Աստղագուշակ․ հոկտեմբերի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3160 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև օր չէ, բայց հաջողության հասնելու շանսեր ունեք: Հնարամտությունն ու ինտուիցիան թույլ կտան ցանկացած իրադրությունից ելք գտնել, իսկ փորձն ու առողջ բանականությունը կօգնեն պայմանավորվել ազդեցիկ անձանց հետ: Կարող եք բարդ գործեր ստանձնել, բայց կարևոր է չշտապել. ամենայն հավանականությամբ, առաջին հաջողություններին միանգամից չեք հասնի: Դրան հանգիստ վերաբերվեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, արժե նախաձեռնող լինել: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել սեփական զգացմունքներից, մի կողմ վանել կասկածներն ու հասկանալ, թե ինչ եք իրականում ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նոր համախոհներ փնտրեք: Հիմա հնարավորություն կունենաք ձեր կողմը գրավել մարդկանց, որոնց համար անհնարին ոչինչ չկա: Ձեր գաղափարները անսպասելի աջակցություն կստանան, կարող եք անհապաղ անցնել դրանց իրագործմանը: Շատ խնդիրներ սպասվածից արագ կլուծվեն: Մի բավարարվեք համեստ հաջողություններով, առաջ շարժվեք, ձեր առաջ նոր նպատակներ դրեք: Մտերիմները չեն մերժի աջակցել ձեզ: Հաճախ հենց նրանց շնորհիվ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Բացի այդ, միայն այն միտքը, որ դժվարությունների դեմ միայնակ չեք պայքարում, շատ հաճելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է: Աշխատեք ամեն հարցում զգույշ լինել: Դա հատկապես կարևոր կլինի, երբ ինչ-որ նոր բան ստանձնեք: Դուք շատ բան կսպասեք մյուսներից, նրանք էլ մեծ պահանջներ կներկայացնեն ձեզ, և այդ ամենը չի նպաստի հաճելի շփումներին: Երբեմն փոխադարձ դժգոհությունը կարող է փչացնել այն հարաբերությունները, որոնք նախկինում բացառապես ներդաշնակ բնույթ էին կրում: Աշխատեք նման բան թույլ չտալ: Երեկոյան կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք, բայց դեռ դժվարությամբ կհասկանաք, թե ինչպես պետք է անեք դա: Մի շտապեք: Նախ գործողությունների պլան մշակեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Տհաճություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները: Համառությունը կօգնի հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այնպիսի իրավիճակներում, որոնք սկզբում լրիվ անհույս կթվան, այնպես որ՝ առաջին անհաջողություններից հետո մի նահանջեք: Շրջապատողները կգնահատեն ձեր մեծահոգությունը, բարյացակամությունն ու մյուսների մասին հոգ տանելու ցանկությունը: Հենց այդ հատկանիշներն այսօր ձեզ կօգնեն շահել նոր ծանոթների համակրանքը: Սիրահարված Խեցգետիններին հաճելի անակնկալներ ու նվերներ են սպասվում: Երեկոն հարմար է հյուր գնալու կամ ինչ-որ մեկին ձեզ մոտ հրավիրելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք ռիսկի չդիմել, գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Եթե թշնամիները կասկածեն, որ հուզվում ու անհանգստանում եք, կասկածում եք ձեր ուժերին, ապա կփորձեն օգտվել իրավիճակից ու վնասել ձեզ: Վստահել կարելի է միայն նրանց, որոնց վաղուց եք ճանաչում և որոնց լավ վերաբերմունքի վրա կարող եք վստահ լինել: Գումարին վերաբերող ամեն հարցում զգուշություն է պետք: Արժե հետաձգել խոշոր գործարքներ կնքելն ու ընտանեկան ունեցվածքին վերաբերող հարցերի լուծումը: Մտերիմների հետ պետք չէ քննարկել սեփական ֆինանսական պլանները. այստեղ հազիվ թե հասկացողության հանդիպեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք կտրվեք պրովոկացիաներին ու սեփական թուլություններին: Այդ ամենը կխանգարի հասնել դրված նպատակներին: Հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, անընդհատ վեճերի համար առիթներ կստեղծվեն: Միայն ամենամտերիմները միշտ կհասկանան ձեզ, նրանց աջակցության վրա կարող եք հույս դնել: Հնարավոր են չարդարացված ծախսեր, անհաջող գործարքներ: Ֆինանսական կորուստները հազիվ թե նշանակալի լինեն, բայց, միևնույն է, վատ կանդրադառնան տրամադրության վրա: Դրա հետ միասին, վշտանալու լուրջ պատճառներ չկան: Շատ շուտով կկարողանաք համալրել