Աստղագուշակ․ հոկտեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2097 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օգտակար կլինի կարևոր բաների մասին մտածելը: Բարդ և ոչ միանշանակ իրավիճակների շուրջ մտածելու դեպքում դուք պատասխաններ կգտնեք լուրջ հարցերին, կհասկանաք՝ դեպի ուր շարժվել և ինչպես հասնել նպատակին: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, և երբեմն դրանք նույնիսկ պիտանի կլինեն: Ինտուիցիան կհուշի, թե որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնց է լավ ուշադրություն չդարձնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքից, իսկ մյուս օգտակար զբաղմունքներից նաև հաճույք կստանաք: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից կարող են կախված լինել ձեր մասնագիտական հաջողություններն ու աճը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարյացակամորեն տրամադրվեք, աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Օրվա առաջին կեսին դա անելը բավական բարդ կլինի: Շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից, երբեմն կասեն ոչ այն, ինչ կուզենայիք լսել: Կարևոր կլինի ոչ ոքի վրա մինչև կեսօր չբարկանալը. հետո բարկանալու համար առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրեր կազմելու, քննարկելու և դրանք իրագործելու համար: Դուք չեք գերագնահատի ձեր հնարավորությունները, պատրանքներ չեք կառուցի, հաճախ կկարողանաք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Խոսեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, հաճախ էիք վիճում, ընդհանուր լեզու չէիք գտնում: Այսօր շրջապատողներին շատ լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Եթե ձեզ ճիշտ պահեք, ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմը կանցնեն, իսկ թշնամիները կամաչեն ու կփորձեն քավել իրենց մեղքը: Օրը հրաշալի է աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու, ինչպես նաև գործարքներ կնքելու համար: Հնարավոր է՝ ձեր մոտ գործարարի տաղանդներ նկատեք, որոնց մասին առաջ չէիք էլ կռահում: Չեն բացառվում դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործեք: Օրը կարծես հատուկ նախատեսված լինի կարևոր քայլեր անելու, համարձակ ծրագրերն իրագործելու և աշխարհը դեպի լավը փոխելու համար: Դուք ձեր ուժերի վրա վստահ կլինեք, և ոչ իզուր: Շատ բան սպասվածից հեշտ կլինի: Երբեմն կարող եք հաջողության հասնել՝ համարյա ջանքեր չգործադրելով: Բացի այդ, հաճախ կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նրանք, ում հետ վերջերս եք ծանոթացել: Օրը հրաշալի կլինի պետկազմակերպություններ դիմելու համար: Եթե վաղուց էիք հետաձգում անհրաժեշտ փաստաթղթի ստացումը, դրանով զբաղվեք հիմա. դժվարություններ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Մտքերը հավաքելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ է պետք: Լավ է կարևոր բան չձեռնարկեք, քանի դեռ վստահ չեք, որ հստակ գիտեք՝ ինչի եք ուզում հասնել և ով կարող է օգնել ձեզ դրանում: Շրջապատողներին ձեր ծրագրերով հետաքրքրելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Մարդիկ ձեզ շատ ուշադիր կլսեն և կտարվեն ձեր նույնիսկ կասկածելի գաղափարներով: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Օրվա երկրորդ կեսը լավ է նվիրել նրան, ինչը կարգապահություն ու ցուցումներին հստակ հետևել է պահանջում: Դուք նման գործերից արագ գլուխ կհանեք, այնպես որ՝ չեք հասցնի ձանձրանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք ավելի շատ զրուցել շրջապատողների հետ: Այսօր մարդիկ, իրենք էլ չնկատելով ու չուզենալով, ձեզ հետ ինչ-որ հետաքրքիր տեղեկատվությամբ կկիսվեն, ձեռքի հետ հրաշալի խորհուրդներ կտան ու պիտանի մտքեր կհայտնեն: Հավանական են լավ նորություններ հեռվից, լուրեր մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք: Օրվա կեսին ծրագրերն անսպասելի կփոխվեն, և դուք դրա համար ուրախ կլինեք: Օրը հրաշալի է իմպրովիզների, փորձարկումների համար: Ձեզ կհաջողվի հորինել մի բան, որը նախկինում ոչ ոքի մտքով չի անցել: Շրջապատողներին դա կհիացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Սա այն օրերից մեկն է, երբ նույնիսկ ամենահասարակ գործերը համառություն և նույնիսկ փոքրիկ հերոսություններ կպահանջեն: Վաղուց լուծում պահանջող ինչ-որ խնդիրներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Շատ մի հոգնեք: Ազատ ժամանակը լավ է նվիրեք հանգստին, ուժերը վերականգնելուն և այնպիսի զբաղմունքներին, որոնք անձնապես ձեզ են հետաքրքիր: Եթե օգտակար, բայց ոչ այնքան գրավիչ գործերը կարելի է հետաձգել, արժե հենց այդպես էլ վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համբերությամբ զինվեք ու շրջապատողներին բացատրեք, թե ինչու եք որոշել գործել այս և ոչ թե այլ կերպ: Հնարավոր է՝ զրույցը երկար լինի, բայց հենց դրա շնորհիվ հաջողվի խուսափել անհասկացողությունից, փոխադարձ վիրավորանքներից և այլ տհաճություններից: Մարդկանց լսելու, նրանց՝ նույնիսկ առաջին հայացքից աբսուրդ թվացող արտահայտություններից օգուտ քաղելու ունակությունը ձեզ այսօր շատ պետք կգա: Հնարավորություն կունենաք լուծել բարդ առաջադրանքը, որի վրա շատերը իզուր գլուխ են կոտրել: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն ողջ օրվա ընթացքում: Երբեմն դրանք իրագործել միանգամից չի ստացվի: Բայց արժե դրանք գրի առնել. հետո պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր հանդիպումները մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի ամենատարբեր հարցեր քննարկելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնցից շատ բան է կախված, շփվելու պաշտոնական հարցումների ու անձնական խնդրանքների շուրջ: Հաջող կլինեն հասարակական ելույթները: Դուք կկարողանաք ոչ միայն հետաքրքրել, այլև հմայել ունկնդիրներին: Օրվա երկրորդ կեսին արժե ինքնուրույն գործել: Դուք հրաշալի գլուխ կհանեք արդեն ծանոթ գործերից և լրիվ նորերից: Շատ Աղեղնավորների պետք կգա նույնիսկ այն մարդկանցից սովորելու կարողությունը, որոնք այնքան էլ հաճույքով չեն կիսվում իրենց փորձով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մտածեք. դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Օրը հնարավորություն կտա պատասխաններ գտնել բարդ հարցերին, լուծել այն խնդիրը, որը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել: Ձեր գաղափարներն ու ծրագրերը շրջապատողներին դուր կգան. վատ մի զգացեք պատմել նրա մասին, ինչ մտածել եք: Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնք շուտով մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն: Շրջապատողները շատ կհետաքրքրվեն ձեր գործերով և երբեմն բավական անտակտ ձևով կխառնվեն դրանց: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից: Երեկոյան կհաջողվի վերջ տալ տարաձայնություններին, որոնք ձեզ վերջին ժամանակներս վշտացնում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Զբաղվեք օգտակար գործերով: Այսօր դուք շատ բաներից հրաշալի գլուխ կհանեք, հաճախ կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, բաց չեք թողնի աշխարհը դեպի լավը փոխելու հնարավորությունը: Դա աննկատ չի մնա: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն: Նրանցից ինչ-որ մեկը ձեր ընկերը կդառնա: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Օրը հրաշալի է գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած խնդիր լուծելու համար: Դուք շահավետ գործարքներ կկնքեք, մի քանի տարբերակներից լավագույնը կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ազդեք մարդկանց վրա. այսօր դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Կհաջողվի քննարկել բարդ հարցերը՝ խուսափելով կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից: Շատ հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հնարավոր գործատուների հետ հանդիպումները: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ սեփական գործերից, և՛ ուրիշների գործերին կխառնվեք միայն այն դեպքում, երբ դա տեղին ու բոլորի համար օգտակար լինի: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն դրանք կյանքի կոչելու հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|