ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1865 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք շատ լավ կհասկանաք նրանց, ում համարյա չեք ճանաչում: Մի քանի րոպե զրույցն էլ բավարար կլինի, որպեսզի կռահեք, թե ինչ կա տվյալ մարդու հոգում: Դեպի լավը կփոխվեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները: Մրցակցությունը կփոխարինվի համագործակցությամբ, շատ տարաձայնություններ կմնան անցյալում, և դա ձեր արժանիքը կլինի:

Օրը հրաշալի կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար. ինտուիցիան ձեզ այստեղ էլ հուսախաբ չի անի: Հավանական են շահավետ գործարքներ: Հնարավոր է՝ այնպիսի գաղափարներ ունենաք, որոնց իրագործումը թույլ կտա մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող և արդյունավետ կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք: Այն հրաշալի կլինի հասարակ ու հասկանալի գործերի համար, ինչպես նաև ավարտելու համար այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Հազիվ թե հաջողվի կարևոր հաղթանակներ տոնել, բայց լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա: Օգտակար կլինի անցյալի իրադարձությունների շուրջ մտածելն ու դրանք համախոհների հետ քննարկելը: Դա կօգնի հասկանալ, թե ինչ է պետք անել հետագայում:

Սովորականից հաճախ ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Դուք կաշխատեք դա հնարավորինս նրբանկատորեն անել, որպեսզի ոչ ոք վիրավորվելու առիթ չունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր հանդիպումների ու կարևոր զրույցների օր է: Կարող եք քննարկել այն հարցերը, որոնք նախկինում տարաձայնությունների պատճառ են դարձել: Ամենայն հավանականությամբ այսօր կկարողանաք այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հավանական են գործնական առաջարկներ: Այստեղ շտապելու կարիք չկա, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, որպեսզի որոշակի պատասխան ստանաք:

Օրվա երկրորդ կեսը նորություններ կբերի, որոնք կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Պարզ կդառնա, թե ինչի վրա արժե կենտրոնանալ մոտ ժամանակներս, իսկ ինչը կարող է սպասել: Վերջնական որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք, խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Կարելի է ոչ միայն հաջողության հասնել գործերում, փայլուն գլուխ հանել բարդ առաջադրանքներից, այլև ամրապնդել մասնագիտական դիրքերը: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել: Չի բացառվում՝ հին ծանոթները հետաքրքիր մի բան առաջարկեն կամ օգնեն համարձակ գաղափարն իրագործելու հարցում:

Նախկինում ձեզ մտահոգվելու առիթ տված շատ հարցեր այսօր նոր լույսի ներքո կտեսնեք: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է լուծել հին խնդիրներն ու խուսափել նորերից: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ կստացվի, եթե աշխատեք իրատես լինել ու պատրանքներ չկառուցել: Լավ է շրջապատողներից շատ բան չսպասեք, նույնիսկ եթե նրանք խոստացել են ինչ-որ հարցում աջակցել ձեզ: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված  պայմանավորվածությունները: Դրա պատճառով անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով նոր հնարավորություններ կբացվեն:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կնկատեք մանրուքները, որոնց առաջ նշանակություն չեք տվել: Պարզ կդառնա, թե ինչի մասին արժե հիմա խոսել, իսկ որ հարցերը լավ է դեռ չշոշափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում կարող եք նշանակալի առաջընթացի հասնել: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր բաները, դժվարություններից չեք վախենա: Հաճախ կօգնի փորձը: Հենց նրա շնորհիվ այսօր սխալներ չեք անի, արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Շրջապատողները կնկատեն դա, հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, կլսեն ձեր կարծիքը:

Լավ կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կընկնեք, քանի որ բոլոր դեպքերում հետաքրքիր կլինի, ինչ-որ օգուտ քաղել էլ կհաջողվի: Դուք հեշտությամբ կծանոթանաք մարդկանց հետ ու կարող եք նոր ընկերներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք ցանկացած թեմա ու հարց քննարկել՝ առանց վախենալու, որ դա կոնֆլիկտների ու վեճերի կհանգեցնի: Դուք լավ կհասկանաք մարդկանց, հաճախ կկռահեք այն, ինչ նրանք չեն համարձակվում բարձրաձայն ասել: Լրիվ պարզ կդառնա՝ ինչ սպասել նոր ծանոթներից և ինչով ձեզ կարող են աջակցել հին ծանոթները:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Դուք գումար աշխատելու կամ այնպիսի գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք, որոնք ավելի ուշ եկամուտ կբերեն: Ծախսեր էլ հնարավոր են, բայց դրանք զուր չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինքնուրույն գործեք: Այսօր դա ավելի հեշտ և արդյունավետ կլինի, քան ինչ-որ մեկի հետ ջանքերը միավորելու մասին պայմանավորվելը: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, և դուք դրանք կյանքի կկոչեք՝ առանց բացատրությունների վրա երկար ժամանակ ծախսելու: Օրը հարմար է նոր գործերի համար: Դուք հաջողության հասնելու համար արագ կսովորեք այն, ինչ պետք է:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտածել եք: Երեկոյան ստացած լուրերը կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի և արդյունավետ կանցնի: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, կկարողանաք հաջողության հասնել բարդ գործում: Լավ կանցնեն բանակցությունները: Եթե հետաքրքիր առաջարկներ ստացվեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Ձեր որոշման համար զղջալու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և ավելի հարմար կլինի հանգստի, քան աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Արժե ուշադրություն դարձնել մտերիմներին: Նրանք ձեզ պատմելու բան կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Դուք հեշտությամբ կհամոզեք ընդդիմախոսներին, կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել նրանց, ովքեր քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում՝ մտածածն իրագործելու հարցում օգնություն առաջարկեն ազդեցիկ անձինք, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք կարևոր առաջադրանքների վրա: Դուք հրաշալի գլուխ կհանեք, կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ե՛վ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է: Հնարավորություն կունենաք զբաղվել նոր բանով, շեղվել միապաղաղ գործերից անսովոր ու գրավիչ զբաղմունքների համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Ձեզանից ու ձեր ընկերներից տարբերվող մարդկանց հետ շփվելով՝ դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները: Չի բացառվում դրա համար ծախսերի կարիք լինի, բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերատարության կարիք կլինի: Հազիվ թե կարողանաք դրված նպատակներին ուզածի նման արագ հասնել: Ավելի հավանական է, որ նույնիսկ հասարակ գործերը ժամանակատար լինեն: Չի բացառվում՝ պետք լինի հետաձգել հանդիպումներն ու գործերը: Բայց անհանգստանալու կարիք չկա: Դուք կստանաք անհրաժեշտ արդյունքը, պարզապես դա մի փոքր ավելի ուշ տեղի կունենա:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ վեճերի առիթներ կստեղծվեն: Հակառակը՝ դուք հրաշալի կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1865 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0