Աստղագուշակ․ հոկտեմբերի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2146 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործերին լուրջ վերաբերմունքը թույլ կտա խուսափել սխալներից ու մեծ հաջողության հասնել: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք: Դա կօգնի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչպես պետք է ձեզ պահեք: Օրը հարմար է պետկազմակերպություններ այցելելու, պաշտոնական հարցումներ կազմելու, փաստաթղթերը ձևակերպելու համար: Այդ ամենը ձեզ մոտ արագ կստացվի, լուրջ ջանքեր էլ չի պահանջի: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հիմա դուք լավ կհասկանաք իրար, կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին: Միասին կարող եք ծրագրեր կազմել ու կիսվել գաղափարներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք ուշադիր կհետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, կնկատեք մանրուքները, որոնք կարող են կարևոր լինել: Այն, ինչ այսօր կիմանաք, պետք կգա մոտ ժամանակներս, օրինակ՝ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Դուք լավ գլուխ կհանեք սեփական գործերից, բայց միայն դրանցով չեք զբաղվի: Ժամանակ կմնա նաև ուրիշներին օգնելու, հասարակական նախագծերին մասնակցելու համար: Հավանական է հաճելի ծանոթություն հաստատեք: Դուք արագ կընկերանաք նրանց հետ, ում համակրում եք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Հիմա դուք ունակ կլինեք շատերին գրավել ձեր կողմը: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել. հարցը միայն այն է՝ արդյոք դուք դա թույլ կտաք: Այսօր ստանձնած ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, հաճախ նոր բան կմտածեք, շրջապատողներին կզարմացնեք ձեր գաղափարներով: Ճիշտ է, բոլորը չէ, որ պատրաստ կլինեն օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Բայց հոգ չէ, քանի որ դուք դրանցից ինքներդ հրաշալի գլուխ կհանեք: Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում տարաձայնություններ համարյա չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի, արդյունավետ օր է: Եթե պետք լինի սարեր շուռ տալ, դուք դա կանեք: Եթե ավելի բարդ առաջադրանքներ էլ լինեն, դրանցում էլ հաջողության կհասնեք: Հին գաղափարներն իրագործելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն, կարող եք վերադառնալ վաղուց մտածածին: Օրը հարմար է նաև նախկինում անհասկացողության պատճառով ավարտված հարաբերությունները վերականգնելու և չլուծված խնդիրը լուծելու համար: Դուք կաշխատեք ձեր կյանք նոր բան մտցնել, ոգեշնչված իմպրովիզներ կանեք, կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ոչ՛ ձեզ, ոչ էլ ձեր ընկերներին: Նրանց փորձը ձեզ պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ կշեղեն, կստիպեն փոխել ծրագրերը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով կդասավորվի: Բայց պետք է համբերությամբ զինվեք, քանի որ անհրաժեշտ արդյունքին հասնելն ուզածի նման արագ չի ստացվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք լավ կհասկանաք նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում, կկռահեք, թե ինչ կա մտերիմների հոգում: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք իրատես կլինեք, ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակը, պրովոկացիաներին չեք տրվի և կվստահեք իսկապես հուսալի մարդկանց: Զարմանալի չէ, որ օրը հաջող կդասավորվի: Կարող եք նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնել կամ սովորել մի բան, որը շուտով ձեզ անպայման պետք կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հանդիպումների համար: Նշանակություն չունի՝ աշխատանքի, թե անձնական գործերի մասին կխոսեք: Բոլոր դեպքերում լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, իսկ ընդունված որոշումները ձեզ դուր կգան: Հավանական են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր շատ բան կարող եք անել, եթե չշտապեք: Ամեն անգամ չեք կարողանա արագ լուծել նույնիսկ հասարակ առաջադրանքները: Համբերությամբ զինվեք ու մի հուզվեք, և ամեն ինչ կստացվի: Շրջապատողները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Բայց դուք կպահպանեք բարյացակամությունն ու լավ տրամադրությունը: Դա բոլորին շատ դուր կգա: Շատերն այսօր ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, բայց նկատի ունեցեք, որ բոլորի հետ չի կարելի անկեղծանալ ու կիսվել տեղեկատվությամբ: Ցավոք, ինտուիցիան ամեն անգամ չի օգնի ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին: Ինչ-որ իսկապես լուրջ բաներ արժե քննարկել միայն ամենամտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ, արդյունավետ օր է: Կարող եք բարդ գործեր ստանձնել. ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Օգտակար կլինի այն, ինչ վաղուց եք սովորել: Ձեր փորձի շնորհիվ ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից: Օրը հարմար է ապագա աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Նման հարցերին ձեր լուրջ վերաբերմունքը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Բայց դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ շրջապատողները դրա դեմ ոչինչ չեն ունենա: Ավելին, շատերը կկիսվեն ձեզ հետ իրենց գաղտնիքներով, կպատմեն իրենց ցանկությունների և երազանքների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մի շտապեք: Օրը հարմար չէ շտապելով որոշումներ ընդունելու կամ արագ մտածածն իրագործելու համար: Երբեմն նույնիսկ հասարակ գործերը նախատեսվածից շատ ժամանակ կպահանջեն: Չնայած դժվարություններին՝ դուք մտածածից չեք հրաժարվի, համառ կլինեք ու կհասնեք ձեր նպատակներին: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք վատնող լինել, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա, թանկարժեք իրեր կգնեք՝ առանց մտածելու, թե արդյոք դրանք պետք են ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահասարակ օրերից չէ, բայց չեն լինի դժվարություններ, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Ամեն անգամ չէ, որ մտքին եկած առաջին որոշումները հաջող կլինեն: Լավ է չշտապեք, ևս մեկ անգամ ամեն ինչ մտածեք, տարբեր հնարավորություններ ուսումնասիրեք: Ի դեպ, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ արժե խորհրդակցել: Վատ մի զգացեք դիմել նրանց հարցերով ու կիրառել ուրիշի փորձը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կոգևորեն ձեզ, կգտնեն լավագույն բառերը: Երեկոն հարմար է ընտանեկան գործերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կարող է նոր գործեր ու անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ բերել: Դուք խուճապի չեք մատնվի, ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Բայց պետք է մի փոքր փոխեք ծրագրերը. չի կարելի ասել, որ դա ձեզ դուր կգա: Աշխատանքային հարցերի քննարկումն ամեն անգամ հանգիստ ու կառուցողական չի անցնի, բայց դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, հարթել սուր անկյունները: Հնարավոր են ձեզ համար շատ կարևոր գործի ավարտի հետ կապված լավ նորություններ: Կարող են հաջողությամբ լուծվել իրավաբանական հարցերը: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, գործարքներ կնքելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչ էլ որ ծրագրեք այսօրվա համար, նկատի ունեցեք, որ կարևոր գործերն արժե ստանձնել առավոտվանից: Չարժե հետաձգել նաև այն հանդիպումները, որոնցից շատ բան է կախված: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատում էին ձեր գաղափարները: Իսկ ահա ֆինանսներին վերաբերող հարցերը լավ է լուծել երեկոյան: Այդ հատվածում արդեն բավականաչափ ինֆորմացիա կունենաք հասկանալու համար, թե ինչպես է լավ վարվել: Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կապված կլինեն ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|