ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2324 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր Խոյերը կկարողանան անկախ իրենց ցանկությունից շրջապատողներին ցույց տալ իրենց գերազանցությունը. պարզապես շատ գործեր նրանց շատ լավ կտրվեն: Աստղերը էներգիայով, վճռականությամբ ու խելքով կօժտեն, ինչի շնորհիվ էլ կկարողանաք լուծել ամենաբարդ հարցերը:

Անկախ նրանից, թե այսօր շրջապատողներն ինչ կմտածեն ձեր մասին, հնարավոր է՝ ձեզ մեծամիտ համարեն, դուք հակված չեք լինի մարդկանց վերևից ներքև նայել: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ նախանձի ձեզ, կհամարեք, որ դա նրա խնդիրն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր Ցուլը նույնիսկ անծանոթ զրուցակցի մեջ հոգեհարազատ հոգի տեսնելու հնարավորություն կունենա: Օրը ձեզ անկեղծությամբ, ուղղախոսությամբ ու շփվելու ցանկությամբ կօժտի, և առաջին հերթին՝ նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: 

Բայց այսօր կուզենաք նաև դուրս գալ մտերիմների ու ընկերների նեղ շրջանից, նոր ծանոթություններ հաստատել կամ ինչ-որ մեկին ավելի մոտիկից ճանաչել: Ամենաանսպասելի մեկը՝ երեխան, գործընկերը կամ պատահական մարդը, կարող է ձեզ համար սրտամոտ զրուցակից դառնալ, որի հետ խոսակցությունը կստիպի շատ բաների մասին մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր չպիտի շտապեք: Աստղերը նախազգուշացնում են չմտածված, սպոնտան գնումների և ամեն ինչ արագ անելու հետ կապված սխալների մասին: Նույնիսկ եթե վստահ եք ձեր ընդունած որոշումների հարցում, լավ է ևս մեկ անգամ մտածեք, իսկ շատ ավելի լավ է, եթե հետաձգեք դրանք:

Այսօր ճակատագիրը կարող է ձեր առաջ կարևոր, ճակատագրական հարցեր դնել, իսկ դա նշանակում է, որ դրանց սխալ պատասխանի գինը կարող է բավական բարձր լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր աստղերը ձեզ կուղղորդեն ինչ-որ հարցում ուժ ցուցադրել, և դա ձեզ կապահովի անհրաժեշտ արդյունքով: Ինքնավստահ, վճռական ու հանգիստ կլինեք, ինչի շնորհիվ էլ կկարողանաք ցանկացած կարևոր գործում՝ և՛ տանը, և՛ աշխատավայրում, ամրություն դրսևորել:

Սկզբունքային դիրքի և սեփական կարծիքը պնդելու ձեր ունակության շնորհիվ շրջապատողներն այսօր ստիպված կլինեն հաշվի նստել ձեր կարծիքի հետ ու փոխզիջումների գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր կիմանաք, թե ինչ է անսանձելիությունը: Օրը գործնական էներգիայի մեծ պաշարով կօժտի, և դա նրա հսկայական հնարավորությունների բանալին կդառնա: Ձեր ուժերի սահմաններում կլինի այն, ինչ առաջ անիրական էիք համարում:

Ցանկացած նպատակին տանող ճանապարհին քայլ անել կամ փակուղուց ելք գտնել. այս ամենն այսօր Առյուծների ուժերի սահմաններում կլինի: Կարող է թվալ, որ չկա մի այնպիսի խոչընդոտ, որը չեք կարող հաղթահարել, և ամենահետաքրքիրն այն է, որ ինչ-որ իմաստով ճիշտ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ողջ ուժերով կձգտեք թաքնվել ուրիշների աներեսությունից և ձեր կյանք ներխուժելու փորձերից: Օրը ձեզ կտրամադրի հանգիստ զբաղվել սեփական գործերով, միայն թե շրջապատողները անընդհատ կշեղեն՝ մե՛կ կպահանջեն, մե՛կ կխնդրեն, մե՛կ դժգոհություններ կհայտնեն:

Արդյունքում օրվա վերջին Կույսերն իրենց ներսում հսկայական լարվածություն կզգան ու մի փոքր առիթն էլ պատճառ կդառնա, որ պայթյուն տեղի ունենա և բռնկվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր արժեքավոր գաղափարների ու մտքերի հեղեղ կունենաք: Զարմանալի չէ, որ կուզենաք հնարավորինս շուտ դրանք ներկայացնել ընդհանուրի դատին: 

