ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2313 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն ուժեղ ապրումներ կբերի: Դրանք կապված կլինեն սիրային հարաբերությունների կամ անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Կմեծանա ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունը, դուք կփորձեք ինքնարտահայտման ցանկացած հնարավորություն օգտագործել: Օգտակար կլինի սեփական մտքերի հետ առանձին մնալը. հետաքրքիր գաղափարներ կծնվեն:

Օրվա երկրորդ կեսը անկեղծ խոստովանությունների ժամանակն է: Զգացմունքները թաքցնելը դժվար կլինի: Դրա կարիքն էլ չի լինի. դրանց մասին պատմելուց հետո ձեզ ավելի ազատ կզգաք: Մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում, հիմա կփորձեն հասկանալ ձեզ, և դա նրանց կհաջողվի անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին արժե ուշադիր լինել. ցանկացած սխալ կարող է իր հետ մի ողջ շարք խնդիրներ բերել: Եթե պայմանները թույլ տան, այդ հատվածը նվիրեք հանգստին, հեշտ ու անկարևոր գործերին: Օգտակար կլինի հին նախասիրությունը հիշելը. այն կրկին դրական հույզեր կպարգևի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Հետաքրքրություն կառաջանա նոր խնդիրների հանդեպ, գործերը ոգևորությամբ կստանձնեք, օգնականների կգտնեք ու հաջողության կհասնեք: Կարող եք մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել: Տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հատկապես առավոտյան անհրաժեշտ է զուսպ լինել. չմտածված խոսքերը կարող են վեճի պատճառ դառնալ, վշտացնել ձեզ համար թանկ մարդկանց: Արժե հետ կանգնել հակասական արարքներից, որոնց համար ստիպված եք լինելու զղջալ: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, բայց դրանց հետևել ամեն անգամ չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր կկարողանան իրենց համար հետաքրքիր գործ գտնել, կենտրոնանալ ստեղծագործ խնդիրների լուծման վրա կամ մեկ այլ ձևով խուսափել միապաղաղությունից: Մի վախեցեք հեռանալ ավանդույթներից. դա օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է հանդիպումների համար: Դուք հեշտությամբ կշահեք շրջապատողների հարգանքը և ցանկացածին կկարողանաք համոզել ձեր ճշմարտացիության մեջ, այնպես որ՝ ցանկացած հարցի քննարկում ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կանցնի:

Դժվարություններ կարող են առաջ գալ նշանի այն ներկայացուցիչների մոտ, որոնք կզբաղվեն կենտրոնացվածություն պահանջող բարդ աշխատանքով: Ձեզ հաճախ կշեղեն, մտքերը հավաքելն էլ հեշտ չի լինի: Բայց լուրջ սխալներ թույլ չեք տա, իսկ փոքրերը ժամանակին կնկատեք ու կուղղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն ուժեղ ու հակասական հույզերով հագեցած կլինի, ձեր արարքները հաճախ անտրամաբանական ու անկանխատեսելի կլինեն: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, վտանգ կա՝ լուրջ վիրավորեք մեկին, որի հետ հարաբերությունները ձեզ համար թանկ են: Լսեք ինտուիցիայի ձայնին. ոչ միանշանակ իրավիճակներում հենց այն կհուշի՝ ինչպես է պետք գործել:

