ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2305 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ, բայց այն շատ անհանգիստ կանցնի: Չի հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք, մտածեք և՛ սեփական, և՛ ուրիշների գործերի մասին: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք վատ գլուխ չեք հանի:

Աշխատանքի հետ կապված հարցերում կօգնի փորձը: Իսկ ահա անձնական հարաբերություններում լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, ճիշտ կվարվեք, կհասկանաք, թե ինչն է անհանգստացնում սիրելիին: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար: Մտերիմներին օգնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարենպաստ օր է աշխատանքի համար: Բարդ գործերից արագ գլուխ կհանեք, նոր առաջադրանքները միանգամից կհասկանաք ու կլուծեք: Ձեր տրամադրվածությունը դուր կգա շրջապատողներին, այդ իսկ պատճառով հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե ուզենաք: Օրը հարմար է ղեկավարության հետ զրուցելու համար: Կարող եք քննարկել և՛ ապագա նախագծերը, և՛ ձեր մասնագիտական հեռանկարները:

Անձնական հարաբերություններում նույնպես գերակշռող կլինեն դրական միտումները: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով, հարազատները հետաքրքիր մի բան կառաջարկեն: Կարող եք ուղևորությունների մեկնել մտերիմների հետ միասին. հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կհուզվեք մի բանի համար, որի վրա ազդել չեք կարող: Այդ ամենը կխանգարի կենտրոնանալ գործերի վրա: Նույնիսկ վաղուց ուշադրություն պահանջող գործին անցնելու համար ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել: Բայց ձեր տրամադրությունը կլավանա, երբ օգտակար մի բանով զբաղվեք:

Օրը հարմար է հասարակական նախագծերին մասնակցելու, կարիքավորներին օգնելու համար: Կարող եք համախոհներ գտնել, ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնք ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հասկանալի է, որ շատ բան պիտի անեք, բայց միշտ պարզ չի լինի, թե ինչից է պետք սկսել: Այստեղ կօգնեն հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Ուրիշի փորձն օգտակար կլինի. դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, արագ կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը:

Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, բայց արժե նկատի ունենալ, որ այսօր ձեռք բերված շատ պայմանավորվածություններ ավելի ուշ վերանայվելու են: Անձնական հարաբրությունները ներդաշնակ կլինեն, մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր: Հյուր կարող են գալ մարդիկ, որոնց հասցրել եք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս վառ, հագեցած օրը լավ գաղափարներ կբերի: Բայց հազիվ թե կարողանաք դրանք անհապաղ կյանքի կոչել: Դուք անպայման կվերադառնաք մտածածին, երբ հուսալի օգնականներ ու համախոհներ գտնեք, որոնք ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի այդ ծրագրերը կյանքի կոչելու հարցով:

Նոր աշխատանքային առաջադրանքներ կհայտնվեն: Դրանք լուծելով՝ շատ բան կսովորեք: Կարող եք քննարկել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, բարդ գործերը. նման զրույցները արդյունավետ և օգտակար կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել հանգստի ու զվարճանքների հետ կապված ծրագրերը, բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց դուք համառ կլինեք, այդ իսկ պատճառով բոլոր դեպքերում կհասնեք ձեր նպատակներին: Կարևոր չէ, թե ինչ խոչընդոտներ կհայտնվեն ձեր ճանապարհին, ինչպես կդասավորվեն պայմաններն ու ով կփորձի ձեզ խանգարել: Բոլոր դեպքերում դուք կստանաք այն, ինչին ձգտում եք, նույնիսկ՝ ավելին: Ձեր հաջողությունները տպավորություն կգործեն շրջապատողների վրա: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Օրը հարմար է ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Դուք կիմանաք՝ ինչպես աջակցել ու ոգեշնչել նրանց, ով է թանկ ձեզ համար: Եթե ուզենաք ընտանեկան տոն կազմակերպել, այն բոլորի համար ուրախ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը, կստիպեն որոշ գործեր հետաձգել ուրիշ գործերի վրա կենտրոնանալու համար: Դա լուրջ խնդիր չի դառնա, բայց տրամադրությունը կարող է փչանալ: Բարեբախտաբար՝ ոչ երկար ժամանակով. շուտով ուրախության առիթներ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը լավը կլինի: Այդ հատվածում հաջողակ կլինեք: Կարող եք նոր գործեր ստանձնել. դրանցում հեշտությամբ հաջողության կհասնեք: Տանը հավանական են հաճելի իրադարձություններ: Որոշ Կշեռքներ մտերիմների հետ կապված հրաշալի լուրեր կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող, բայց համբերատարություն պահանջող օր է: Այո, ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք կկարողանաք սպասել ու կհասկանաք, որ շտապել չարժե: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, լավ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Հեշտությամբ կտրվեն ստեղծագործ մոտեցում, իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերը: Ձեր հնարամտությունը կհիացնի շրջապատողներին:

Շատ բաների մասին կարող եք զրուցել մտերիմների հետ՝ առանց վախենալու տարաձայնություններից ու վեճերից: Նույնիսկ բարդ հարցերը կկարողանաք խաղաղ ու կառուցողական քննարկել, իսկ հետո լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Այսօր նույնիսկ առօրյա գործերը կարող են սովորականից ժամանակատար լինել, իսկ երբեմն էլ ավելի բարդ թվալ: Ամեն անգամ ճիշտ չեն լինի առաջինը մտքին եկած որոշումները: Այնպես որ՝ ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ արժե երկար մտածել, խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք:

Օրվա առաջին կեսը կարող է բավական լարված լինել, իսկ երկրորդին կհաջողվի մի փոքր թուլանալ, շունչ քաշել ու շեղվել հոգսերից: Ընկերները կուրախացնեն, լավ նորություններ կհայտնեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի բարկացեք: Այսօր լավ տրամադրությունը պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի, հնարավոր են փոքրիկ տհաճություններ ու անհաջող զուգադիպություններ: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել: Կարող եք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Այդ գործերում հաճույքով կօգնեն հին համախոհները:

Չարժե շտապել գումարին վերաբերող որոշումների հարցում: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, նույնը վերաբերում է ոտքի վրա կնքած գործարքների մասին: Փոխարենը սիրո մեջ հաջողակ կլինեք: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Եվ բանը միայն հաջողակ լինելու մեջ չի լինի, այլ ձեր հնարամտության ու համառության: Այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին ու կնահանջեին, դուք կշարունակեք նպատակին տանող ուղի փնտրել ու կգտնեք այն: Օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք հին սխալները չեք կրկնի, նորերից խուսափելուն էլ կօգնի ինտուիցիան:

Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ ձեզ համար կարևոր ստեղծագործ նախագծերի հետ: Կուրախացնեն հին ընկերները: Նրանց հետ հանդիպումը կոգեշնչի ու կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտվա համար կարևոր ու բարդ գործեր մի ծրագրեք. օրվա երկրորդ կեսը դրանց համար ավելի հարմար է: Լուրջ զրույցները լավ է վարել ճաշից հետո, այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելն ու բոլորին դուրեկան որոշումներ ընդունելն ավելի հեշտ կլինի:

Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք: Երեկոն հարմար է ռոմանտիկ հանդիպման համար: Այն երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2305 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0