Աստղագուշակ․ հոկտեմբերի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2024 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն այնքան էլ խոստումնալից չի լինի, բայց թեթև ու հաճելի կանցնի: Հնարավոր են նոր ծանոթություններ ու հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Կվշտացնի, որ շատ ժամանակ կխլեն հաճախ լրիվ անիմաստ զրույցները: Աշխատեք բամբասանքներ չտարածել և դրանց համար առիթ չտալ: Եթե ձեր հեղինակությունը տուժի, այն վերականգնելը բարդ կլինի: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն: Նրանց շարքում, որոնց հետ այսօր կծանոթանաք, կլինեն լրիվ անսովոր անձնավորություններ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտյան զգույշ եղեք, պրովոկացիաներին մի տրվեք, դիմակայեք գայթակղություններին, հակառակ դեպքում թակարդում կհայտնվեք: Մի քանի ժամ հետո իրավիճակը կբարելավվի, օրվա մնացած մասն էլ թեթև ու հաճելի կանցնի, կուրախացնի նոր հնարավորություններով ու ամենատարբեր ոլորտներում նշանակալի հաջողություններով: Հավանական են ծանոթություններ, որոնք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար և սիրահարներին հաճելի պահեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եթե օրվա առաջին կեսին նշանակալի սխալներ չանեք, օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է շատ ու շատ խնդիրներ լուծելու համար՝ սկսած հասարակականից, վերջացրած նեղ անձնականով: Իրավիճակը ճիշտ գնահատելով՝ դուք պատրանքներ չեք կառուցի և արագ շատ հարցերին պատասխաններ կգտնեք: Դուք ուժերով և ոգևորվածությամբ լի կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը դիմակայի ձեր հմայքին: Օրվա երկրորդ կեսին կարող եք կարգուկանոն հաստատել, զբաղվել տնային գործերով, որոնք ձեզ ո՛չ հոգնեցնող կթվան, ո՛չ էլ ձանձրալի: Կարող եք օգտակար իրեր գնել: Նման ձեռքբերումները չեն հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար չէ նոր նախաձեռնությունների համար: Ձեզ համար դժվար կլինի սեփական ուժերն ու հնարավորությունները, ինչպես նաև իրերի իրական վիճակը ճիշտ գնահատելը: Նախագծերը, որոնք ձեզ հեռանկարային են թվում, չեն արդարացնի ակնկալիքները: Փոխարենը, նախկինում ձեզ համար ոչ այնքան հետաքրքիր գաղափարներում գաղտնի պոտենցիալ կբացահայտվի: Հագեցած ու արդյունավետ կլինի օրվա երկրորդ կեսը, շատ բան կարող եք հասցնել: Հավանական են հաճելի հանդիպումներ, չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կունենան: Նշանի որոշ ներկայացուցիչների շատ լավ նորություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վատ չի դասավորվի, նույնիսկ եթե տրվեք ձեր թուլություններին ու պահի ցանկություններին: Մի մոռացեք նպատակների ու առաջնահերթությունների մասին, աշխատեք չշեղվել այն ճանապարհից, որն ընտրել եք: Ավելի վաղ կազմած ծրագրերից նույնիսկ աննշան շեղումը կարող է տհաճություններով ավարտվել: Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը հրաշալի պտուղներ կտան: Գումարի հետ զգույշ եղեք, դուք հակված կլինեք ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար: Ցանկալի չէ ընկերների և մյուս մտերիմների համար նվերներ գնելը. ճիշտ ընտրություն կատարելը բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բացառապես բարենպաստ օր է շփումների համար: Օգտվեք հաջող պահից ու հանդիպումների մասին պայմանավորվեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կարող եք քննարկել և՛ աշխատանքը, և՛ ֆինանսները, և՛ անձնական հարաբերությունները. բոլոր դեպքերում զրույցը արդյունավետ ու կառուցողական կլինի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ ու անակնկալներ. օրը բարենպաստ է խոշոր գնումների համար: Չի բացառվում՝ խախտվեն ձեր անձնական ծրագրերը. օրինակ՝ ստիպված լինեք հետաձգել ընկերների հետ հանդիպումները կամ զվարճանքները: Մի վշտացեք, ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կգերակշռեն դրական միտումները, այդ իսկ պատճառով լուրջ խնդիրներից կարող եք չվախենալ: Օրը բարենպաստ է գործնական ու անձնական շփումների համար, այն հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք ձեզ կոգեշնչեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հմտորեն կօգտվեն իրենց անձնական հմայքից մասնագիտական նպատակներով, և դա նրանց մեծ առավելություն կտա մրցակիցների հանդեպ: Օրվա վերջին հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Այդ հատվածում ցանկալի չէ պարտքով նույնիսկ աննշան գումար վերցնելը: Խոստումներ տալուց առաջ համոզվեք, որ կարողանալու եք դրանք պահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը հաջող կլինի, այդ հատվածը կարող եք օգտագործել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական նպատակներով: Հաջողության հասնելուն կօգնեն համբերատարությունն ու հաստատակամությունը. այդ որակների շնորհիվ շատերի համար օրինակ կդառնաք: Համախոհներ գտնելը հեշտ կլինի, ձեր գաղափարները համարյա բոլորին դուր կգան: Օրվա երկրորդ կեսին նրբանկատությունը կօգնի ձեզ խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Այդ հատվածում լավ է կարևոր հարցեր չքննարկեք և նույնիսկ մտովի չվերադառնաք հին խնդիրներին: Մտածեք ապագայի մասին. այն լավ բաներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Այդ հատվածը ամենաբարենպաստը չէ, և հազիվ թե կարողանաք խոշոր արդյունքների հասնել: Բացի այդ, նշանի որոշ ներկայացուցիչներ կհետաձգեն իրենց գործերը ուրիշների գործերում կարգուկանոն հաստատելու համար: Օրվա երկրորդ կեսը ավելի լավ կդասավորվի: Դուք հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, քննարկել անհանգստացնող բոլոր խնդիրները: Չեն բացառվում նոր սիրային տարվածությունները, չի բացառվում սերն առաջին հայացքից: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կգերակշռեն դրական միտումները, օրը հաջող կդասավորվի: Կարող եք ոչ միայն կյանքի կոչել հին ծրագերը, այլև թարմ գաղափարները: Կենսական պոտենցիալը բարձր է, դուք հաճախ շրջապատողներին կզարմացնեք ոչ ստանդարտ որոշումներով, գործերին անսովոր մոտեցմամբ: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Օրվա երկրորդ կեսին ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ կառաջանան, բայց ներդաշնակությունը արագ կկարողանաք վերականգնել: Դուք պրովոկացիաներին չեք տրվի և միշտ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր: Ձեզ համար բարդ կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք: Բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Ժամեր կանցնեն, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, լուծել ընտանեկան խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Երեկոն առատաձեռն կլինի հաճելի պահերով և լավ նորություններով: Չեն բացառվում զարմանալի, ոգեշնչող իրադարձությունները: Դրանք ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը հաջող է և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից: Կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ տեղի կունենան, եթե իրադարձությունների բնական ընթացքին չխոչընդոտեք: Հնարավոր է ստիպված լինեք վերամշակել ծրագրերը, բայց դրա համար զղջալու կարիք չի լինի, քանի որ ձեր գործողությունների արդյունքը պարզապես փայլուն կլինի: Դուք կարող եք անել այն, ինչ կհուշի ձեր սիրտը՝ առանց վախենալու տհաճ հետևանքներից: Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան և կաջակցեն ձեր գաղափարները: Սովորաբար կարճատև բացատրություններն էլ բավական կլինեն, որպեսզի ամեն ինչից գլուխ հանեք առանց վիրավորանքների, դժգոհությունների ու վեճերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|