Աստղագուշակ․ հոկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2283 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք, գործերն էլ չհետաձգեք: Օրը լավ է սկսեք ամենաբարդ առաջադրանքների լուծումից. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հնարավոր է՝ նրանք ձեզ օգնեն անսովոր գաղափարների իրագործման հարցում: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով կամ հաճելի անակնկալով: Հնարավոր են նվերներ ու դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության և այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը, զբաղվել նրանով, ինչով չէիք ծրագրել զբաղվել: Սակայն տագնապելու կարիք չկա: Պայմանները բարենպաստ կլինեն, ընդունված որոշումներ էլ՝ ճիշտ: Հավանական են լավ նորություններ՝ կապված աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ: Մի շտապեք գնումների հարցում: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք անպիտան իրի վրա կամ ձեռք բերեք ոչ այն, ինչ ուզում էիք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, սկսածը ավարտին հասցնելը: Օրը գայթակղություններ կբերի, որոնց դիմակայելը դժվար կլինի: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ հետ կանգնել հակասական արարքներից, ժամանակին կհիշեցնեն ձեր տված խոստումների մասին: Հնարավոր է՝ այսօր ուզենաք փոխել ծրագրերը. նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին ստիպված եք լինելու շատ աշխատել: Պիտի միաժամանակ մի քանի խնդիր լուծեք, գլուխ հանեք կուտակված գործերից, պատասխաններ գտնեք բարդ հարցերին: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, չնայած՝ ջանքերի գնով: Այս շրջանում ձեռք բերած փորձը ավելի ուշ ձեզ անպայման պետք կգա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը հարմար կլինի լուրջ զրույցների համար: Հնարավոր է՝ դուք կարևոր բան լսեք, իմանաք մի բան, որը կազդի ձեր ծրագրերի վրա, կհուշի՝ դեպի ուր շարժվել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Չի բացառվում՝ ազդեցիկ անձինք ձեզ աջակցություն առաջարկեն: Ձեզ համար կարևոր մասնագիտական հարցերը ամենահաջող ձևով կլուծվեն: Դրական միտումները նկատելի կլինեն նաև անձնական հարաբերություններում: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու և ոգեշնչելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու ձևը: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, որոնց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել, կյանքի կոչել համարձակ գաղափարը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, ում է պետք դիմել աջակցության խնդրանքով: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. այսօր մարդիկ խորհուրդներ կտան առանց իրավիճակից գլուխ հանելու: Հաճելի կլինի հին ընկերների հետ հանդիպելը: Նրանք հետաքրքիր մի բան կառաջարկեն, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունը: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Դուք կգտնեք սիրելիին հաճելիորեն զարմացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այսօր շատ կլինեն: Սա այն օրերից մեկն է, երբ ծրագրի համաձայն գործելը դժվար կլինի: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել: Այսօր արժե նրա հուշումներն ուշադիր լսել: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք օգտակար մի բան կիմանաք կամ պատասխան կստանաք ձեզ անհանգստացնող հարցին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ստիպված եք լինելու շտապել: Հնարավոր է շտապ գործեր հայտնվեն, առաջադրանքներ լինեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք, բայց հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Եթե ժամանակը զուր չվատնեք, կհասցնեք ավելին, քան ծրագրել էիք: Շատ հարցերում կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները: Նրանց կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Խոշոր գնումների հարցում մի շտապեք. մի քանի տարբերակ համեմատելու և լավագույնն ընտրելու համար ձեզ ժամանակ է պետք: Առաջին տպավորությանը վստահել չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Աննշան պատահարը կարող է հուսահատեցնել ձեզ, իսկ մանր-մունր խնդիրները լուրջ կարող են թվալ: Բայց կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ կրկին լավատեսորեն տրամադրվել, դատարկ բաների պատճառով էլ չանհանգստանալ: Ընկերների հետ շփումները կուրախացնեն, նրանք հետաքրքիր գաղափարներ կհայտնեն, ինչ-որ գրավիչ բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցկացնեք: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Այն, ինչ կիմանաք հիմա, ավելի ուշ ձեզ պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն օրվա առաջին կեսին: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Աշխատեք հին պայմանավորվածությունները չխախտել, չհիասթափեցնել նրանց, ում օգնություն եք խոստացել: Այդպես կկարողանաք խուսափել տհաճ պահերից, վիրավորանքներից ու դժգոհություններից: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հարմար է հանգստի, այլ ոչ թե բարդ աշխատանքի համար: Կարող եք ընկերների հետ միասին ոչ մեծ ուղևորության մեկնել. հետաքրքիր կլինի ու մեծ հաճույք կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը լուրջ խնդիրներ չի բերի, բայց ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու հուզվել: Պիտի արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում ու կարևոր որոշումներ ընդունեք: Աշխատեք վեճերի վրա շատ ժամանակ չվատնել, երկար քննարկումներ չվարել: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի ու հեշտ կդասավորվի: Այդ հատվածը կուրախացնի անսպասելի նվերներով, ուշադրության նշաններով: Ընտանեկան տոնի համար առիթ կլինի, և այն բոլորի տրամադրությունը կբարձրացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղեք ուրիշների գործած սխալները: Չի կարելի ասել, որ դրա համար ուրախ կլինեք, բայց ոչ ոքի վրա չեք բարկանա, կպահպանեք լավ տրամադրությունը: Շրջապատողներին ձեր մոտեցումը դուր կգա, ինչ-որ մեկը անպայման իր օգնությունը կառաջարկի: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ ու համարձակ ծրագրեր կբերի: Դրանց իրագործումը կարող է շատ շահավետ լինել: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, հասնել եկամուտների նշանակալի աճի: Հաջողակ կլինեք սիրո մեջ. հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|