ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2987 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ օր է: Հաջողության հասնելը հեշտ կլինի, նույնիսկ եթե նոր ու անսովոր խնդիրների լուծումը ձեզանից լուրջ ջանքեր պահանջի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները: Այսօր ձեզ համար դժվար չի լինի նրանց հակահարված տալը: Նույնիսկ ուժեղ հակառակորդին դիմակայություն ցույց տալու համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք:

Դուք լավ գլուխ կհանեք կենտրոնացվածություն, ուշադրություն ու ինքնավերահսկողություն պահանջող գործերից: Ձեզ կհաջողվի ոչ մի մանրուք աչքաթող չանել, ամեն ինչ անթերի անել: Բայց մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնել, հակառակ դեպքում ձեր ջանքերը գերհոգնածությամբ կավարտվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ցանկացած հանդիպում լավ կանցնի, չի լինի մարդ, որի հետ չկարողանաք պայմանավորվել: Այդ հատվածում կարող եք կարևոր փաստաթղթեր կազմել կամ ստորագրել, դիմել իշխանական օրգանների ներկայացուցիչներին: Լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումները ուժ կհավաքեն: Ամեն ինչ կսկսվի տանը փոքրիկ դժվարություններից ու աննշան տարաձայնություններից: Ավելի ուշ է՛լ ավելի լուրջ խնդիրներ կառաջանան: Դրանք լուծելը հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք. փորձը կհուշի՝ ինչ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր օր է: Այն թույլ կտա նոր գիտելիքներ ստանալ, օգտակար բան սովորել: Բացի այդ, կարող եք գլուխ հանել սեփական զգացմունքներից, անցյալում թողնել շատ կասկածներն ու տագնապները: Վերջին ժամանակներս իրենք իրենց վրա կասկածող Երկվորյակների մոտ կվերադառնա ինքնավստահությունը: Նշանի ներկայացուցիչներն իրենց ավելի հանգիստ կզգան, իսկ դա հաճախ կօգնի գործերում:

Ինտուիցիան շատ սուր կլինի, դուք ճիշտ կհասկանաք ենթագիտակցության հուշումները, իսկ դա կօգնի շատ խնդիրներից խուսափել: Հեշտությամբ կկռահեք շրջապատողների գաղտնի մտքերն ու ցանկությունները, կդիմակազերծեք նրանց, ովքեր կփորձեն խաբել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն: Դուք էներգիայով ու կենսական ուժերով լի կլինեք, դժվարություններից չեք վախենա, ոգևորությամբ կստանձնեք բարդ խնդիրների լուծումը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Կարող եք հաջողության հասնել այն գործերում, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է խոշոր գնումների համար: Հնարավոր են նվերներ ու չպլանավորված դրամական մուտքեր: Հավանական են հաճելի նորություններ, հյուրերի անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց նույնիսկ դուք ունակ չեք առանց հանգստի աշխատել: Հոգնածության պատճառով ավելի ագրեսիվ ու նյարդային կդառնաք, կբարկանաք դատարկ բաների պատճառով: Դուք անընդհատ կվիճեք գործընկերների հետ այն դեպքում, երբ հիմա կարևոր կլինի վեճեր թույլ չտալը: Դրանք ոչ միայն կշեղեն կարևոր զբաղմունքներից, այլ նաև կխանգարեն ժամանակին հասնել դրված նպատակներին:

Անձնական հարաբերություններում իրավիճակն առավել բարենպաստ կլինի, մտերիմների հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, իսկ նրանք ներողամիտ կլինեն ձեր թուլությունների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ նոր հնարավորություններ կընձեռի: Նախաձեռնող լինելու, ընկերներին ու համախոհներին ինչ-որ բան առաջարկելու համար բարենպաստ իրավիճակ կստեղծվի: Կարող եք նոր նախագծեր սկսել կամ մասնակցություն ունենալ ուրիշների նախագծերին: Հաճախ ձեր գաղափարները աջակցություն կստանան, բայց կլինի նաև այնպես, որ ավելի շատ ձեր սրտով կլինեն ուրիշների մտահղացումները: Մտածածը հաջողությամբ իրագործելու հավանականությունը բոլոր դեպքերում մեծ է:

