Աստղագուշակ․ հոկտեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1945 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ինչ-ինչ նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Սա այն օրերից մեկն է, երբ հենց ձեզանից կախված կլինի, թե ինչ տեղի կունենա: Անհրաժեշտ է կենտրոնանալ կարևոր գործերի վրա, դրանց առավելագույն ուշադրություն դարձնել: Չի բացառվում՝ հենց այսօր լուծում գտնեք այն խնդրին, որի շուրջ վերջին օրերին շատ էիք մտորում: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել սեփական զգացմունքներից, և դա կուտակված խնդիրները լուծելու առաջին քայլը կդառնա: Աշխատեք ինքներդ ձեզ հնարավորինս օբյեկտիվ գնահատել, մի տարվեք ինքնաքննադատությամբ: Ավելի օգտակար կլինի ինքներդ ձեզ գովելը կամ ձեր հաջողությունների մասին ծանոթներից մեկին պատմելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ողջ ծանր աշխատանքը ինքնուրույն կատարելու ձեր ցանկությունը գովելի է, բայց ավելի խելամիտ կլինի օգնության դիմելը: Ընկերները հաճույքով ընդառաջ կգան ձեզ, իսկ համատեղ գործունեությունը օգուտ կտա հարաբերություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար: Դուք մարդկանց հարցում չեք սխալվի, կվստահեք ձեր ինտուիցիային և ճիշտ կվարվեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք դրական հույզեր կպարգևեն, նույնիսկ եթե հեռու տեղեր չմեկնեք, այլ տեղանքն ուսումնասիրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը շատ հաջող է: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել բոլոր կարևոր ու պատասխանատու գործերը, լուրջ բանակցություններն ու հանդիպումները: Բայց ինչքան օրն առաջ գնա, այնքան սխալների հավանականությունը կմեծանա: Երեկոն հրաշալի է հանգստանալու, զվարճանալու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ լավ հասկանում են: Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Լավագույն օրը չէ հոգնեցնող ֆիզիկական աշխատանքի, սպորտով զբաղվելու համար: Ցանկացած ավելորդությունից ու վնասակար սովորությունից արժե գոնե որոշ ժամանակավոր հրաժարվել. դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող է բոլոր տեսանկյուններից: Դուք կկարողանաք անել այն, ինչ ծրագրել եք, արագ կլուծեք նոր խնդիրները: Շրջապատողները լավ կհասկանան ձեզ, շատ հարցերում կաջակցեն ու հաճույքով կօգնեն: Հին տարաձայնությունների ու խնդիրների մասին կարող եք մոռանալ, դրանք այլևս չեն անհանգստացնի ո՛չ ձեզ, ո՛չ ձեր մտերիմներին: Կենսական պոտենցիալը բարձր է, ինքնազգացողությունը ողջ օրվա ընթացքում լավը կլինի: Եթե օրվա առաջին կեսը ավելի հարմար է կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար, ապա երկրորդին ձեզ մոտ հրաշալի կստացվի ստեղծագործելն ու նոր բան հորինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար է համատեղ գործունեության համար: Մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, հուսախաբ չեն անի: Հաջող կլինեն այն նախագծերը, որոնք կստանձնեք փորձված համախոհների հետ: Հետաքրքիր է, որ հին գործնական կամ ընկերական հարաբերությունները այսօր անսպասելի հաճելի սիրային շրջադարձ կունենան, միայն պետք է ուզենաք դա: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի հին ցանկություններն իրականանան: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի ու հնարավորություն կընձեռի, որի մասին մյուսները միայն երազում են: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կկռահեք նրանց իրական ու գաղտնի ցանկությունները: Բայց փոքրիկ վտանգ էլ կա. հնարավոր է գերագնահատեք ձեր հնարավորություններն ու գործեր ստանձնեք, որոնցից միայնակ գլուխ չեք հանի: Արժե համախոհներ փնտրել: Օրվա երկրորդ կեսին շատ լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մոտ ժամանակներս մեծ հաճույքով կանցնեք: Կենսական պոտենցիալը բարձր է, փորձարկումներն ու իմպրովիզները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը բավական հաջող կդասավորվի: Չնայած աննշան դժվարություններին, դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում, պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես ուղղել ավելի վաղ գործած սխալները և անհապաղ կզբաղվեն դրանով: Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներ: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ մոտ եք եղել: Նույնիսկ եթե նախկինում տարաձայնություններ են ծագել, հիմա հարաբերությունները նեդաշնակ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վառ, հիշարժան օր է, որն անսովոր իրադարձություններով հագեցած կլինի: Դուք չեք ուզենա ձեռքերը ծալած նստել, հաճույքով նոր գործեր կստանձնեք, նույնիսկ ամենաբարդերն ու խճճվածները: Շատ բան ավելի լավ կստացվի, քան մյուս նշանների ներկայացուցիչների մոտ, բայց հազիվ թե ինչ-որ մեկը նախանձի դրան, քանի որ պարզ կդառնա՝ ձեր հաղթանակները արժանի են ձեզ: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Նրանք ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան, կկռահեն ձեր ցանկություններն ու կհուշեն՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արդյունավետ օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում: Դուք ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, հաճույքով կստանձնեք նույնիսկ այն գործերը, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, ձեզ համար դժվար չի լինի նոր համախոհներ ու օգնականներ գտնելը: Այսօր սկսվող համագործակցությունը ժամանակի ընթացքում ընկերական հարաբերությունների կվերաճի: Երեկոյան նոր, շատ համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կհայտնվեն: Մի ծուլացեք գրի առնել դրանք, որպեսզի ավելի ուշ ինչպես հարկն է մտածեք, հոգեհարազատ մարդկանց հետ քննարկեք ու սկսեք մտածածն իրագործելու կոնկրետ ծրագրեր կառուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Թեթև, հաճելի օր է, որը հրաշալի է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, թեմաները, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել. նրբանկատությունը կօգնի խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դժվար կլինի միատոն աշխատանքի վրա կենտրոնանալը, նույնիսկ եթե այն մանրուքներին ուշադրություն է պահանջում: Երևակայություն, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում ձեզ հավասարը չի լինի: Հրաշալի գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող եք միանգամից կյանքի կոչել: Բացի այդ, պարզ կդառնա, թե ինչպես հաջողությամբ ավարտին հասցնեք գործերը, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չէր ստացվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ, հետաքրքիր օր է, որը հարմար է նոր գործերի, համախոհներ փնտրելու և համագործակցություն սկսելու համար: Կարող եք մանակցել համատեղ նախագծերի վրա տարվող աշխատանքին, որոնք հեռանկարային կթվան. այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Հաճախ հենց դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք միանգամից կոգեշնչեն շրջապատողներին: Հավանական են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր: Երեկոյան արժե մտերիմների հետ խոսել ապագայի մասին, քննարկել ընդհանուր ծրագրերը: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Անսպասելի հյուր կգան մարդիկ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց այն չի կարելի վատը կամ անհաջող անվանել. եթե ձեզ ճիշտ պահեք, ամեն ինչ կստացվի: Համարձակ ստանձնեք բարդ գործերը, մասշտաբային նախագծերը: Լուրջ ջանքերի կարիք կլինի, բայց դուք բավականաչափ համբերատարություն ու համառություն կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար: Հաճելի կլինեն հին ծանոթների հետ հանդիպումները, դուք լավ ժամանակ կանցկացնեք մանկության ու պատանեկության ընկերների հետ: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը նրանց հետ, որոնց հետ ժամանակին սերտ շփումներ եք ունեցել, միասին աշխատել եք կամ ընդհանուր հոբբի եք ունեցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|