Աստղագուշակ․ հոկտեմբերի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1754 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար համբերատարության ու հաստատակամության կարիք կլինի: Այսօր հատկապես կարևոր կլինեն ճկունությունն ու իրավիճակին հարմարվելու ունակությունը: Ամենայն հավանականությամբ դուք չեք կարողանա առաջնային տարբերակով իրագործել ձեր մտահղացումները, դրանցում պետք է որոշակի վերամշակումներ անեք: Դրան անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել. ավելի ուշ պարզ կդառնա, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: Աշխատեք ձեր արած ամեն քայլը լավ մտածել: Շտապելով հեշտությամբ կսխալվեք, կասեք ու կանեք այն, ինչի համար ստիպված կլինեք զղջալ: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նրանք ճիշտ որոշումներ կընդունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ խնդիրներ լուծելուն կօգնի հմայքը. դուք դեպի ձեզ կձգեք մարդկանց, իսկ նրանք չեն կարողանա մերժել ձեր խնդրանքները, խանգարել կյանքի կոչել մտածածը: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ նրանց, որոնք ժամանակի հետ ձեր իսկական ընկերները կդառնան: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը: Հաջող կլինեն ստեղծագործ փորձարկումները: Շրջապատող աշխարհի հանդեպ ձեր հայացքը շատ անսովոր կլինի, և հնարավոր է հենց դրա համար էլ այսօր կարողանաք այն ավելի լավը դարձնել: Դուք արագ կսովորեք նորը, ոտքի վրա կյուրացնեք հաջող գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք հակված կլինեք թերագնահատել ձեզ ու շրջապատողներին, և դրա պատճառով էլ չեք կարողանա ամբողջությամբ օգտագործել այն հնարավորությունները, որոնք կընձեռի այս օրը: Երբեմն դժվարությամբ օգնականներ կգտնեք, քանի որ ինքներդ էլ առանձնապես չեք հավատա նրան, ինչ առաջարկում եք, կկասկածեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Դրական տրամադրվեք, և օրը նոր գույներով կշողա: Օգտակար կլինի անցյալի իրադարձությունների մասին մտածելը, հիշելը, թե ինչ հաղթանակներ եք կարողացել տանել, ինչ բարդ գործերից եք միայնակ գլուխ հանել: Հավատացեք, որ այսօր ձեր առաջ դրված խնդիրներն ավելի հեշտ են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ նման ցանկություն չի էլ առաջանա դուք կլսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ արժե հանգստանալ, ժամանակը հանգիստ անցկացնել: Երբ գա գործելու ժամանակը, իսկ դա տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, դուք ուժերով լի կլինեք, ուշադիր, ոչինչ աչքից չի վրիպի և դուք վարքի միակ ճիշտ ձևը կընտրեք: Դուք շատ բաների մասին կզրուցեք այն մարդկանց հետ, որոնց նախկինում չէիք հասկանում: Նման զրույցներն ամեն անգամ հաճելի չեն լինի, բայց փոխհամաձայնության հասնել կարելի է, փորձեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Կնյարդայնացնի գործերում խառնաշփոթը, ընդ որում՝ շրջապատողները սխալ կգնահատեն ձեր հուզական վիճակը, իսկ դա բազում մանր կոնֆլիկտների, դատարկ բաների պատճառով վեճերի կհանգեցնի: Միայն մի քանի ժամվա ընթացքում բացասական միտումների ազդեցությունը կնվազի, դուք ձեզ վստահ կզգաք: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար, որոնք վառ տպավորություններ կպարգևեն: Չեն հիասթափեցնի նաև ընկերների հետ հանդիպումները. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, բազում հետաքրքիր գործեր կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Վատ օր չէ: Ինտուիցիան սուր կլինի, իսկ նրա հուշումները՝ ճիշտ, այնպես որ՝ մի վախեցեք սխալվելուց, նույնիսկ եթե շատ քիչ ժամանակ ունեք իրավիճակից գլուխ հանելու և ռազմավարություն մշակելու համար: Բարենպաստ օր է սիրահարվածների համար. ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները շատ ներդաշնակ կլինեն, վեճերի համար առիթներ էլ չեն լինի: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կկռահեք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, անհնարինը չեք սպասի: Հին ծանոթները կաջակցեն ձեր շատ գաղափարներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կորուստներից ու սխալներից կհաջողվի խուսափել, եթե իրատես լինեք, չգերագնահատեք ձեր հնարավորությունները: Չարժե շտապողական որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքը աշխատանքի ու գումարի մասին լինի: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար ու կհասկանաք՝ ինչպես ճիշտ վարվել: Շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ: Ձեր մտքերն ու տագնապները կարող եք վստահել միայն ամենամտերիմներին, նրանց արժե դիմել աջակցության խնդրանքով, իսկ գաղտնիքներով լավ է ոչ ոքի հետ չկիսվեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են մտերիմներից մեկին վերաբերող կարևոր նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն արդյունավետ ու հաջող կլինի: Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք կգտնեք դրանք արագ ու առանց կորուստների հաղթահարելու ձևը: Գործերում ձգձգումներին հանգիստ կվերաբերվեք. դրանք չեն ազդի ձեր ծրագրերի վրա, չեն խանգարի մտածածն ավարտին հասցնել: Նշանի շատ ներկայացուցիչների համառությունը կօգնի հասնել նրան, ինչի մասին մյուսները կարող են միայն երազել: Հնարավոր են հաճելի լուրեր, հեռվից նորություններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, որոնց շնորհիվ շատ բաների այլ ձևով կնայեք: Հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը բավական բարդ կլինի: Այդ հատվածում հավանական են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ ու տհաճ պատահարներ: Վշտանալ պետք չէ. ծագած բոլոր խնդիրները շուտով կլուծվեն: Ամենայն հավանականությամբ դրանք հաղթահարել կօգնեն հին ընկերները կամ մյուս մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ուրախ լուրեր, նոր հնարավորություններ ու դրամական մուտքեր կբերի: Այդ հատվածում կարող եք չծրագրված գնումներ անել, որոնք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաճելի օր է, որը հարմար է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր գործնական հարցերը, պայմանավորվել համագործակցության մասին, մտերիմների հետ զրուցել նրա մասին, ինչն անհանգստացնում է ձեզ, կիսվել գաղտնիքներով: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավոր է հենց այսօր կհասկանաք, թե ինչ կարող եք փոխել ձեր սովորույթների մեջ, որպեսզի կյանքի կոչեք փառասիրական ծրագրերն ու բարձրանաք մասնագիտական սանդուղքով: Նշանի որոշ ներկայացուցիչներ բիզնեսին վերաբերող հրաշալի գաղափարներ կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան գործերից գլուխ հանելուն կխանգարեն ձգձգումները, տհաճ պատահարները, ցավալի խառնաշփոթը: Եթե համառ լինեք, կկարողանաք հաղթահարել բացասական միտումները: Երբեմն հաջողությունը կգա միայն մի քանի անհաջող փորձից հետո, և կարևոր կլինի չափազանց արագ չհանձնվելը: Օրվա երկրորդ կեսը անակնկալների, իրադարձությունների ժամանակ է, որոնք ոչ մի դեպքում չէիք սպասում: Դրա պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու հանդիպումները, բայց բողոքելու պատճառ չեք ունենա. ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն անգամ հեշտ չի լինի անհրաժեշտ արդյունքների հասնելը, բայց դուք չեք հանձնվի և ճիշտ կվարվեք. համառությունն ու աշխատասիրությունը հաջողության կտանեն: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, նոր համախոհներ գտնելու շանս կա, որոնք կօգնեն ձեզ ամեն ինչում: Օրը հարմար է կոմերցիոն գործունեության համար. գումարին վերաբերող ոչ մի բանում սխալներ չեք անի: Հնարավոր են շատ հաջող գնումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ համարյա ձրի հրաշալի իրեր ձեռք կբերեն: Ինտուիցիան կօգնի գտնել հենց այն, ինչ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|