Աստղագուշակ․ հոկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2552 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև, հետաքրքիր ու հիշարժան օր է: Ոգեշնչվածությունը կայցելի ձեզ, բազում գաղափարներ ու պլաններ կունենաք: Կարող եք վերադառնալ հին մտահղացումներին. այս անգամ կգտնեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հաջող զուգադիպությունները թույլ կտան արագ լուծել բարդ մասնագիտական խնդիրները: Որոշ Խոյեր մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան ու բաց չեն թողնի այն: Կուրախացնեն ընկերների ու պարզապես հին ծանոթների հետ շփումները: Նրանք լավ նորություններ կհաղորդեն, ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն: Չի բացառվում՝ ապագայի նոր պլաններ ունենաք, որոնց մեծ ոգևորությամբ կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե շտապել: Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր ու բարդ գործերի համար և հնարավորություն կտա լուծել վերջին շրջանում ձեզ ու շրջապատողներին անհանգստացնող հարցերը: Գործնական ակտիվությունն աստիճանաբար կնվազի, և օրվա երկրորդ կեսին դժվարությամբ կկենտրոնանաք: Բացի այդ, այդ հատվածում շրջապատողների հետ ավելի շատ տարաձայնություններ կլինեն, ստիպված եք լինելու հոգնեցնող զրույցներ վարել: Հնարավոր են տհաճ նորություններ: Կարևոր է հնարավորինս արագ ստուգել տեղեկությունը. չի բացառվում, որ ձեզ մոլորության մեջ են գցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հաջող կդասավորվի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները փորձում են թաքցնել: Չի բացառվում՝ լրիվ պատահաբար կարևոր գաղտնիքներ բացահայտեք: Մի շտապեք կիսվել ստացված ինֆորմացիայով. այն դեռևս օգտակար է միայն ձեզ: Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի, փոխարենը կարող եք հանդիպել ընկերներին ու ուրախ ժամանակ անցկացնել: Այդ հատվածում հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ: Որոշ Երկվորյակներ սիրային խոստովանություններ կլսեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հեշտ չի լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Հիմա կարևորը որոշումների, արարքների ու եզրակացությունների հարցում չշտապելն է: Ինչ էլ որ ասեն շրջապատողները, դուք ժամանակ ունեք ամեն ինչ լավ մտածելու ու կշռադատելու համար: Պետք կգա հին փորձը, քանի որ ստեղծված իրավիճակը շատ նման կլինի նրան, ինչից նախկինում կարողացել եք ելք գտնել: Նույնիսկ եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, մի կորցրեք ձեր հանդեպ հավատը. հաջողության հասնելու շանս ունեք: Համբերատարությունն ու հաստատակամությունը հրաշալի պտուղներ կտան: Հենց դրանց շնորհիվ կստանաք այն, ինչի հույսը չունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Չափազանց շատ գործեր ուշադրության կարիք կունենան, հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հիշեք, որ պարտադիր չէ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանեք: Կգտնվեն օգնել ցանկացողներ, և ամենաձանձրալին ու աննշանը կարող եք հանձնարարել նրանց: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ այդ հատվածում հաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնեք հին կապերը: Պարզ կդառնա, թե ինչ սխալներ եք արել անցյալում ու ինչպես է պետք վարվել դրանք չկրկնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը վատ չի անցնի, եթե ժամանակը դատարկ վեճերի ու ձեզ հետ չհամաձայնվող մարդկանց համոզելու փորձերի վրա չվատնեք: Գործընկերների հետ տարաձայնություններ հաճախ կառաջանան, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի այնպես անելը, որ նրանք չխանգարեն ձեզ ժամանակին ավարտել աշխատանքը: Զգույշ եղեք գումարի հետ: Շտապողական որոշումները զուր ծախսերի կհանգեցնեն: Օրվա երկրորդ կեսին հետևեք ձեր տրամադրությանը, աշխատեք շատ ժամանակ չնվիրել մռայլ մտքերին ու տհաճ հուշերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաջող օր է: Արժե ինչ-որ բարդ ու կարևոր բան ստանձնել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհավատաք ձեր ուժերին ու կմոտենաք հաղթանակին: Հնարավոր են դրամական մուտքեր: Խոսքը նաև նշանակալի գումարի մասին է: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Մյուսներից վաղ պիտանի ինֆորմացիա ստանալու, այն ձեր հետաքրքրություններին ծառայեցնելու շանս կունենաք: Դուք ճիշտ եզրակացությունների կհանգեք, լուրջ սխալներ բաց չեք թողնի: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով, լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շտապեք: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, և արժե օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու ու նոր խնդիրները լուծելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի առաջարկներ, որոնց արժե համաձայնությամբ պատասխանել: Մասնագիտական ոլորտում նշանակալի հեռանկարներ կբացվեն նրանց առջև, ովքեր չեն վախենա իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ապագայի մասին մտորելու ու պլաններ կառուցելու համար: Մտերիմների հետ կարող եք զրուցել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին չմտածված արարքներից խուսափելը դժվար կլինի: Շատ Աղեղնավորներ կտրվեն պահի ցանկություններին, կանեն այն, ինչի համար ավելի ուշ կզղջան: Լսեք մտերիմ մարդկանց տված խորհուրդները: Դուք կարող եք խուսափել սեփական սխալներից, եթե վերլուծեք ուրիշների սխալները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է աշխատանքի համար: Կարող եք արագ գլուխ հանել բարդ գործերից: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում կարևոր ինֆորմացիա ստանաք կամ պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնցից շատ բան է կախված: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կուրախացնի հիշարժան հանդիպումներով, անսովոր ծանոթություններով: Դուք շատ կշփվեք նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ: Հնարավոր է՝ նման զրույցների արդյունքում փոխվեն ձեր պլաններն ու նպատակները: Շատ Այծեղջյուրներ այսօր կվերականգնեն իրենց հանդեպ հավատը, որի կարիքը վերջին շրջանում շատ էին զգում: Նշանի ներկայացուցիչները կհասկանան, որ շատ բանի են ունակ, ոգևորությամբ կստանձնեն այն գործը, որը չէին համարձակվում սկսել: Հավանական են անսպասելի նվերներ, անակնկալներ, ուշադրության նշաններ այն մարդկանցից, ովքեր նախկինում ձեզ չէին նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք բարյացակամ ու անկեղծ կլինեք, և դա շատերին դուր կգա: Մարդիկ, որոնց նախկինում չէիք կարողանում մոտեցում գտնել, շատրաստ կլինեն իրենց բարկությունը ներողամտությամբ փոխարինել: Հնարավոր կդառնա հաշտվելը: Կկարողանաք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Օրվա երկրորդ կեսին կուզենաք միայնակ մնալ: Այդ հատվածը հարմար է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք հանգստություն պահպանել, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կվշտանաք նրա պատճառով, ինչն ուրիշներին դատարկ բան է թվում: Բարեբախտաբար, կողքին կլինի մեկը, որին հասկանալի կլինի ձեր վիճակը: Հենց նա կաջակցի ձեզ դժվար պահերին, կգտնի անհրաժեշտ բառերը: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին: Դա այնքան էլ հաճելի չի լինի, բայց դուք կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել դրանից: Վատ մի զգացեք շրջապատողներին դիմել խորհուրդների խնդրանքով. նրանց փորձը ձեզ շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|