Աստղագուշակ․ հոկտեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2278 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Օրը հրաշալի է հենց դրանցով զբաղվելու համար: Գլուխ հանելը դժվար չի լինի, դուք արագ ավարտին կհասցնեք սկսածը: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, ամեն հարցում կաջակցեն ու լավ խորհուրդներ կտան: Դուք սովորականից հաճախ կվիճեք մտերիմների հետ, բայց բացառապես դատարկ բաների պատճառով, այնպես որ՝ արագ կհաշտվեք: Երեկոն նվիրված կլինի տնային գործերին, որոնց կփորձեք ստեղծագործաբար մոտենալ: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ լուրջ ձեռքբերումների հարցում շտապել չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարդ օր է: Հաջողության հասնելու համար պետք է ռիսկի դիմեք: Դուք դեռ ոչինչ չեք նախաձեռնի՝ հույս ունենալով խուսափել դժվարություններից ու խնդիրներից, և մի շանսը մյուսի հետևից բաց կթողնեք: Շրջապատողները հաճախ կքննադատեն ձեզ: Նրանց կթվա, թե դուք ձեզ պետք է լրիվ այլ կերպ պահեիք: Աշխատեք բոլոր գործերից ինքնուրույն գլուխ հանել ու ոչ ոքի օգնության խնդրանքով չդիմել: Հեշտությամբ լեզու կգտնեք ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր ձեզ լավ գիտեն ու լավ են հասկանում: Կարող եք լրիվ անկեղծ լինել. վտանգ չկա, որ ձեր խոսքերը սխալ կհասկանան կամ որ դրանք բացասական արձագանք կառաջացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք հակված կլինեք ռիսկի դիմել, ընդ որում՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չլինի: Շրջապատողները ձեզ խորհուրդ կտան զգույշ լինել, ամեն ինչ կշռադատել, բայց դուք չեք լսի: Ձեր հոգին վճռական գործողություններ կպահանջի, և դուք հաճախ կտրվեք պահի ցանկություններին: Դա անսպասելի արդյունքներ կտա, բայց դուք գոհ կլինեք նրանից, ինչին կհասնեք: Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության կարիքը կունենան: Աշխատեք օրն այնպես պլանավորել, որ բավականաչափ ժամանակ կմնա նրանց հետ շփվելու, համատեղ հանգստի կամ փոքրիկ ուղևորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ուրախ ու հետաքրքիր օր է: Դուք կարող եք գլխապտույտ արկածների ու աներևակայելի իրադարձությունների մասնակից դառնալ: Նոր գործեր ստանձնեք, բայց նկատի ունեցեք, որ դրանցից ինքնուրույն գլուխ հանելը դժվար է լինելու: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Ձեզ հետ շփվելը հեշտ ու հաճելի կլինի, ուստի զարմանալի չէ, որ շրջապատողները կձգտեն դեպի ձեզ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Օրը առատաձեռն կլինի անսովոր իրավիճակների մասով, որոնցից յուրաքանչյուրը կարող է ոգեշնչվածության աղբյուր դառնալ: Որոշ Խեցգետիններ կհիշեն իրենց հին նախասիրության մասին, մյուսներն էլ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Փոքրիկ դժվարությունները չեն բացառվում, իսկ լուրջ խնդիրներ հազիվ թե առաջանան: Ինտուիցիան հստակ հուշումներ կանի, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կհասկանաք, թե ինչպես պետք է ձեզ պահեք, ճիշտ որոշումներ կընդունեք, կկռահեք շրջապատողների պլաններն ու մտադրությունները: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է հանգստի, հին ընկերների հետ հանդիպելու համար: Հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից լավ է հրաժարվեք: Սպորտով զբաղվելիս կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից: Հիմա այն բանի հավանականությունը, որ դրանք տհաճ հետևանքներ կունենան, շատ մեծ է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատանք շատ կլինի: Հին գործերին կավելանան նորերը, բացի այդ, շատերը ձեր օգնության կարիքը կունենան: Դուք կփորձեք ոչ ոքի խնդրանքը չմերժել: Նոր հեռանկարները, որոնք այսօր կբացվեն, գրավիչ կթվան, բայց ձեր ակնկալիքները շատ մեծ կլինեն: Աշխատեք արագ հրաժեշտ տալ պատրանքներին: Ավելի վաղ ստացված փորձի շնորհիվ կկարողանաք իրատեսորեն գնահատել ձեր հնարավորությունները: Օրն անսովոր հանդիպումներ է