Աստղագուշակ․ հուլիսի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2545 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ լուրջ հարց քննարկել ու վստահ չեք, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան, ապա զրույցը երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը հարմար է ցանկացած կարևոր հանդիպման համար, հնարավորություն կտա պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Ճիշտ է՝ ինչ-որ մեկը ձեզ հետ կհամաձայնի միայն նրա պատճառով, որ չի կարողանա դիմակայել ձեր հմայքին, բայց դա էլ վատ չէ: Դուք արագ կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դա վերաբերում է ոչ միայն մտերիմներին, այլև նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Հենց այդ պատճառով էլ օրը հարմար կլինի հարաբերություններ սկսելու համար՝ սկսած գործնականից մինչև ռոմանտիկ հարաբերություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ կուրախացնեին հանգստությունն ու որոշակիությունը, բայց օրը բազում անակնկալներ կբերի: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք ձեզ կմտահոգեն. միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք արձագանքել տեղի ունեցողին: Բայց դուք երկար ժամանակ շփոթված չեք մնա: Ինտուիցիան և առողջ բանականությունը կհուշեն՝ ինչպես է լավ գործել, իսկ հին ծանոթի խորհուրդը թույլ կտա կարևոր գործում արագ հաջողության հասնել: Այսօր դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք: Հենց այդ պատճառով էլ ձեզ կուրախացնեն ուշադրության նշանները, մտերիմների պատրաստած հաճելի անակնկալները, անսպասելի նվերները: Հեշտությամբ կսիրահարվեք: Որոշ Ցուլերի մեկ հայացքն էլ բավական կլինի, որպեսզի ուժեղ զգացմունք ծնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար ամենահարմար պահը չէ: Դուք հակված կլինեք մի քանի գործ միանգամից ստանձնել՝ դրանցից ոչ մեկին բավարար ուշադրություն չդարձնելով: Իսկ ձեզանից հիմա լրիվ այլ բան կպահանջվի՝ դնել առաջնահերթություններն ու կենտրոնանալ ամենակարևորի վրա: Հենց այդպես դուք հաջողության կհասնեք: Լավ է չքննարկեք կարևոր հարցերը, չպատմեք այն, ինչը ձեզ որպես գաղտնիք են հայտնել: Օրը հրաշալի է թեթև, հաճելի զրույցների, չպարտավորեցնող սիրախաղի, ընկերների հետ հանդիպելու համար, որոնք գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նոր բան ստանձնելուց առաջ երկար մտածեք: Ամենայն հավանականությամբ առաջին քայլերն այնպիսին չեն լինի, ինչպիսին կանխատեսում էիք, ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել առաջին հաջողություններին հասնելու համար: Եթե վստահ չեք ձեզ վրա, մտածեք, թե ով կարող է ձեզ դժվար պահին աջակցել: Օրը պարզապես հրաշալի է լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Դրանք այսօր ձեզ չեն ձանձրացնի ու հոգնեցնող չեն թվա: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը շատ հանգիստ կանցնի: Անակնկալներ չեն լինի, ծրագրերը փոխելու կարիք չի առաջանա: Դուք կկարողանաք անել այն, ինչ վաղուց էիք մտածել: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ այդ հարցում: Հաճախ ընդհանուր գործերից երկարատև ընկերություն կսկսվի: Համատեղ գործունեությունը հնարավորություն կտա մտերմանալ այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ հետ շփումներում զգուշություն էին ցուցաբերում: Օգտակար կլինի այն բանով զբաղվելը, ինչը նախկինում ուրախացնում էր: Օրը հրաշալի է հին նախասիրությանը վերադառնալու կամ այն վայրերը մեկնելու համար, որոնք կապված են մանկության հաճելի հուշերի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին խորհուրդները լսելը, ուրիշի փորձից օգուտ քաղելն այնքան էլ հեշտ չի լինի: Նշանի շատ ներկայացուցիչներ այդ հատվածում ցավալի սխալներ կանեն, որոշումներ կընդունեն, որոնց համար ավելի ուշ կզղջան: Մի քիչ սպասեք. արդեն մի քանի ժամ հետո իրավիճակը կպարզվի, հասկանալի կդառնա, թե ինչպես է պետք գործել հետո: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք շատ խնդիրներ կկարողանաք լուծել, կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց էիք մտածել: Ժամանակ կմնա նաև ընկերների և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր շատ բան կկարողանաք փոխել: Էներգիան բավական կլինի ամենաուժեղ մրցակիցներին հաղթելու համար: Բացի այդ, դուք ուշադիր կհետևեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին և ճիշտ եզրակացություններ կանեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, արագ գտնել նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Շատ Կշեռքների կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Օրը հրաշալի է այն մարդկանց հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցի համար կրկին բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը անսովոր, վառ ու հիշարժան կլինի: Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Հին ծանոթները օգնության կհասնեն, եթե պետք լինի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և հարմար կլինի հանգստանալու համար: Այդ հատվածում հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Կկարողանաք փոխհասկացողության հասնել, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք բազում լավ գաղափարներ կունենաք: Երբեմն դժվար կլինի որոշել, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, և այստեղ օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Հին ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Դուք հրաշալի գլուխ կհանեք գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցից: Շատ Աղեղնավորներ շահավետ գործարքներ կկնքեն: Երեկոն կուրախացնի անակնկալներով, այդ թվում՝ սիրային բնույթի: Սիրելիի հետ շփումները կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Հարմար օր է բարդ գործեր ստանձնելու, կարևոր հարցերը լուծելու համար: Դուք չեք շտապի, ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ կարելի է դրանից խուսափել, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան: Համառությունը կօգնի հասնել նպատակին: Օրը նոր բաներ իմանալու շանս կտա: Դուք կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Ինտուիցիան կհուշի՝ ում արժե դիմել խորհրդի խնդրանքով: Մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը կօգնի Այծեղջյուրներին հաջողությամբ անցկացնել գործնական բանակցությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ բան լավ կստացվի: Դուք հաջողությամբ գլուխ կհանեք նոր գործերից, արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Շրջապատողները հաճույքով կօգնեն, շատերին դուր կգա բարդ առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը: Լավ օր է ձեր մասնագիտական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում՝ կարճատև զրույցից հետո հետաքրքիր առաջարկներ ստանաք: Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի: Լավագույն օրը չէ քննադատելու, նկատողություններ ու ոչ միանշանակ կատակներ անելու համար: Ինչքան հասարակ ու բարեհամբույր ձեզ պահեք, այնքան ներդաշնակ կդասավորվեն հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Չարժե հենց առավոտվանից կարևոր գործեր ստանձնել: Այդ հատվածում ինչ-որ բան հեշտությամբ աչքաթող կանեք, ցավալի սխալ կգործեք: Հանգիստ, առանց շտապելու մտածեք ստեղծված իրավիճակի շուրջ և կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, աստղերի աջակցությունն էլ շոշափելի կդառնա: Օրվա երկրորդ կեսին ամենատարբեր գործերում հաջողակ կլինեք: Մի վախեցեք ստանձնել նոր գործերը: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել: Երեկոն հարմար է ամենամտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|