ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2154 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա բոլոր խնդիրները կհաջողվի առանց դժվարության լուծել, եթե ինքներդ ձեր կյանքը չբարդացնեք: Կհաջողվի հարցերին արագ պարզ պատասխաններ ու դրված նպատակներին ուղիղ ճանապարհներ գտնել, իսկ դա հենց այն է, ինչ այսօր ձեզ պետք է: Դուք սովորականից շատ կզգաք շրջապատողների հավանության կարիքը, հաճախ պարզապես ինքներդ հաճոյախոսություններ կկորզեք: Դրա մեջ վատ բան չկա, բայց երբեմն արժե նաև ինքներդ ձեզ գովեք. փոքրիկ ինքնագովազդը շատ տեղին կլինի:

Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Հիշեք ամենն, ինչ հասցրել եք սովորել. ամենաանսպասելի բաները կարող են օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է, որը հաճելի իրադարձություններով հագեցած կլինի: Բայց նկատի ունեցեք, որ շտապողական որոշումներ ընդունել հիմա չի կարելի. ձեզանից զգուշություն ու լավ մտածված քայլեր են պահանջվում: Ոչ բոլոր խորհուրդներն արժե լսել: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, քան ուրիշների խորհուրդներով:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: Այդ հատվածը հարմար է շփումների համար: Դուք առանց դժվարության կշահեք նոր ծանոթների համակրանքը, իսկ հների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը հազիվ թե բարի լինի. դուք անհամբեր, նյարդային կլինեք, հաճախ մանրուքների պատճառով կբարկանաք: Կառուցողական տրամադրվել ոչ մի կերպ չի հաջողվի, չնայած՝ դուք կհասկանաք, որ երբեմն անարդար եք մտերիմների հանդեպ: Աշխատեք ոչ մի բան տաք գլխով չասել:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, և ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, և այնքան հաշտ կլինեք ինքներդ ձեզ հետ: Օրվա երկրորդ կեսը նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնի լավ նորություններով: Որոշ Երկվորյակներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնք վաղուց անհանգստացնում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք հաջողությունների հասնել, բայց պետք է վերահսկեք ձեզ, իսկ լեզուն ատամների տակ պահեք: Շատ մեծ է ինչ-որ բան սխալ ասելու և մեծ ջանքեր նվիրած գործին դրանով անփառունակ ավարտ տալու հավանականությունը: Խուսափեք երկար բանավեճերից: Ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու կարիք չկա, պետք է միայն մի փոքր սպասել, և բոլորին լրիվ պարզ կդառնա, թե ինչում եք ճիշտ եղել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ամենատարբեր հարցեր քննարկել՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Շատ կարևոր բաների մասին կհաջողվի արագ պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առանձին դժվարություններն ու թյուրիմացությունները չեն բացառվում, բայց օրվանից բողոքելու առիթ չեք ունենա. նրանում լավն ու հետաքրքիրն ավելի շատ կլինեն: Կսրվեն կոմերցիոն հոտառությունն ու գործնական ինտուիցիան, և դա թույլ կտա բիզնեսում հաջողությունների վրա հույս դնել: Հնարավոր է, դուք միանգամից չհարստանաք, բայց այսօր նախաձեռնած գործողությունները կօգնեն մեծացնել եկամուտները:

Նույնիսկ լրիվ նոր գործերից հրաշալի գլուխ կհանեք, արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Չի բացառվում՝ այսօրվա համագործակցությունը երկարատև ընկերության սկիզբ դնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է ուրախ լուրեր, հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ բերել: Աստղերը կարծես հատուկ կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը՝ իրար հետևից մեկը մյուսից հաճելի անակնկալ մատուցելով: Կարող եք ուղևորություններ ու սիրային ժամադրություններ ծրագրել: Շահավետ գնումներ անելու շանս կա. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