խոստանում: Ոչ մեծ ուղևորությունները կյանքում հաճելի բազմազանություն կմտցնեն: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ լինել անսովոր վայրերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած ու կարևոր օր է: Լավ կանցնեն հանդիպումները, բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: Օգտակար կլինի այնպիսի միջոցառումներին մասնակցելը, որոնք թույլ կտան նոր գիտելիքներ ստանալ: Չի բացառվում՝ աշխատանքի ու համագործակցության հետ կապված առաջարկներ ստանաք, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների նույնիսկ ժամադրության կհրավիրեն: Զգույշ եղեք տեխնիկայի հետ: Այն անհասկանալի կերպով կարող է փչանալ կամ սովորականի նման չաշխատել: Մեքենայով հեռավոր ուղևորության մեկնելուց առաջ համոզվեք, որ դրա հետ ամեն ինչ կարգին է ու ձեզ տհաճ անակնկալներ չեն սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համբերատար եղեք ու պահպանեք ինքնատիրապետումը: Միայն այդպես կարող եք խուսափել կոնֆլիկտներից, որոնք ձեզանից ուժեր կխլեին ու երկար ժամանակ կփչացնեին ձեր հարաբերությունները: Առանց տհաճ պահերի օրը չի անցնի: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր: Բայց նման խնդիրները միայն ժամանակավոր բնույթ կկրեն, և դուք պետք է սպասեք, մինչև փոխհասկացողությունը վերականգնվի: Երեկոն հաճելի անակնկալներ կբերի: Այդ հատվածում ստացված նորությունները կազդեն ձեր պլանների վրա: Չի բացառվում՝ որոշեք ճամփորդության մեկնել ու ոգևորությամբ կպատրաստվեք դրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք ունակ կլինեք շատ բան անել մյուսների համար ու չեք զղջա, որ դրա համար որոշ ժամանակով պետք է մոռանաք սեփական հետաքրքրությունների մասին: Անսովոր հարաբերություններ կսկսվեն: Դուք դուր կգաք ամենատարբեր մարդկանց, իսկ ինքներդ անսխալ կընտրեք նրանց, ում հետ արժե գործ ունենալ: Հնարավոր են նվերներ ու ոչ մեծ դրամական մուտքեր, օրը հարմար է նաև գնումների համար: Օրվա երկրորդ կեսին ձեզ անսովոր գործարքներ կառաջարկեն: Ահա այստեղ արժե զգույշ լինել ու չգերագնահատել ձեր հնարավորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք խոցելի կլինեք, կվշտանաք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, և հաճախ ձեր մեջ ուժ չեք գտնի կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու իրավիճակը շտկելու համար: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Դիմեք նրանց օգնության խնդրանքով, մանրամասն պատմեք, թե ինչն է ձեզ հուզում ու անհանգստացնում: Երբեմն մեկ անկեղծ զրույցն էլ բավական կլինի, որպեսզի ամեն ինչից գլուխ հանեք: Օգտակար ու հաճելի կլինեն նոր ծանոթությունները: Դուք և՛ գործընկերներ, և՛ համախոհներ կգտնեք: Սիրային հարաբերությունների սկիզբն էլ չի բացառվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Նոր գաղափարներ բերող հետաքրքիր օր է: Այն հրաշալի է ցանկացած ստեղծագործ նախաձեռնության համար: Նույնիսկ առօրյա զբաղմունքների մեջ անսպասելի տարր կմտցնեք, և դրանք գրավիչ կդառնան: Շրջապատողները հաճախ իրենց օգնությունը կառաջարկեն, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Հնարավոր են ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Զգույշ եղեք գումարի հետ: Այսօր հակված կլինեք առանց մտածելու ծախսել այն: Եթե ուզում եք գնումներ անել, ուշադրություն դարձրեք տան համար օգտակար իրերին ու կենցաղային տեխնիկային: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչքան իրատես լինեք, այնքան հաջող ու արդյունավետ կանցնի օրը: Այն հարմար է տնային գործերի ու այնպիսի իրեր գնելու համար, որոնց շնորհիվ ձեր առօրյան կհեշտանա: Կարևորը ընտրությունն ինքնուրույն կատարելն է: Հիմա ձեր ինտուիցիան շատ սուր կլինի ու հստակ հուշումներ կանի: Կարող եք երկարատև պլաններ կառուցել, քննարկել դրանք հավանական համախոհների ու ընկերների հետ: Ձեր աջակցությունը պետք կգա ավագ հարազատներին. աշխատեք չմերժել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|