Օրը հարմար է ստեղծագործ գործունեության համար: Անձնական հարաբերությունները միակ ոլորտն է, որտեղ կարող են խնդիրներ ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է աշխատանքին, բիզնեսին, համագործակցությանը վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Վատ մի զգացեք պատմել ձեր մասին, ձեզ լավագույն կողմերով ցույց տվեք: Տեղին ու համարձակ ինքնագովազդը հիմա շատ օգտակար կլինի: Կարող եք կիսվել սեփական փորձով ու յուրացնել ուրիշինը: Անձնական հմայքը հաճախ օգտակար կլինի գործնական հարաբերություններում:

Կարող եք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել, զվարճանալ: Այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կշեռք ծնողները կուրախանան իրենց երեխաների հաջողություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, առօրյա գործերը սովորականից դժվար կտրվեն: Օգնել ցանկացող մարդիկ շատ չեն լինի: Փորձված համախոհները սեփական հոգսերով տարված կլինեն, նոր ծանոթներն էլ չեն հասցնի գլուխ հանել իրավիճակից: Ցանկացած հարց քննարկելիս հանգստություն պահպանեք ու համբերատար լսեք ուրիշի կարծիքը: Դա թույլ կտա խուսափել շատ տհաճ պահերից:

Սովորականից հաճախ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, այնպես որ՝ մի շտապեք ու թույլ մի տվեք, որ ուրիշները շտապեցնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելի են: Կարևոր է հիշել այս մասին, քանի որ հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի նրանից, թե ինչքան ինքնավստահ կլինեք դուք: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ: Դրանց հանգիստ վերաբերվեք. շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում:

Մտերիմների խնդրանքներին մերժումով մի պատասխանեք: Ձեզ օգնության կդիմեն միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում վիճել էիք, վերջ տալ հին տարաձայնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող շատ հարցերին պատասխաններ կգտնեք: Հնարավորություն կունենաք ոչ միայն արժեքավոր ինֆորմացիա ստանալ, այլ նաև՝ նշանակալի գումար, որին արժանի կիրառում կգտնեք: Բոլոր գործարքները լավ է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար:

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, սակայն լուրջ վեճեր թույլ չեք տա, իսկ փոքրիկ տարաձայնություններին արագ վերջ կտաք: Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները: Դրանց լուծում տալու շանս կա, բայց դրա համար պետք կլինի ամեն ինչի մասին հնարավորինս հանգիստ զրուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը թեթև անվանել չի կարելի: Չեն բացառվում դժվարությունները, լարված պահերը: Շրջապատողները կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Բայց այդ ամենը ձեզ չի հանի հավասարակշռությունից: Դուք հանգիստ կլուծեք ծագած բոլոր խնդիրները, պրովոկացիաներին չեք տրվի ու ձեզ արժանապատվորեն կպահեք:

Նոր ծանոթությունների համար ամենահաջող օրը չէ: Դուք մարդկանց հարցում հաճախ կսխալվեք: Իսկ ահա մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Նրանք լավ կհասկանան ձեզ, կաշխատեն աջակցել, կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Հնարավոր են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վճռական գործողություններ է պահանջում, իսկ դուք կուզենաք բոլոր գործերն անորոշ ժամանակով հետաձգել: Աշխատեք չտրվել այդ գայթակղությանը, քանի որ ցավալի կլինի հաջողության շանսը բաց թողնելը: Այսօր բացված շատ հնարավորություններ յուրահատուկ կլինեն, և դրանցից անպայման արժե օգտվել: Բարդ պահերին ձեզ կաջակցեն ոչ միայն փորձված համախոհները, այլ նաև մարդիկ, որոնց հետ նախկինում գործ չեք ունեցել:

Կենսական պոտենցիալը ցածր է, դուք արագ կհոգնեք, քրոնիկ հիվանդություններն էլ կհիշեցնեն իրենց մասին: Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ավելորդություններից, հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2987 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4