ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1925 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կհաղթահարեք մասնագիտական դժվարություններն ու կլուծեք անձնական խնդիրները, եթե դրանք հանկարծ առաջանան: Դրանում կօգնեն փորձն ու առողջ բանականությունը: Հենց դրանց շնորհիվ դուք պրովոկացիաներին չեք տրվի, շտապողական որոշումներ չեք ընդունի ու սխալներ չեք անի:

Շատ բան կհաջողվի իմանալ, նույնիսկ պատահական զրույցը պիտանի տեղեկատվության աղբյուր կարող է դառնալ: Այսօրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն որոշակիություն մտցնել նպատակների և առաջնահերթությունների մեջ: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունը, կհամաձայնեն անսովոր առաջարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ ու հագեցած օր է, որը ուրախ իրադարձություններ կբերի: Հնարավորություն կունենաք զբաղվել նոր բանով: Բաց մի թողեք այդ շանսը, քանի որ նման նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Այսօր դուք կարող եք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Շփումները հաճելի կլինեն:

Չնայած գործեր սովորականից շատ կունենաք՝ գերհոգնածությունը ձեզ չի սպառնում: Դուք էներգիայով լի կլինեք ու շատ բանի ունակ կլինեք: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք դրանց համար. հյուրերը լավ լուրեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է, չնայած՝ ոչ այնքան հասարակ, որքան կարող է սկզբում թվալ: Առավոտը անսպասելի իրադարձություններ ու լուրեր կբերի, որոնք կարող են խախտել ձեր ծրագրերը: Ժամանակ է պետք, որպեսզի որոշեք, թե ինչպես է պետք գործել հետագայում: Օգտակար կլինի ընկերների և ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ ու հաճելի կանցնի: Նախկինում ծագած շատ խնդիրներ իրենք իրենց կլուծվեն: Կարող եք ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել, լուծել այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Դուք ժամանակը զուր չեք վատնի, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Եթե պիտի նոր բան սովորեք, շատ բաներ ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Այսօր ստացած փորձը ձեզ դեռ էլի պետք կգա, կօգնի բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Դուք լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Տարաձայնությունների ու վեճերի համար առիթներ չեն լինի, դուք հանգիստ կպայմանավորվեք կարևոր բաների մասին ու ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա երկրորդ կեսը ոչ մեծ դրամական մուտքեր է խոստանում, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը նշանակալի իրադարձություններ ու կարևոր հաղթանակներ չի բերի, բայց վատ չի դասավորվի: Կարող եք գլուխ հանել կուտակված գործերից, ավարտել այն, ինչ վաղուց էիք սկսել: Դուք արագ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի:

Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար է նաև հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա մյուս մարդկանց հոգում ու կգտնեք շատերին ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Մինչ այդ կհասցնեք տեղեկատվություն հավաքել, մտածել դրա շուրջ և որոշել, թե ինչ դիրք եք բռնելու: Փաստարկներ կգտնեք, որոնք կլսեն նույնիսկ քննադատները: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել:

Օրը հարմար է երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող ինքնուրույն աշխատանքի համար: Միապաղաղ գործերը արագ կստիպեն ձեզ ձանձրանալ, տրամադրությունն էլ կփչանա: Փոխարենը այնտեղ, որտեղ պիտի նոր բան մտածեք, ձեզ հավասարը չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չարժե շտապել: Օրվա սկիզբը կարող է տհաճություններ ու թյուրիմացություններ բերել, որոնք կփչացնեն այն Կշեռքների տրամադրությունը, որոնք սովոր են արագ հասնել ուզածին: Ձեր ոչ բոլոր գաղափարները կկարողանաք միանգամից կյանքի կոչել. լավ է սպասեք նպաստավոր պահի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող են իրականանալ ամենահամարձակ ցանկությունները: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ հնարավոր են դրական մեծ փոփոխություններ. արժե նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե ստանձնել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք. դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Հավանական են հաճելի զրույցներ: Որոշ Կարիճներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին վերջերս շատ էին մտածում:

Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար է հանգստի ու մտորումների, քան ինչ-որ վճռական գործողությունների համար: Կուզենաք շեղվել միապաղաղությունից: Այստեղ տեղին կլինեն ոչ մեծ ուղևորությունները: Ճանապարհ արժե ընկնել ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, նույնիսկ ամենահամարձակ ու անսովոր գաղափարները: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու հարցում ուզենան օգնել ազդեցիկ անձինք:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին: Ստիպված եք լինելու լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ավելի ուշ հանգստանալու և զվարճանալու, հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը գործերում զգուշություն կպահանջի: Մտածած ամեն ինչից արագ գլուխ հանել չի ստացվի, երբեմն իրավիճակի մասին առաջին տպավորությունն էլ սխալ կլինի: Դուք ամեն ինչ մտածելու, գործողությունների ծրագիր կազմելու համար բավարար ժամանակ կունենաք: Խորհրդակցել արժե միայն նրանց հետ, ում իսկապես վստահում եք:

Հեշտ ու հաճելի կանցնի օրվա երկրորդ կեսը: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ կուրախացնեն: Հին ընկերոջ հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Չի բացառվում՝ նոր ծրագրեր ունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք հանգստությունը չեք կորցնի, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Հենց դա էլ թույլ կտա գործերում հաջողության հասնել, հրաշալի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Խնդիրների լուծմանը ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Չի բացառվում՝ այսօր նոր համախոհներ ձեռք բերեք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ:

Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք կգտնեք առանց որևիցե մեկին վիրավորելու ձեր ճշմարտացիությունն ապացուցելու ձևը: Անսպասելի հեշտ կլուծվեն տնային խնդիրները, և հաճախ սուր անկյունները հարթելու ձեր կարողության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է մտերմիկ միջավայրում հանդիպումների համար: Ձեր կողքին շատերն իրենց թեթև ու անկաշկանդ կզգան, իսկ դա հաճախ կնպաստի փոխհասկացողությանը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ պաշտոնական, համարյա ընկերական կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար, իսկ ահա հին մասշտաբային նախագծերը ավարտել հազիվ թե ստացվի: Մի փոքր սպասեք և անպայման մի փոքր ուշ անհրաժեշտ արդյունքին կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1925 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0