուխ կհանեն իրավիճակից, ճիշտ որոշումներ կընդունեն: Հնարավորություն կունենաք օգնել ձեզ համար թանկ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, ուրախ ու հետաքրքիր օր է: Հնարավոր է՝ այն շատ արդյունավետ չլինի, բայց դա ձեզ չի վշտացնի: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների հետ, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Օրը հարմար է ոչ մեծ ուղևորության համար: Պայմանների ցանկացած փոփոխություն կոգեշնչի ձեզ ու վառ տպավորություններ կպարգևի:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, նույնիսկ այնպիսիք, որոնք նախապես չեք ծրագրել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, անսպասելի այցեր: Հյուրերը լավ նորություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Չմտածված արարքները կարող են խնդիրներով ավարտվել, իսկ տաք գլխով ասված խոսքերը երբեմն վեճերի կհանգեցնեն: Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ հիմա պետք է ուշադրություն դարձնել աննշան մանրուքներին, աշխատեք ոչինչ աչքաթող չանել:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Այն հնարավորություն կտա լուծել վաղուց ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Շատ բաների մասին հանգիստ զրուցելու հնարավորություն կլինի, և դուք հաճելիորեն կզարմանաք, թե ինչքան լավ են ձեզ հասկանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լուրջ անհանգստանալու պատճառ չկա. աստղերը ձեր կողմից են, դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից, կարող եք օգտվել իրադարձությունների հաջող ընթացքից, որպեսզի հասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, որոնք նման չեն նրանց, որոնց հետ ավելի վաղ եք շփվել: Շփումները անսպասելի հաճելի կլինեն:

Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն. ստացված գումարը թույլ կտա ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Հաջող կլինեն նույնիսկ չծրագրված գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նկատի ունեցեք՝ այսօր առաջ եկած բոլոր գաղափարները չէ, որ այնքան լավը կլինեն, որքան առաջին հայացքից կթվան: Ձեզ չի հաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, խոստովանել, որ ինչ-որ հարցում մոլորության մեջ եք եղել, ինչ-որ բան չեք նկատել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով խելամիտ խորհուրդ կտա, կհուշի՝ ինչպես գործել: Ձեր խնդիրն այն է, որ լսեք խորհուրդները:

Շատ Կշեռքների համար մտերիմների աջակցությունն այսօր շատ կարևոր կլինի: Վատ մի զգացեք դիմել նրանց, որոնց վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ, բայց հագեցած ու հետաքրքիր օր է: Ուրիշների գործերով ավելի շատ պետք է զբաղվեք, քան ձեր սեփական գործերով, բայց դուք հազիվ թե բողոքեք: Խնդիրներ կհայտնվեն, որոնց վրա հետաքրքիր կլինի գլուխ կոտրելը: Երբ դրանցից գլուխ հանեք, շրջապատողները հիացած կլինեն ձեր հնարամտությամբ:

Նշանի որոշ ներկայացուցիչներ կսովորեն այն, ինչ նրանց շուտով անպայման պետք է գալու: Հավանական են հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ: Դրանք կբարձրացնեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների տրամադրությունը: Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները, հաղթահարել հին տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ ահա փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում: Օրվա ամենամեծ թերությունն այն կլինի, որ շատ բան սրտին չափազանց մոտ կընդունեք, հաճախ սուր կարձագանքեք դատարկ բաներին: Նշանի այն ներկայացուցիչները, որոնք կկարողանան հաղթահարել հույզերը, կխուսափեն խնդիրներից: Հավանական են հաջող որոշումներ՝ կապված աշխատանքի ու բիզնեսի հետ:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, և դուք ուրախ կլինեք այն ցուցաբերել, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը վատը չի լինի: Հենց այն է հարմար նորը սովորելու, նոր գործեր ստանձնելու համար: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Որոշ Այծեղջյուրներ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն այն մարդկանց հետ, որոնք շատ բանի են ունակ:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հավանական են ձգձգումներ գործերում, չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց վրա սովոր եք ամեն հարցում հույս դնել: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Քանի դեռ չեք նյարդայնանում ու բացասական հույզերին չեք տրվում, լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ միանշանակ օր է: Այն բարդ պահերից զուրկ չի լինի, կարող է խնդիրներ բերել, որոնց լուծման համար ստիպված եք լինելու հետաձգել մյուս գործերը: Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները, ավարտին հասցնել ուրիշների սկսած գործը: Սակայն այս դժվարությունները ձեզ չեն վախեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից ու չեն փչացնի ձեր տրամադրությունը:

Դուք արագ կտարվեք այն ամենով, ինչ կանեք, նույնիսկ միապաղաղ գործերին ստեղծագործաբար կմոտենաք, ոգեշնչվածությունը այցի կգա ձեզ: Շրջապատողներին դա շատ դուր կգա, շատերն իրենց օգնությունն ու աջակցությունը կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ: Միակ թերությունն այն կլինի, որ պետք է արագ գործեք, իսկ դրա համար համապատասխան տրամադրություն չեք ունենա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը կկարողանա ոգեշնչել ձեզ, ժամանակին կիսվել հեռանկարային գաղափարով, ձեզ ընդգրկել արժանի նախագծի մեջ, ինչ-որ բանով օգնել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավ կանցնեն և՛ սիրային ժամադրությունները, և՛ ընկերական հանդիպումները: Չեն բացառվում հաջող գնումները կամ նվերները. երկուսի համար էլ շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2774 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3