Տանը ոչ մեծ խնդիրներ կառաջանան: Կարող է փչանալ կենցաղային տեխնիկան: Բարեբախտաբար, այդ բոլոր դժվարությունները լուրջ չեն լինի: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք ու կպահպանեք լավ տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Ձեզ կհաջողվի արագ գլուխ հանել բարդ գործերից, հաջողությամբ ավարտել այն նախագծերը, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հաճախ օգտակար կլինեն վաղուց ստացած գիտելիքները: Ոչ վաղ անցյալի իրադարձությունների վերլուծությունը թույլ կտա խուսափել ներկայի սխալներից:

Հավանական են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Դուք բաց չեք թողնի այն մարդկանց օգնելու հնարավորությունը, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ էլ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ ու դժվարությամբ կպայմանավորվեք հասարակ բաների մասին: Ցանկացած դատարկ բան կարող է վեճերի պատճառ դառնալ: Աշխատեք հնարավորության սահմաններում հարթել սուր անկյունները, թույլ չտալ, որպեսզի վիրավորանքներն ու դժգոհությունները կուտակվեն՝ հասնելով կրիտիկական զանգվածի: Կեսօրից հետո ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն, լավ գաղափարներ կհայտնվեն:

Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, որոնց հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում լուրերը ծանոթներից, որոնց մասին վերջերս ոչինչ չէիք լսել: Նման նորությունները շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը կարող է հիասթափեցնել: Դժվար կլինի նույնիսկ բարդ ծրագրերն իրագործելը, բացի այդ, շրջապատողները անընդհատ կշեղեն ձեզ: Լավ է լսեք սեփական ինտուիցիայի հուշումները, քան հետևեք կողքից խորհուրդներին: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Այն, ինչ կստանձնեք, դրան ոգևորությամբ կմոտենաք, ձեզ համար բազում հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Պարզ կդառնա՝ ինչպես հաջողության հասնել մի գործում, որին վերջին ժամանակներս մեծ ուժեր եք նվիրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է, որը հարմար է բարդ աշխատանքի ու պատասխանատու գործերի, կարևոր խնդիրները լուծելու համար: Բաց մի թողեք նոր բան սովորելու, մյուսներին անհայտն իմանալու հնարավորությունը: Կարող եք համախոհներ գտնել փորձված գործընկերների ու ազդեցիկ մարդկանց շրջանում. նրանց աջակցությունը տեղին կլինի, երբ ստանձնեք ձեր ամենահամարձակ ծրագրերի իրագործումը:

Տանը գործեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ նոր բան գնելու անհրաժեշտություն լինի. օրինակ՝ կենցաղային տեխնիկա կամ կահույք: Դուք ուրախ կլինեք այդ ձեռքբերումների համար, դրանք ձեր կյանքն ավելի հասարակ ու հաճելի կդարձնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ հաջող օր է: Աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել. դուք մասնագիտական ոլորտում նշանակալի դրական փոփոխությունների հասնելու, մասնագիտական սանդուղքով բարձրանալու կամ եկամուտները մեծացնելու շանս կունենաք: Օրը կյանքի բոլոր ոլորտներում նորություններ է խոստանում. ձեր խնդիրն այն է, որ չկորցնեք ձեր առաջ բացված հնարավորությունները և բոլոր շանսերն օգտագործեք:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում համարյա ոչ մի պատկերացում չեք ունեցել, կմտապահեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև օր է: Համարյա անհնար է պատկերացնել մի խնդիր, որի լուծումից չկարողանանք գլուխ հանել: Ինտուիցիան սուր կլինի, դուք սխալներ չեք անի, նույնիսկ եթե ծայրահեղ խճճած իրավիճակում հայտնվեք կամ գործ ունենաք մարդկանց հետ, որոնց իրական մտադրությունները ոչ ոքի հայտնի չեն:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հատկապես եթե կարողանաք դրանք անբռնազբոս անցկացնել: Հիմա դուք կարող եք թույլ տալ ձեզ խախտել ավանդույթները և նույնիսկ որոշ կանոններ, քանի որ լավ կզգաք իրավիճակն ու միշտ կիմանաք՝ ինչն է տեղին, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2154 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5