Տրամադրությունը կլավացնեն ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կոգեշնչի: Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք արդարացված կլինեն. օրինակ, դուք իրեր կգտնեք, որոնք իսկապես պետք կգան ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավական բարդ օր է: Կարգապահ, ուշադիր եղեք, աշխատեք նույնիսկ մանրուքներում թերացումներ թույլ չտալ: Առավոտյան ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել ամենամտերիմների հետ լեզու գտնելու, նրանց հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա նույնիսկ նրանք, որոնք նախկինում կես խոսքից էին հասկանում:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կանցնի, եթե կենտրոնանաք պրակտիկ գործերի վրա: Կարող եք լուծել բարդ խնդիները, կյանքի կոչել նոր գաղափարները: Հաճախ դուք կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել, և դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել վեճերից ու տարաձայնություններից, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, լավատեսություն պահպանեք, նույնիսկ եթե ամեն ինչ ուզածի նման չընթանա: Երբեմն պետք է պարզապես մի փոքր սպասել, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա: Այդ հատվածը հարմար է կարևոր գործերի համար: Հաճախ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին անել չի հաջողվել, ելք կգտնեք բարդ իրավիճակներից, դրա հետ միասին կօգնեք մարդկանց, որոնք իրենք են դժվար իրավիճակներում հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է ֆինանսական հարցերը լուծելու համար. գործնական հոտառությունը սուր կլինի, ձեզ մի քանի վայրկյան է պետք բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ու ճիշտ որոշում ընդունելու համար: Դուք էներգիայով լի կլինեք, արագ կգործեք ու նշանի մյուս ներկայացուցիչներից ավելի շատ բան կհասցնեք: Շրջապատողների դանդաղկոտությունը կնյարդայնացնի ձեզ, բայց ձեզ կհաջողվի ցույց չտալ դա ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:

Չստուգված աղբյուրից օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Բայց մի ծուլացեք ստուգել այն. վտանգ կա, որ ինչ-որ մեկը փորձում է ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է ամենատարբեր գործերի համար: Կարևոր կլինի դրանք անկեղծ ոգևորությամբ ստանձնելն ու փորձելը լավագույն արդյունքի հասնել: Ինչքան շատ ջանքեր գործադրեք, այնքան հաջող կդասավորվի օրը: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, պատահական հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրվա առաջին կեսին գործունյա և էներգիայով լի կլինեք, իսկ ահա երկրորդին հոգնածություն կզգաք, տրամադրությունը նույնպես կարող է փչանալ: Օգտակար կլինի մի փոքր հանգստանալը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կուզենան իրենք իրենց հետ մենակ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հույզերով հագեցած կլինի, և, ցավոք, դրանք ամեն անգամ հաճելի չեն լինի: Զգացմունքներից գլուխ հանելը հեշտ չի լինի, բայց եթե դա ձեզ հաջողվի անել, կկարողանաք խուսափել լուրջ դժվարություններից: Երբեմն դատարկ բաներից կբարկանաք. լավ կլինի, եթե դա ոչ ոք չնկատի:

Զգույշ եղեք գումարի հետ. այսօր այն հաճույքով, բայց անօգուտ կծախսեք: Ինչ-որ գեղեցիկ, բայց անպիտան բան գնելուց առաջ երկար մտածեք: Ցանկացած կարևոր որոշում այսօր արժե ինքնուրույն ընդունել: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Դուք կարող եք լուծել այն խնդիրները, որոնց վրա մյուսները գլուխ են կոտրել, անսպասելի պատասխաններ կստանաք հարցերին, որոնք շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Ինչքան շատ բան իմանաք, այնքան լավ: Կասկած չկա, որ ստացված տեղեկատվությունը շուտով պետք կգա:

Գործնական բանակցությունները վատ չեն անցնի, բայց բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն: Լավ է կարևոր խոստումներ չտաք, քանի որ դրանք կատարելը դժվար կլինի: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանք էլ հաճույքով զիջումների կգնան, եթե տարաձայնություններ առաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել, գնահատել հեռանկարները, համագործակցության մասին բանակցություններ վարել: Կոնկրետ գործողություններ սկսելու հարցում մի շտապեք, քանի որ դրանց համար ամենաբարենպաստ պահը չէ, ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Եթե կարևոր հանդիպումներ եք ծրագրել, հոգ տարեք, որպեսզի ձեր արտաքին տեսքն անթերի լինի. դա հիմա շատ կարևոր է:

Օրը խելամիտ զգուշություն է պահանջում: Չարժե ռիսկի դիմել, եթե առանց դրա կարող եք կամ էլ հույս ունենալ, որ պարզապես հաջողակ եք լինելու: Շրջահայաց եղեք, և ավելի ուշ դրա համար դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2313 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1