Աստղագուշակ․ հուլիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2221 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործերում ձգձգումներ սովորականից հաճախ կառաջանան ու կստիպեն հուզվել: Մարդիկ, ովքեր նախկինում օգնություն էին խոստացել, չեն պահի իրենց խոստումը, այնպես որ՝ հույս պետք է դնեք միայն ինքներդ ձեզ վրա: Օրվա սկիզբը հարմար է շուրջը դիտելու ու իրավիճակը գնահատելու համար, իսկ օրվա երկրորդ կեսին կարող եք նախաձեռնող լինել ու գործել: Չեն բացառվում փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններ այցերի հետ կապված խնդիրները: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր գործերի համար: Այդ հատվածում հանդիպումներ նույնպես մի պլանավորեք. շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Փոքրիկ թյուրիմացությունները ամենատպավորվող Ցուլերին կհանեն հավասարակշռությունից: Նշանի նման ներկայացուցիչները կհուզվեն դատարկ բաների պատճառով ու կկասկածեն իրենք իրենց վրա: Փոխարենը հետո լուրջ խնդիրները լուծելու համար բարենպաստ շրջան կգա: Հնարավոր են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Մի վախեցեք փորձարկումներ անել. աստղերը կաջակցեն ձեզ, արդյունքներն էլ կգերազանցեն բոլոր սպասելիքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է: Պետք է ուշադիր լինեք, քանի որ թեթևամտությունն ու գործերին անլուրջ վերաբերմունքը տհաճություններով կավարտվեն: Ցանկացած հաշվարկ պետք է մի քանի անգամ ստուգել: Ստուգեք նաև փաստաթղթերը, որոնց տակ պատրաստվում եք դնել ձեր ստորագրությունը: Հույզերը լարված կլինեն: Հակված կլինեք շատ բան սրտին մոտ ընդունել, վշտանալ դատարկ բաների պատճառով: Աջակցության հարցով դիմեք ընկերներին. նրանք կհուշեն, թե ինչպես վարվել կամ իրական օգնություն կցուցաբերեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է հին կապերը վերականգնելու ու հաշտվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար է հանգստանալու համար: Հին գործերն ավարտին հասցնելու կամ նորերից արագ գլուխ հանելու փորձերը հազիվ թե հաջող լինեն: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, իսկ արդյունքները չեն արդարացնի ակնկալիքները: Հատկապես դժվար կլինի այն Խեցգետինների համար, ովքեր կարևոր հանդիպումներ են պլանավորել: Հանգիստ զրուցել չի ստացվի, ցանկացած տարաձայնություն էլ կոնֆլիկտի կհանգեցնի: Ցանկալի չէ գնումներ անելը. մեծ է գումարը զուր ծախսելու վտանգը: Պարտքով ու վարկով գումար մի վերցրեք. դրանք մարելն ավելի բարդ է լինելու, քան ձեզ թվում է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա, և այդ դեպքում հաջողության հասնելու ձեր շանսերը կմեծանան: Ուրիշի օրինակին մի հետևեք, որոշումներն ինքնուրույն ընդունեք, նպատակին տանող սեփական ուղին փնտրեք: Ձեր շատ փորձարկումներ հաջող կլինեն: Նույնիսկ ամենահասարակ ու ձանձրալի գործերին ստեղծագործաբար կմոտենաք, այնպես որ՝ դրանցից մյուսներից լավ գլուխ կհանեք: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: Հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք ու նրանց ուրախացնելու շատ եղանակներ կգտնեք: Չեն բացառվում անսպասելի նվերները, հաճելի անակնկալներն ու ու ուշադրության նշանները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուղևորությունների համար հարմար օր է: Հիմա շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Բացի այդ, ճանապարհին անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ճանապարհի ընկերներ փնտրել պետք չէ. նրանք իրենք կհայտնվեն: Եթե պլանավորել եք ողջ օրը տանը անցկացնել, աշխատեք անսովոր գործ գտնել: Կարևոր է մի փոքր փոխել իրադարձությունների սովորական ընթացքը, կյանքում նոր բան մտցնել: Դա անմիջապես կաշխուժացնի ձեզ, կօգնի լավատեսորեն տրամադրվել: Օրվա երկրորդ կեսին ինֆորմացիա կստանաք, որը պետք կգա աշխատանքի մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է ստեղծագործ փորձարկումների, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ինչքան շատ ժամանակ հատկացնեք երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերին, այնքան լավ: Ոչ մի րոպե զուր չեք ծախսի, վճռական ու արագ կգործեք, դրա հետ միասին՝ սխալներ չեք անի: Շատերին կզարմացնեն ձեր հաջողությունները: Այսօր նոր ընկերներ ձեռք կբերեք, իսկ թշնամիներ՝ հազիվ թե: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ մարդկանցից, որոնց համակրում եք: Ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող ընտանեկան խնդիրը լուծելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ օր է: Համբերատար եղեք ու պահպանեք ինքնատիրապետումը, հակառակ դեպքում՝ սխալներ կանեք, որոնք ուղղելը դժվար կլինի: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել. դրա համար բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք, իսկ ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես վարվել: Հավանական են չպլանավորված հանդիպումներ: Դրանք ձեզ կուրախացնեն: Նոր ծանոթությունները սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք: Շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական կլինի միայն ձեզ բնական պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի, հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ կբերի: Հետո ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ այնքան էլ հեռանկարային ու հետաքրքիր չեն թվում: Բայց դրանցից էլ օգուտ կլինի. փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք համառորեն հետաքրքրվում են ձեր գործերով: Այսօր դուք հեշտությամբ զոհ կգնաք նրանց, ովքեր սովոր են մյուսներին օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ավելի ուշ նրանք կհասկանան, որ սխալվել են, բայց մինչ այդ պետք է տհաճ պահեր ապրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ինչքան քիչ հուզվեք, այնքան լավ կդասավորվի օրը: Պետք չէ մեծ նշանակություն տան մանրուքներին ու անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Չնայած բացասական միտումների ազդեցությունը երբեմն կզգացվի, ամեն ինչ բավականին հաջող կդասավորվի ձեր ջանքերի ու համախոհների օգնության շնորհիվ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հարմար ժամանակ է հին կապերը վերականգնելու, կարևորի մասին զրուցելու, վեճից հետո հաշտվելու համար: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, և նրանց շնորհիվ հաճախ հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բարդ ու լարված կլինի հատկապես նրանց համար, ովքեր օրվանից բացառապես հաճելի իրադարձություններ ու հեշտ հաջողություններ էին ակնկալում: Հնարավոր են հիասթափություններ, անսպասելի խնդիրներ, դժվարություններ գործերում, որոնցից մեկ ուրիշ ժամանակ արագ գլուխ կհանեիք: Լավատեսությունը մի կորցրեք. անպայման կհասնեք ձեր ուզածին, բայց՝ մի փոքր ուշ: Հաջող կանցնեն ուղևորությունները, որոնք շատ հաճելի տպավորություններ կթողնեն: Տանից հեռու կարող եք շահավետ գնումներ անել, գործարքներ կնքել, որոնք ժամանակի հետ լավ եկամուտ կբերեն: Բացի այդ, ինչ-որ կարևոր բան կիմանաք. շուտով ստացված ինֆորմացիան պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Չեն բացառվում դժվարություններն ու թյուրիմացությունները, բայց դուք դրանց պատճառով չեք վշտանա ու ճիշտ կվարվեք: Բացասական միտումների ազդեցությունը շուտով կնվազի, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Ձեր խնդիրն է չշտապել ու սպասել հարմար պահի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հաջող կլինեն գնումները, ընդ որում՝ կարող եք ինչ-որ բան գնել ինչպես ձեզ, այնպես էլ ընկերների ու ընտանիքի անդամների համար. նվերների ընտրության հարցում չեք սխալվի: Այս ժամանակահատվածում հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Հաճախ դրանք կստանաք հին ծանոթներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|