ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2593 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ օր է: Դուք դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, և նույնիսկ ամենակարևոր գործերից կշեղվեք մանր, պատահական առաջ եկած խնդիրները լուծելու համար: Բայց եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք, հնարավորություն կունենաք կյանքի կոչել նույնիսկ ամենահամարձակ պլանները: Ուշադիր ընտրեք համախոհներին: Ավելի լավ է ընդհանրապես առանց օգնության մնաք, քան կապվեք անհարմար մարդու հետ:

Երբեմն մտերիմների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Երբեմն մի քանի բառն էլ բավական կլինի մթնոլորտը լիցքաթափելու ու երկխոսությունը խաղաղ հունի մեջ դնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանեք: Ինչքան քիչ հուզվեք, այնքան հաջող կդասավորվի օրը: Թող հաջողության հանդեպ վստահությունը ձեզ ոչ մի րոպե չլքի: Կարող եք ուղևորությունների մեկնել, բայց միայն այն դեպքում, եթե դա չի շեղի ձեզ միապաղաղ խնդիրների լուծումից: Աշխատեք ոչ մի բան չհետաձգել, ինչքան էլ ուզենաք անել դա:

Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների, բարդ ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչի վրա արժե ծախսել միջոցները, իսկ ինչի վրա կարելի է խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կուզենաք հետևողական ու անշտապ գործել, բայց դրա համար ձեզ ոչ մի հնարավորություն չեն տա: Բազում նոր խնդիրներ կլինեն, և դրանցից ոչ մեկը հնարավոր չի լինի չլուծված թողնել: Երբեմն ձեզ խնդրանքներով կդիմեն մարդիկ, որոնց չի կարելի մերժել: Չի բացառվում՝ գործերն ավելի շատ ժամանակ խլեն, քան պլանավորել էիք:

Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, ընդարձակել շփման շրջանակները: Դուք հեշտությամբ կշահեք շրջապատողների համակրանքը. բավական է միայն ձեզ բնական պահեք: Կարող եք կիսվել անսովոր գաղափարներով ու պլաններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք պետք է շատ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ոչ վստահություն են առաջացնում, ոչ էլ համակրանք: Պետք է ոչ միայն զրուցեք նրանց հետ, այլև բարեհամբույր լինեք, հետաքրքրվածություն ցուցաբերեք: Դա կհոգնեցնի, տրամադրությունն էլ արագ կփչանա: Բայց դուք կմոռանաք բոլոր ապրումների մասին, երբ իսկապես հետաքրքիր գործով զբաղվեք: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա օրվա երկրորդ կեսին:

Հնարավոր են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացված գումարը: Այսօր անհրաժեշտ թվացող բոլոր ծախսերը չէ, որ իրականում այդպիսին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաստատակամ եղեք: Դա կօգնի ավարտին հասցնել նույնիսկ բարդ, խճճված գործերը, որոնցից երկար ժամանակ չէիք կարողանում գլուխ հանել: Ձեզ դուր կգա անսովոր բանով զբաղվելը, վաղուց ծանոթ խնդիրներին նոր մոտեցում գտնելը: Երբեմն հենց ձեր գաղափարները թույլ կտան մեռյալ կետից շարժել մասշտաբային ու բարդ նախագծի վրա տարվող աշխատանքը:

Հաջող կանցնեն ուղևորությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի: Հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա առաջին կեսին զգուշություն է անհրաժեշտ: Այն հատկապես կարևոր կլինի քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներում: Նրանցից ոչ մի լավ բան սպասել չարժե: Բայց նրանք, որոնց վաղուց գիտեք, նույնպես տհաճ կերպով կզարմացնեն:

Կարող եք մեծ հաջողությունների հասնել՝ ինքնուրույն աշխատելով: Բացի այդ, այդպես ժամանակ չեք վատնի քննարկումների ու բացատրությունների վրա, այնպես որ՝ արագ կգործեք: Հավանական են հաջող գնումներ: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրերին: Դրանք երկար ժամանակով կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է՝ չշտապել ու կարևոր որոշումները ոտքի վրա չընդունել: Հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, ամեն անգամ լեզու չեք գտնի ձեզ շատ հոգեհարազատ մարդկանց հետ: Նախկինում դժվարությամբ դասավորված հարաբերությունները հիմա ավելի լարված կդառնան: Դժվարությամբ կխուսափեք բաց կոնֆլիկտից:

Չպլանավորված գնումներից խուսափեք, իսկ ծախսերը՝ հնարավորինս կրճատեք: Հիմա հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել, իսկ դա կորուստների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Այն շփումներում խնդիրներ, աշխատանքի մեջ դժվարություններ, ինչպես նաև փոքրիկ անհաջողություններ ու տհաճություններ կբերի, որոնք կստիպեն հուսահատվել: Բայց լավատեսությունը մի կորցրեք: Դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք ու հաջողության կհասնեք: Կարևոր է սկսածը կես ճանապարհին չթողնել. նպատակասլացությունը հրաշալի արդյունքներ կտա:

Աշխատեք ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատել: Խառնաշփոթը իր հետ լրացուցիչ ծախսեր կբերի: Ազատ ժամանակն արժե անցկացնել մտերիմների հետ: Նրանց ընկերակցությունը հաճելի կլինի: Բոլորի համար հետաքրքիր զբաղմունքներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող են դժվարություններ ծագել, բայց դրանք լուրջ բնույթ չեն կրի: Դուք կպահպանեք լավատեսությունը, լավ տրամադրությունն ու հաջողության հանդեպ վստահությունը, արագ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Կարևոր է չծուլանալ, գործերը չհետաձգել ու չհրաժարվել այն պլաններից, որոնք ավելի վաղ եք կառուցել, եթե դրա համար լուրջ պատճառներ չկան:

Օրվա երկրորդ կեսին թշնամիներին զինաթափելու հնարավորություն կունենաք: Ձեզ շատ պետք կգա մանրուքները նկատելու ու ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնց մասին երկար ժամանակ հաճույքով կհիշեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ օր է: Հոգեկան հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Տրամադրությունը կարող է դատարկ բանից փչանալ, եթե զվարճանալու կամ պարզապես ստեղծված իրավիճակի մեջ դրական կողմեր տեսնելու փորձեր չանեք: Աշխատեք տհաճ հուշերին չտրվել, մտովի չվերադառնալ հին խնդիրներին:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Վտանգ կա՝ վստահեք անարժան մարդու, բամբասանքների, չարախոսության զոհ դառնաք: Ձեր գաղտնիքներով կիսվելուց առաջ մի քանի անգամ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Այն ընտանեկան խնդիրներ, հարազատների հետ տարաձայնություններ, ինչպես նաև կասկածներ կբերի այն մասին, որ նպատակին տանող ճիշտ ուղի չեք ընտրել: Սակայն դժվարություններն այնքան նշանակալի չեն լինի, որքան թվում են, իսկ խոչընդոտները հաղթահարելի կլինեն, այնպես որ՝ մի հուսահատվեք:

Օրվա կեսը հարմար է վճռական գործողություններ սկսելու համար, որոնք իրավիճակը դեպի լավը կփոխեն: Երեկոյան շատ բանի կհասնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Պետք չէ երկար զրույցներ վարել այն մարդկանց հետ, ովքեր չեն աջակցում ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր որոշումներ ընդունել կարելի է միայն այն դեպքում, եթե լրիվ վստահ եք, որ դա սառնասրտորեն ու ինքնուրույն եք անելու, այլ չեք տրվելու շրջապատի ճնշումներին կամ սեփական հույզերին: Ցանկացած գործի պետք է լուրջ ու հանգիստ մոտենալ: Միայն այդպես կկարողանաք խուսափել սխալներից: Եթե չեք կարողանում վերահսկել ձեզ, լավ է պարզապես հանգստանաք ու ոչինչ չձեռնարկեք:

Շրջապատողները ձեզ հասկացողությամբ չեն մոտենա, տհաճ նկատողություններ կանեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի բաց կոնֆլիկտից խուսափելը: Դրա համար բավական է միայն ժամանակին բարեհամբույր լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2593 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6