Նույնիսկ եթե չկարողանաք դա անել լայն հասարակության առաջ, հոգ չէ: Այսօր բավական կլինի մեկ խելացի զրուցակիցն ու մի վայր, որտեղ ոչ ոք չի խանգարի խոսել: Դա թույլ կտա Կշեռքներին չմշակված ալմաստը փայլուն ադամանդի վերածելու պես սեփական գաղափարը կատարելության հասցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր շրջապատողներն անընդհատ կնյարդայնացնեն ձեզ: Նույնիսկ եթե նրանք ուղիղ ձեր ճանապարհին կանգնած չլինեն ու ոչ մի կերպ չկարողանան խանգարել ձեր աշխատանքին, միևնույն է, ձեզ կթվա, թե նրանք իրենց անկազմակերպ վիճակով շեղում են ձեզ կարևոր գործերից: 

Դժգոհությունից ազատվելու համար Կարիճն այսօր մեծ ժամանակ և ուժեր կվատնի՝ փորձելով խելքի բերել իր կողքին գտնվող մարդկանց: Իսկ շրջապատողներին կթվա, թե իրենց զուր տեղն են քննադատում: Եվ դա, իմիջիայլոց, այնքան էլ հեռու չի լինի իրականությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր նոր ու հետաքրքիր մի բանի հանդիպելու հնարավորություն կունենաք, ինչն էլ ապագայում կազդի ձեր ճակատագրի վրա: Հնարավոր է՝ դա մի մարդ լինի, իսկ հնարավոր է՝ նոր գիտելիքները, գրավիչ տպավորությունները կամ զգացմունքները լինեն:

Դուք ինքներդ չեք ուզենա ձեռքերը ծալած նստել, հակառակը՝ կուզենաք ընդառաջ նետվել ձեր ճակատագրին: Ձեր սիրտն ու միտքը բաց կլինեն, իսկ հետաքրքրասիրությունը կստիպի համարձակ ու անսպասելի արարքներ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեր հասցեին ընդդիմախոսության կհանդիպեք: Ինչ-որ մեկը չի խորշի ձեր դեմքին տհաճ բաներ ասելուց: Բայց դա ձեզ հազիվ թե անհանգստացնի. դուք մարտական տրամադրված կլինեք ու բաց չեք թողնի մրցակցին ջախջախելու կամ, որքան էլ զարմանալի է, նրա հետ ընկերանալու հնարավորությունը:

Այսօր ձեր որոշումները շրջապատողներին պարադոքսալ կթվան: Իրականում դուք իրավիճակը մի քանի քայլ առաջ կհաշվեք՝ համարձակ ու հեռուն գնացող ծրագրեր կառուցելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հակված կլինեք բանավեճի մեջ մտնել ում հետ ասես ու ինչի մասին ասես: Օրը ձեզ կտրամադրի սեփական տեսակետն ու ճշմարտացիությունը բոլորին ապացուցելուն: Նույնիսկ եթե ձեզ հետ առանց այդ էլ համաձայն կլինեն, դուք, միևնույն է, չեք հրաժարվի ձեր բռնած դիրքից:

Դուք հմտորեն պրովոկացիայի կենթարկեք շրջապատողներին միայն նրա համար, որպեսզի առիթ ունենաք ապացուցելու, թե ինչքան սխալ են նրանք եղել: Պարզապես այդպիսին կլինի այսօր ձեր տրամադրվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ որ այսօր ստանձնեք, գործին լուրջ կվերաբերվեք, այնպես, կարծես դրանից է կախված ձեր կյանքը: Դա, իհարկե, վատ չէ, եթե խոսքը աշխատանքի կամ իսկապես կարևոր նախագծերի մասին լինի: Սակայն նույնիսկ կենցաղային հարցերում նմանօրինակ տրամադրվածություն կունենաք:

Բոլոր ոլորտներում միաժամանակ մեծ ուժերով աշխատելը ուժասպառության պատճառ կարող է դառնալ: Այնպես որ՝ եթե ուզում եք խուսափել նման հեռանկարից, այսօր հստակ պիտի դնեք առաջանահերթություններն ու որոշեք, թե ինչն է արժանի ձեր ուշադրությանը, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2324 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0