Աստղագուշակ․ հոկտեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2243 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք շատ բանի կհասնեք, եթե օրվա առաջին կեսին ռիսկի չդիմեք: Պետք կգան կազմակերպչական ունակությունները, տվյալ հատվածը հարմար է ադմինիստրատիվ հարցերը լուծելու համար: Կարող եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, բայց լավ է սկսեք անհրաժեշտ ուղղությամբ ոչ մեծ քայլերից: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի հիմնականում ուժեղ ու հակասական հույզերի պատճառով, որոնցից ամեն անգամ չեք կարողանա գլուխ հանել: Աշխատեք հաճախ դիմել սեփական փորձին: Հիմա տեղի ունեցող շատ իրադարձություններ նման կլինեն նրանց, որոնք արդեն տեղի են ունեցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք կքայլեք դեպի հաջողությունը առանց շտապելու, և ոչ ոք ձեզ չի ստիպի շեղվել ճիշտ ճանապարհից: Կարող եք ձեզ թույլ տալ խախտել ավանդույթները, հաշվի չնստել ձևականությունների հետ. այդպես շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա, դուք կստանաք նրանց աջակցությունը: Հնարավոր կդառնա հին գործնական կապերը վերկանգնելը: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, որին մի ժամանակ սիրում էիք: Ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք հարաբերություններին երկրորդ շանս տալ: Շատ բարենպաստ օր է բարդ բան ուսումնասիրելու, խճճված գործերից գլուխ հանելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, և հենց դա կօգնի կապ գտնել փաստերի ու իրադարձությունների միջև: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս, լուծել ուրիշների ուժերի սահմաններից վեր խնդիրները: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Ձեր տեսակետը դուք հանգիստ, վստահ ու համբերատար կպաշտպանեք, ոչ ոքի չեք վիրավորի: Ավելի ուշ ձեզ հետ կհամաձայնեն նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսները: Հավանական են ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն ընտանիքի անդամների համար օգտակար իրեր գնելու հետ: Երեկոն անսպասելի առաջարկներ կբերի, ամենայն հավանականությամբ՝ գործնական բնույթի: Այստեղ ստիպված չեք լինելու երկար մտորել. ինտուիցիան միանգամից կհուշի ճիշտ պատասխանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-որ խնդիրներ կարող են առաջ գալ. դրանք միայնակ լուծելը պարտադիր չէ: Աստղերը համառորեն խորհուրդ կտան ոչ միայն օգտվել առաջարկած օգնությունից, այլև խնդրել այն: Մարդիկ, որոնց այսօր կներգավեք ձեր գործերին, երկար ժամանակով ձեր համախոհները, իսկ ժամանակի ընթացքում իրական ընկերները կդառնան: Օրը հարմար է գնումների համար: Հիմա դուք գեղեցիկը կնկատեք այնտեղ, որտեղ ուրիշները ոչ մի յուրահատուկ բան չեն տեսնի: Կարող եք անսովոր իրեր գնել, նույնիսկ եթե դրանք առանձնապես չեն համապատասխանում ձեր ճաշակին: Այդպիսի գնումները երկար ժամանակ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև, հաջող օր է, որը հարմար է իմպրովիզացված տոների ու զվարճանքների համար: Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, մեծ հաճույք կստանաք շփումներից: Հավանական են նոր ծանոթություններ: Սկզբում կթվա, թե դրանցում ոչ մի յուրահատուկ բան չկա, պարզապես մի քանի րոպե զրուցել եք հաճելի մարդու հետ, բայց ավելի ուշ նրանք ձեզ համար օգտակար կլինեն: Կարող եք լուծել կարևոր ֆինանսական հարցերն ու փաստաթղթեր ստորագրել: Կհաջողվի ավարտին հասցնել գործերը, որոնց մեծ ուժեր ու ժամանակ եք նվիրել: Դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է ծանոթությունների ու նոր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ. այն դրական հույզեր կպարգևի ու կոգեշնչի: Օրվա երկրորդ կեսը հարմար է գումարի, ներդրումների, գնումների, արժեքավոր ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք և դրա շնորհիվ այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Շրջապատողները