ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1971 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի, փոխարենը լավ հանգստանալու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Տանը ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր գործեր կգտնվեն: Մտերիմները հաճույքով կօգնեն գլուխ հանել դրանցից, միասին ավելի ուրախ կլինի:

Կարող եք վերադառնալ նրան, ինչը ժամանակին ուսումնասիրել եք: Այսօր արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ էր թվում, շատ բան առանց դժվարության կմտապահեք: Ամենն, ինչ հաջողվի իմանալ, շատ շուտով ձեզ պետք կգա: Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ նորություններ կբերի, լուրեր այն ծանոթներից, որոնց համար անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը հեշտ ու հաճելի կանցնի, եթե չփորձեք ամեն գնով հասնել ձեր բոլոր նպատակներին: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, քան կարևոր գործերի ու հոգնեցնող զբաղմունքների համար: Կարող եք նաև ապագայի ծրագրեր կառուցել. ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Այդ հատվածում հնարավոր են նաև հաճելի այցեր: Չի բացառվում՝ հյուրերն առանց հրավերի գան, բայց դուք ամեն դեպքում ուրախ կլինեք տեսնել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին լավ գաղափարներ կունենաք: Հնարավոր է՝ չկարողանաք միանգամից կյանքի կոչել դրանք, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ օգնել. նրանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք այն ամենից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում:

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Ամենայն հավանականությամբ դուք դա կանեք մտերիմների հետ միասին: Հնարավորություն կունենաք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Տարաձայնություններ չեն առաջանա: Երեկոն հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը արդյունավետ ու հետաքրքիր կլինի, հարմար կլինի կարևոր գործերի ու նոր նախաձեռնությունների համար: Ինչ էլ որ ստանձնեք, կկարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին, շատ բան սպասվածից հեշտությամբ կտրվի:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի, բայց այն նույնպես կուրախացնի: Հնարավորություն կունենաք զրուցել այն մարդկանց  հետ, որոնց կարոտել էիք: Կարող եք ընկերների հետ քննարկել կարևոր հարցերը. դուք անպայման օգտակար խորհուրդներ ու հուշումներ կստանաք, որոնց կուզենաք հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Պատահական հանդիպումները, անկաշկանդ ու հաճելի զրույցները կարող են օգտակար լինել: Չի բացառվում՝ դրանց շնորհիվ ինչ-որ կարևոր բան լսեք ու իմանաք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք, ինչ ասեք ու անեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես է ճիշտ տնօրինել գումարը: Որոշ Առյուծներ այսօր նվեր կստանան այն իրը, որի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող եք վերադառնալ նրան, ինչը նախկինում չէր ստացվում: Դուք կհասկանաք՝ ինչպես հաջողությամբ ավարտել արդեն մեծ ժամանակ և ուժեր խլած գործերը: Կհաջողվի լուծել հարցերը, որոնք անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Բայց չի կարելի ասել, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կստացվի: Ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ ջանքեր պիտի գործադրեք: Պատրաստ եղեք դրան:

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար: Հեշտությամբ կհասնեք փոխհասկացողության, կպայմանավորվեք բոլորի համար կարևոր բաների մասին: Դուք ուշադիր կլինեք շրջապատողների հանդեպ, հոգ կտանեք նրանց բարեկեցության մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող հանդիպումներ կբերի, չեն բացառվում նաև հաճելի ծանոթությունները: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Հավանական է՝ ստիպված լինեք քննարկել բարդ հարցերը: Բայց նման զրույցները հանգիստ ու կառուցողական կանցնեն՝ առանց փոխադարձ դժգոհությունների ու վիրավորանքների:

Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված գնումներ, որոնք հաջող կլինեն: Չի բացառվում՝ ապագա ներդրումների, բիզնեսի զարգացման հետ կապված նոր ծրագրեր ունենաք: Գործնական ինտուիցիան շատ Կշեռքների մոտ այսօր ուժեղ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր կլինի և ուրախության առիթներ կբերի: Հավանական են հեռվից լավ նորություններ: Դրանք ձեզ կոգեշնչեն, հետաքրքիր գաղափարներ կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Կարող եք նոր գործեր ստանձնել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք, քանի որ ինտուիցիան կհուշի՝ ինչպես ավելի հեշտ հասնել նպատակին:

Ոչ մեծ կենցաղային խնդիրներից, որոնք կարող են ծագել օրվա երկրորդ կեսին, դուք հրաշալի գլուխ կհանեք: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք օգտակար կլինեն ու կուրախացնեն մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք հակված կլինեք թեթևամտորեն վերաբերվել գործերին, հույս դնել հաջողակ լինելու և բարենպաստ պայմանների վրա, փոխարենը հենվեք սեփական ուժերին: Իսկ լուրջ ու պատասխանատու մոտեցումը ձեզ թույլ կտա հաջողության հասնել նույնիսկ բարդ գործերում: Այնպես որ՝ կարևոր բան ստանձնելուց առաջ ճիշտ տրամադրվեք:

Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել այն հարցերին, որոնց մասին խոսակցություններ վերջերս շատ են եղել: Ստացված նորությունները կօգնեն որոշակիություն մտցնել ընտանեկան ծրագրերի մեջ, մտերիմների հետ պայմանավորվել, թե ինչ եք անելու հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի: Աստղերը ձեր կողմից կլինեն: Կարող եք օգտվել նրանց աջակցությունից կուտակված գործերից գլուխ հանելու համար: Դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, կաշխատեք հնարավորինս արագ սկսածն ավարտին հասցնել, դրա հետ միասին սխալներ չանել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ զրույցները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Դուք կկարողանաք զրուցակիցներին վարակել ձեր ոգևորությամբ, նրանք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի դրված նպատակներին հասնելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ ժամանակ կխլեն զրույցները: Մի շարք բաներ պիտի քննարկեք, և ամեն անգամ հեշտ չի լինի բոլորին դուրեկան որոշում ընդունելը: Դուք կաշխատեք խուսափել լուրջ տարաձայնություններից ու փոխադարձ վիրավորանքներից. ամենասուր անկյունները կհաջողվի հարթել:

Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու համար: Սակայն այստեղ չարժե շտապել և հույս ունենալ, որ անհրաժեշտ արդյունքն արագ եք ստանալու: Ամենայն հավանականությամբ պիտի մի փոքր սպասեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հետաքրքիր ու հագեցած օր է սպասվում: Կհաջողվի օգտակար բաներ անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Դուք չեք բարկանա, եթե ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները. հակառակը՝ կուրախանաք այն մարդկանց աջակցելու հնարավորությամբ, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, որոնցում հավանական են նշանակալի դրական փոփոխություններ: Կարող եք մտերիմների հետ խոսել կարևոր բաների մասին, քննարկել վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող հարցերը: Լուծումները, որոնք կառաջարկեք, բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1971 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0