ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2200 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ: Հաճախ ակնարկն էլ բավական կլինի, որպեսզի կռահեք ուրիշի գաղտնի ցանկությունները, հասկանաք, թե ինչի են ձգտում շրջապատողները: Հավանական են շահավետ գործարքներ, չեն բացառվում նաև հաջող գնումները: Նույնիսկ գործնական ուղևորությունները վառ տպավորություն կթողնեն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք լավ գլուխ կհանեք ցանկացած խնդրից, որը կստանձնեք, ձեր փորձը հաճախ օգտակար կլինի շրջապատողների համար: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Նշանի որոշ ներկայացուցիչների ծանոթություններ են սպասվում, որոնք սիրային շարունակություն կստանան: Արժե զգույշ լինել այնտեղ, որտեղ խոսք գնա գումարի մասին: Դուք հակված կլինեք դրանք դատարկ բաների վրա ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Շատ խնդիրներ կմնան անցյալում: Դուք համարյա ոչ մի ջանք չեք գործադրի կուտակված գործերից գլուխ հանելու համար, անհրաժեշտ արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում դժվարություններ էին ծագել: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ. հաճախ աջակցության համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճախ դրանց շնորհիվ նոր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք հաջողությունների հասնել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Ուզածին հասնելու համար համառության կարիք կլինի: Մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան. դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Ժլատություն մի արեք դրական հույզեր դրսևորելու հարցում: Շրջապատողներին դուր կգա ձեր լավատեսական տրամադրվածությունը: Հավանական են պիտանի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը ֆինանսների հետ կապված հաճելի լուրեր կբերի: Հնարավոր են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ այդ միջոցները կարևոր բանի համար են պետք գալու: Օրվա երկրորդ կեսին լուրջ տարաձայնություններ կարող են ծագել սիրելի մարդու հետ, սակայն ձեզ կհաջողվի խուսափել վեճից: Ցանկալի չէ կարևոր հարցեր քննարկելը, հատկապես եթե դրանք հեռու ապագային են վերաբերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք չշտապել. այսօր հաջողության հասնելու համար պետք է խուսափել շտապողականությունից, խառնաշփոթից, միայն մտածված քայլեր անել, չասել ու չանել այն, ինչի համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Մի ընկեք այն մարդու ազդեցության տակ, որը կփորձի ազդել ձեր արարքների վրա, ձեզ պարտադրել իր տեսակետը: Դատողությունների ու արարքների մեջ ինքնուրույն լինելը թույլ կտա լուծել և՛ մասնագիտական, և՛ անձնական խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վճռական գործողություններ, փորձարկումներ անելու, երբեմն նաև ռիսկի դիմելու պատրաստակամություն է պահանջում: Բայց դուք չեք ուզենա փորձության ենթարկել ճակատագիրը: Զգուշության պատճառով երբեմն կնախընտրեք բավարարվել համեստ հաջողություններով, որպեսզի խաղասեղանին չափազանց շատ բան չդնեք: Կուրախացնի մտերիմ մարդկանց աջակցությունը, որոնք միշտ ձեր կողմից կլինեն: Օգտակար կլինի խորհրդի հարցով այն մարդուն դիմելը, որի փորձին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա մեծ մասը հագեցած ու արդյունավետ կանցնի: Դուք ոգևորությամբ կստանձնեք ամենաբարդ գործերը, դրանցից շատերի մեջ հաջողության կհասնեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կհաջողվի առավելագույն օգուտ քաղել: Միայն օրվա երկրորդ կեսին են հավանական ինչ-ինչ տհաճություններ, բայց՝ ոչ մեծ: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Հազիվ թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խառնի ձեր ծրագրերը, խանգարի հասնել մտածածին: Չեն բացառվում հետաքրքիր բացահայտումները, նշանի որոշ ներկայացուցիչներ տեղեկատվություն կստանան, որը նրանց կոգեշնչի նոր հերոսություններ անել: Կհաջողվի ավարտին հասցնել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել. դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է հատկապես գործնական շփումների համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչի են ձգտում շրջապատողները և ինչ սպասել նրանցից: Հաճախ հենց դա կօգնի բոլորին գոհացնող որոշում ընդունել: Չարժե շտապել, հատկապես եթե խոսքը ֆինանսների մասին է. այստեղ հեշտ կլինի սխալվելը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ընտանեկան գործերի համար: Կհաջողվի հարթել հին տարաձայնությունները, հաշտեցնել վիճողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը կարող է բավական հոգնեցնող լինել: Հուզական դաշտն անբարենպաստ է, դուք հաճախ կբարկանաք կամ կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, վտանգ կա՝ վիճեք մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները շատ թանկ եք գնահատում: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, լուծել բարդ հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Այսօր կուզենաք արագ ստանալ ուզածն ու բոլոր նպատակներին միանգամից հասնել, բայց լավ է համբերությամբ զինվեք ու հետևողական գործեք: Աշխատեք ավարտին հասցնել ամենն, ինչ կստանձնեք, լավ նախաձեռնությունները կես ճամփին չթողնել: Օրը բարենպաստ է ընկերների և այլ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Մնացածների հետ լեզու գտնելը բարդ կլինի. փոխհասկացողության հասնելու համար բացատրությունների կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2200 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3