հաճախ կդիմեն աջակցության ու խորհուրդների խնդրանքով: Դուք կփորձեք բոլորին օգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Խոստումնալից օր է: Այն հատկապես հաջող կդասավորվի նրանց համար, որոնք ուզում են ընդլայնել շփման շրջանակները, նոր ծանոթություններ հաստատել: Օգտակար կլինի այն մարկանց հետ զրուցելը, որոնք կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները, աշխատում են նույն ոլորտում: Դուք սովորականից ավելի հուզական ու զգայուն կլինեք, սուր կարձագանքեք թյուրիմացություններին, ձեր հասցեին նկատողություններին: Բայց դուք կաշխատեք ավելորդ բաներ չխոսել ու չանել այն, ինչի մասին ավելի ուշ ստիպված եք լինելու զղջալ: Հենց դա թույլ կտա խուսափել անպիտան վեճերից, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար շատ կարևոր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կդասավորվի, և կարևոր չէ՝ արդյոք կորոշեք այն միայնության մեջ անցկացնել, թե կնվիրեք մտերիմների հետ շփումներին: Առաջին դեպքում կարող եք զբաղվել ինքնակրթությամբ և ուսմամբ, ապագայի երկարաժամկետ ծրագրեր կառուցել կամ պարզապես երազել: Երկրորդին՝ անհոգ ուրախանալ, զբոսնել, հանդիպել հին ընկերներին, որոնք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Օրը աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ նորություններ կբերի: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչպես կարող եք բարձրանալ կարիերայի սանդուղքներով կամ եկամուտների նշանակալի աճի հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նոր գաղափարներ, ծրագրեր ու ցանկություններ կունենաք: Սպասել չեք ուզենա, պատրաստ կլինեք անմիջապես գործել՝ ստանալու համար այն, ինչ ուզում եք: Բայց շտապել չարժե. շուտով ավելի բարենպաստ պահ կգա, իսկ հիմա բոլոր ջանքերը դեռ զուր կլինեն: Աշխատեք խոստումներ չտալ. վտանգ կա՝ դրանք կյանքի կոչելն ավելի բարդ լինի, քան թվում է: Օրը հարմար չէ գնումների համար, փոխարենը հավանական են նվերներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում: Հնարավոր է նաև՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե արդյունավետ լինի: Այն ներդաշնակ ու հաճելի կանցնի, եթե աշխատեք խուսափել ավելորդ խառնաշփոթից, հետաձգեք ոչ շտապ գործերն ու օգտվեք լավ հանգստանալու հնարավորությունից: Հրաշալի գաղափարներ կունենաք, բայց ժամանակ կանցնի, մինչև կկարողանաք իրագործել դրանք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ. հաճախ կես խոսքից կհասկանաք այն մարդուն, որին առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Սակայն այստեղ լավ է չշտապել ու իրադարձությունների ընթացքը չարագացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա աշխարհն ավելի լավը դարձնել: Հնարավորություն կունենաք վերականգնել արդարությունը, ստանձնել շատերին օգտակար գործը: Ձեր նախաձեռնություններին հաճույքով կմիանան հին ընկերները: Նաև նոր համախոհներ կհայտնվեն: Ձեզ մոտ հրաշալի կստացվի մարդկանց միավորելը, վիճողներին հաշտեցնելը: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային պատմության սկիզբ կդնի: Պատրաստ եղեք նախաձեռնող լինել, առաջին քայլն անել. դրա շնորհիվ իրադարձություններն ավելի արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարող եք նոր գործեր սկսել, հատկապես այնպիսիք, որոնք կապված են վաղուց հանգիստ չտվող գաղափարները կյանքի կոչելու հետ: Օրվա առաջին կեսին լուրջ կլինեք, իսկ երկրորդին ավելի թեթևամտորեն կտրամադրվեք, բայց դա ձեզ չի խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին: Բարենպաստ օր է գործնական ու ոչ ֆորմալ շփումների համար: Ինքնավստահությունը և բարեհամբույր լինելը կօգնեն ձեր կողմը գրավել մարդկանց, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Բոլորին հետաքրքրող գործեր կգտնվեն, և դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|