Աստղագուշակ․ հոկտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2268 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կարող եք լուծել ձեր ու մյուսների խնդիրները, եթե արագ գործեք ու համախոհներին ճիշտ ընտրեք: Ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Դուք ռիսկի չեք դիմի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, ցավալի սխալներ էլ չեք անի: Կկարողանաք պատասխաններ գտնել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները կամ գործարքներ կկնքեք, որոնք եկամուտ կբերեն: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Այստեղ օգտակար կլինի նախաձեռնող լինելը, ձեզ ընդառաջ կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հաջող և ոգեշնչող կլինի: Այդ հատվածում շատ բան հեշտությամբ կտրվի: Չի բացառվում՝ հաջողությամբ ավարտեք բարդ ու կարևոր գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հավանական են օգտակար ծանոթություններ: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք կազմակերպչական հարցերի լուծման, փաստաթղթեր կազմելու վրա: Չի բացառվում՝ պետկազմակերպություններ դիմելու անհրաժեշտություն առաջանա: Նույնիսկ եթե դժվարություններ առաջ գան, դուք մտածածից չեք հրաժարվի ու կհասնեք ձեր նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մտքերը հավաքելը դժվար կլինի: Հազիվ թե կարողանաք արագ որոշել, թե ինչ և ինչպես եք անելու: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ծրագրերի մեջ, հրաշալի խորհուրդներ կտան: Դուք պատրանքներ չեք կառուցի ու զուր հույսեր չեք տածի. կենտրոնացեք պրակտիկ առաջադրանքների լուծման վրա ու հաջողության կհասնեք: Կարևոր կլինի ֆինանսական գործերին հետևելը, դատարկ բաների վրա շատ գումար չծախսելը: Օրը հարմար չէ չծրագրված գնումների համար: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից այն բարենպաստ կլինի: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի շփումների ու կարևոր հարցերը լուծելու համար: Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր համախոհները դառնալ: Մի շտապեք վստահել նրանց. սկզբում մտածեք, թե ինչ կա նրանց մտքին: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում վաղուց էիք ուզում դուր գալ: Հաճելի կլինի, որ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, բավական կլինի ձեզ բնական պահեք: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի սեփական գաղափարների մասին այնպես պատմել, որ շրջապատողները հետաքրքրվեն դրանց իրագործման հարցով: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց հետ կարող եք երկար համագործակցել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական բնույթ կստանան: Չարժե շտապել կարևոր որոշումների հարցում: Լուրջ քայլ անելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Ձեզ կօգնեն խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ բան պիտի անեք: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք պլանավորած ամեն ինչ կհասցնեք, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում: Լսեք ինտուիցիայի ձայնին, եթե պիտի կարևոր որոշում ընդունեք. նրա հուշումները տեղին կլինեն: Օրը հետաքրքիր զրույցներ, լավ նորություններ ու հարցեր կբերի, որոնք կուզենաք քննարկել: Մարդիկ, որոնք նախկինում խուսափում էին շփումներից, հիմա ուրախ կլինեն ձեզ հետ զրուցելու համար: Կհաջողվի գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչն է ճիշտ եղել, իսկ ինչը՝ ոչ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բան սպասվածից հաջող կդասավորվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր նպատակներին հասնելու և իրագործելու համար այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Դուք հաջողության կհասնեք ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերում: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները հազիվ թե մեկ ուրիշի մոտ ծնվեին: Շրջապատողները ձեզ հիացմունքով կնայեն: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Դուք կհասկանաք, թե ինչպես է լավ տնօրինել եղած գումարն ու ինչպես կարելի է ավելի շատ աշխատել: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է անհանգիստ ու բարդ լինել: Բայց դուք դատարկ բաների պատճառով չեք նյարդայնանա, կպահպանեք ինքնատիրապետումն ու կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դա ձեզ չի խանգարի կենտրոնանալ կարևոր գործերի վրա ու դրանք ավարտին հասցնել: Ամենահասարակ օրը չէ շփումների տեսանկյունից: Ինչ-որ բանի մասին շրջապատողների հետ պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Բայց դուք գլուխ կհանեք դրանից. իհարկե, եթե ուզենաք: Հիշեք, որ այսօր լավ է չքննարկեք լուրջ հարցերը: Ավելի օգտակար կլինի հաճելի մի բանի մասին զրուցելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կարևոր հանդիպումներ կբերի ու հնարավորություն կտա զրուցել այն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր շատ բան ունեք: Կարող են տարաձայնություններ ծագել, բայց դուք համոզիչ փաստարկներ կգտնեք: Ձեր ճշմարտացիությունը կխոստովանեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետն էին ճիշտ համարում: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին: Աշխատեք նրբանկատորեն գործել. դա թույլ կտա խուսափել դժգոհություններից ու թաքցրած վիրավորանքներից: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել տնային խնդիրները, հաջող գնումներ անել: Հնարավոր են անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր հանգստություն պահպանելը դժվար կլինի: Տրամադրությունը փոփոխական կլինի, ամեն անգամ չեք կարողանա վերահսկել հույզերը: Մի շտապեք լուրջ որոշումների հարցում, հատկապես եթե դրանք վերաբերում են անձնական կյանքին: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք ու կհասկանաք, թե ինչպես է լավ վարվել: Ցանկացած գործնական կապ համբերատարություն ու զգուշություն է պահանջելու: Հին գործընկերները կարող են ասել կամ անել մի բան, ինչ չէիք սպասում: Բայց դուք ձեզ ճիշտ կպահեք, այդ իսկ պատճառով խնդիրներ չեն առաջանա: Օրվա առաջին կեսին կարող են տարաձայնություններ առաջանալ, բայց դուք ամեն ինչ կհարթեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չարժե սրտին մոտ ընդունել տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ օրվա սկզբին: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը: Բայց բանը միայն հասարակ անհասկացողության մեջ կլինի, որը շուտով անցյալում կմնա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ էիք վիճում: Օրը հաճելի անակնկալներ, լավ նորություններ ու լուրեր է խոստանում, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Երեկոն մտերիմների հետ ծրագրերը քննարկելու ժամանակ կլինի: Ձեզ կհուշեն, թե ինչպես կարող եք իրագործել մտածածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վառ ու հետաքրքիր կլինի: Նոր գործեր կհայտնվեն, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Կհաջողվի իրագործել այն, ինչ ավելի վաղ էիք մտածել, հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր էիք նվիրել: Դուք կարող եք հաջողության հասնել ինքնուրույն գործելով, բայց օգնությունից չեք հրաժարվի: Ընդհանուր գործերը կմտերմացնեն: Չի բացառվում՝ այսօր նոր ընկերներ հայտնվեն: Փորձեք ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց վաղուց չեք տեսել և որոնց հետ վաղուց չեք շփվել: Զրուցելու բան կունենաք: Չի բացառվում՝ ինչ-որ ծրագրեր հայտնվեն, որոնք ուզենաք միասին կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|