Աստղագուշակ․ հոկտեմբերի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2805 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար ու անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ անելու շանս կընձեռի: Կարող եք հույսը դնել մտերիմների հասկացողության ու աջակցության վրա, նրանք կօգնեն ծագած բոլոր խնդիրների լուծման հարցում: Չի բացառվում՝ հետաքրքիր գաղափարներ ու համարձակ պլաններ ունենաք: Երեկոյան մոտ կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, հույզերն անկայուն կդառնան: Սովորականից հաճախ վեճեր կառաջանան: Դուք հակված չեք լինի անկեղծանալ նույնիսկ մտերիմների հետ, իսկ դա կասկածելի կթվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը լավ նորություններ ու վառ հույզեր կբերի: Ձեզ կհաջողվի լուծել հին խնդիրները, օգնել մտերիմներին գլուխ հանել դժվարություններից: Օգտակար կլինի ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփվելը: Նման մարդկանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք ամենաբարդ խնդիրներից: Հնարավոր են անսպասելի առաջարկներ ու հրավերներ, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումներ: Շատ Ցուլերի ինտուիցիան կօգնի մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում չէր հաջողվում լեզու գտնել: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հաշտվելու շանսը, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Ծագած բոլոր խնդիրները կարելի է արագ լուծել, ձեզ միայն համառություն ու սեփական ուժերի հանդեպ հավատ է պետք: Մի հրաժարվեք դրված նպատակներից, նույնիսկ եթե դրանց հասնելը հեշտ չլինի. նոր ուղիներ փնտրեք, փորձարկումներ արեք: Չի բացառվում՝ հենց այսօր ձեր կյանքի իրադարձություններին նորովի նայեք, ուղղեք սխալները: Հարազատների հետ անկեղծ զրույցը կօգնի շատ բաների այլ կերպ նայել, շատ կասկածներ ու տագնապներ կմնան անցյալում: Վերջին շրջանում իրենց նախաձեռնությունների հաջողության վրա կասկածող Երկվորյակների մոտ կվերադառնա լավատեսությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար է վճռական գործողությունների համար ու ինչ-որ բան արմատապես փոխելու հնարավորություն կտա: Կարող եք բարձրաձայնել ձեր պլանների ու ակնկալիքների մասին, համախոհներ գտնել, ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ, ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: Անձնական կյանքին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ կարևոր հարցերում: Երեկոյան կկարողանաք ուրախացնել սիրելիին հաճելի անակնկալով կամ լավ նորությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Զարմանալի բացահայտումների ու փայլուն գաղափարների օր է: Կենսական պոտենցիալը շատ բարձր է, դուք կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Ինչքան անսովոր ու բարդ լինեն ձեր ստանձնած գործերը, այնքան մեծ կլինի դրանցում հաջողության հասնելու հավանականությունը: Հնարավոր է անսպասելի ֆինանսական աջակցություն ստանաք այն մարդկանցից, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել կամ պարզապես դժվար պահին բարի խոսքերով աջակցել եք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նոր գաղափարներ կունենաք: Դրանք հասարակ ու արդյունավետ կլինեն: Շրջապատողները կզարմանան, որ իրենց չի հաջողվել նման մի բան մտածել: Կարևոր գործերը մի հետաձգեք: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել: Նախաձեռնող եղեք այնտեղ, որտեղ մյուսները դոփում են տեղում, չեն կարողանում որոշում ընդունել կամ իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք ընդունելով կսկսեք արմատապես փոխել ձեր կյանքը: Հեշտությամբ կհրաժարվեք վնասակար սովորույթներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց հաջողություններն էլ նշանակալի կլինեն: Հաճախ պետք է ինքնուրույն գործեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք: Նման պահերին կարևոր է վճռական լինելը: Ինչքան հապաղեք, այնքան մեծ կլինի խնդիրների, դժվարությունների ու տհաճ պատահարների հավանականությունը: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, եթե հրաժարվեք զուր սպասումներից ու շրջապատողներին շատ բարձր պահանջներ չներկայացնեք: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել մեկի հետ, որի հետ վերջերս դժվարությամբ էիք շփվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն իրադարձություններով լի կլինի ու ամենայն հավանականությամբ ձեզ դուր կգա: Դուք էներգիայով լի, վճռական ու ինքնավստահ կլինեք: Նոր խնդիրները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Նույնիսկ շատ բարդ հարցերին արագ ճիշտ պատասխաններ կգտնեք: Հնարավորություն կունենաք նոր համախոհներ գտնել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն: Անձնական հարաբերություններում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ, այնպես որ՝ մի վախեցեք նախաձեռնող լինելուց: Սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը էներգիայով կլցնեն: Նույնը կարելի է ասել նաև ուղևորությունների մասին: Շատ օգտակար կլինի որոշ ժամանակով պայմանները փոխելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Օգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու ու նոր մտահղացումներն իրագործելու համար: Հաջողությունը կուղեկցի ձեզ, բայց ամենամեծ հաջողություններին կարող եք հասնել այնտեղ, որտեղ խոսք գնա արդարությունը վերականգնելու, սխալներն ուղղելու մասին: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես ճիշտ վարվեք, կօգնի լուծումներ գտնել, որոնք բոլորին դուր կգան: Վառ կարտահայտվեն ձեր լավագույն հատկանիշները: Դուք նոր համախոհներ, ընկերներ ու երկրպագուներ ձեռք կբերեք: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը զգուշություն է պահանջում: Բոլոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք: Շրջապատողների խորհուրդներն անօգուտ ու նույնիսկ վնասակար կլինեն: Խուսափեք կասկածելի ծանոթություններից, աշխատեք հնարավորինս հեռու մնալ այն մարդկանցից, որոնց հեղինակությունն անթերի չէ: Նման մարդիկ կփորձեն ձեզ օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների: Հին ընկերները կփորձեն ձեզ հետ պահել սխալներից: Լսեք նրանց խորհուրդներն ու փորձեք չվիրավորվել նկատողություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Սառնասիրտ եղեք: Առողջ բանականությամբ ղեկավարվելու ունակությունը ձեզ մեծ առավելություն կտա: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կգործեք ու ճիշտ որոշումներ կընդունեք, դատարկ բաների վրա չեք շեղվի: Ուրիշների խորհուրդները ձեզ չեն շեղի: Գործնական ու անձնական հարաբերություններում գովելի զգուշություն կդրսևորեք: Աշխատեք պարտավորություններով չկապվել, իսկ եթե խոստումներ եք տվել, կատարեք դրանք, նույնիսկ եթե դժվար լինի: Թեթևամտության, անպատասխանատվության ցանկացած դրսևորում վնաս կհասցնի ձեր հեղինակությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը գործնական ոլորտում փոփոխություններ է խոստանում: Շատ հարցերում հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Հիմա կարող եք նախաձեռնող լինել, նոր բան առաջարկել: Երբեմն աջակցություն ստանալու համար ստիպված եք լինելու համառ լինել, բայց ավելի հաճախ պարզապես համբերատար բացատրությունների կարիք կլինի: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Դուք լրիվ անշահախնդիր կգործեք, բայց դա չի նշանակում, որ ձեզ շնորհակալություն չեն հայտնելու: Հաճախ ուրիշներին աջակցելով՝ կամրապնդեք սեփական դիրքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|