ձեր բյուջեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է աշխատեք: Ցանկալի չէ խախտել ավանդույթներն ու գործել հասարակական կանոններին դեմ: Ձեր անսովոր արարքներն ու գաղափարները կարող են տհաճ կերպով զարմացնել շրջապատողներին, վատ անդրադառնալ ձեր հարաբերությունների վրա: Բացի այդ, շատ զգայուն կլինեք քննադատության հանդեպ, իսկ քննադատությունից խուսափել չի ստացվի: Օրը հարմար է ֆինանսներին վերաբերող որոշումներ ընդունելու, ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնելու համար: Դուք իրատեսորեն կգնահատեք ձեր հնարավորությունները, այնպիսի խոստումներ չեք տա, որոնք չեք կարողանալու կատարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործնական տեսանկյունից հաջող օր է: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր, ինչպես նաև առաջարկներ, որոնք ընդունելով՝ կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը: Շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Դուք կարող եք միայնակ գործել, բայց մեծ հաջողությունների կհասնեք, եթե համախոհներ գտնեք: Օգտակար կլինի ընդհանուր նպատակին հասնելու համար ընկերների ու հարազատների հետ միավորվելը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ստացված տեղեկատվությունից էլ ճիշտ եզրակացություններ կանեք: Մարդիկ, ովքեր ձեզանից շատ գիտեն, հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Զգուշություն է անհրաժեշտ: Մի վստահեք նրանց, ում լավ չեք ճանաչում: Վտանգ կա, որ այդ մարդիկ կփորձեն ձեզ մոլորության մեջ գցել: Ապագայի պլանները զգուշությամբ կառուցեք, աշխատեք խոստումներ չտալ ու պարտավորություններով չկապվել: Հիմա դժվար կլինի սեփական ուժերը և իրադարձությունների հնարավոր ընթացքը ճիշտ գնահատելը: Ինչ-որ մեկի հետ կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Տնային գործերը հոգնեցուցիչ կլինեն: Հնարավոր է՝ արժե հետաձգել դրանք կամ մեկ ուրիշին հանձնարարել: Օգտակար կլինի մի փոքր հանգստանալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ոչ միանշանակ ու լարված օր է: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք ուշադրության կարիք կունենան: Շատերը օգնություն կառաջարկեն, բայց անհրաժեշտ արդյունքներին հասնել կարող եք, եթե հույս դնեք բացառապես սեփական ուժերի վրա: Ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ հավաքեք ողջ հասանելի տեղեկատվությունը: Այն, ինչ կիմանաք, կարող է տհաճ կերպով զարմացնել ձեզ: Հեշտ չեն դասավորվի ընտանեկան հարաբերությունները: Մտերիմները հիմա ուշադրություն կդարձնեն ձեր սխալներին, իսկ ահա ձեռքբերումները համարյա չեն նկատի: Դա վիրավորական կլինի. ցանկացած քննադատության շատ սուր կարձագանքեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի հուզվեք ու փոքրիկ տհաճությունները սրտին մոտ մի ընդունեք: Օրը հաջող կդասավորվի, եթե չհուզվեք ու սխալը սխալի հետևից չանեք: Հնարավոր են տարաձայնություններ, բայց ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը ու ոչ ոքի չվիրավորել: Ձեր որոշ գաղափարներ դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար չեն հավանում ուրիշների պլանները: Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այսօր այն վատ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Սա հիշելը կարևոր կլինի հատկապես օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում օգտակար կլինի հանգստանալը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն այնքան էլ լավ չի սկսվի, բայց վշտանալ պետք չէ: Ժամ առ ժամ գործերն ավելի լավ կընթանան: Ճաշից հետո լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները, ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, որոնք անսպասելի կլինեն: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք և բաց չեք թողնի այն: Գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել ու ում կարելի է վստահել: Իսկ ահա խորհուրդներին հետևելը վտանգավոր կլինի, քանի որ մարդիկ դրանք կտան՝ առանց հետևանքների մասին մտահոգվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|