Աստղագուշակ․ հոկտեմբերի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3115 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ օր է: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Անհրաժեշտ արդյունքին հասնել արագ չի ստացվի, մեծ կլինի սկսածը կիսատ թողնելու ու մեկ այլ բանի անցնելու գայթակղությունը: Նշանակալի ծախսերի կարիք կլինի: Դուք ժլատություն չեք անի, ու ճիշտ կվարվեք. խիստ խնայողության կարիք հիմա չկա: Երեկոն անսպասելի գործնական առաջարկներ կբերի, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Այդ հատվածում հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ, հետաքրքիր զրույցներ ու լավ նորություններ: Մտերիմներին հաճելի անակնկալներ անելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է համագործակցություն սկսելու, համախոհներ փնտրելու համար: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, փոքրիկ դժվարություններն էլ ինքնուրույն հաղթահարելու կարիք չի լինի. ձեզ շատերը օգնություն կառաջարկեն: Մարդիկ, որոնց այսօր կներգրավեք ձեր գործերին, ժամանակի հետ ձեր ընկերները կդառնան: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու համար: Այդ հատվածում շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք, ոչ ոքի ազդեցության տակ չեք ընկնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ժամանակն ուրախ անցկացնելու, հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենաք: Շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, մեծ հաճույք կստանաք հին ընկերների ու նոր ծանոթների հետ շփումներից: Նրանք, որոնց հետ այսօր կհանդիպեք, շուտով ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Կարող եք լուծել կարևոր ֆինանսական հարցերը, փաստաթղթեր կազմել ու ստորագրել, պայմանավորվել ունեցվածքը կիսելու մասին: Դուք հրաշալի գլուխ կհանեք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից, ոչինչ աչքաթող չեք անի ու չեք շեղվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող կդասավորվի, եթե հույզերին չտրվեք, շրջապատողների հետ շփումներում էլ զուսպ լինեք: Տարաբնույթ պրովոկացիաներն ու ոչ միանշանակ իրավիճակներն այսօր սովորականից շատ կլինեն: Ձեզ համար կարևոր կլինի հիշել սեփական հետաքրքրությունների մասին, չտրվել կասկածելի ազդեցությանը: Բոլոր խորհուրդները չէ, որ լավը կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան: Ցանկալի է հրաժարվել հոգնեցուցիչ ուղևորություններից, որոնք երկար ժամանակով ուժասպառ կանեն ձեզ: Պայմանների փոփոխությունը հիմա ձեզ հազիվ թե ոգեշնչի, իսկ ահա տանը ձեզ իսկապես հարմարավետ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համբերությամբ զինվեք: Արագ հաղթանակների վրա հույս դնել հիմա չարժե: Բայց եթե շատ աշխատեք, կարող եք հրաշալի արդյունքների հասնել, միաժամանակ ինչ-որ օգտակար բան սովորել: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, բայց դա չի նշանակում, որ բոլորի հետ արժե գործ ունենալ: Ցավոք, այսօր չարժե առաջին տպավորությամբ վստահել մարդկանց: Ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ով է ձեր կողմից, իսկ ով՝ ոչ: Հաճախ օգտակար կլինի հին փորձը: Որոշ Առյուծների համար սեփական սխալներից խուսափելու համար օգտակար կլինի նաև ուրիշների սխալները վերլուծելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերը մի հետաձգեք: Եթե օրվա առաջին կեսին ժամանակը զուր չվատնեք, շատ բանի կհասնեք: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց ուզում եք դուր գալ: Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը լարված կդառնա, կսկսեք ավելի շատ հուզվել: Կկասկածեք ավելի վաղ ընդունած որոշումների ճշմարտացիության վրա: Այս հատվածում արժե հետ կանգնել նշանակալի քայլերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին կարող եք հաջողությունների հասնել՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու: Շատ հարցերում հաջողակ կլինեք, երբեմն էլ իրադարձությունների հաջող ընթացքը կօգնի հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, չեք հանձնվի, համառ կլինեք: Հավանական են նոր ծանոթություններ: Շատերի վրա կարող եք լավ տպավորություն թողնել, իսկ ինքներդ կապերին ընտրողաբար կմոտենաք ու արագ ճիշտ տպավորություն կկազմեք մարդկանց մասին: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, բայց հազվադեպ կհետևեն դրանց, և դա ձեզ կվշտացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անհանգիստ օր է: Հավանական են հուզական բռնկումներ, լուրջ ապրումներ: Դուք տագնապ կզգաք, որի պատճառը չեք հասկանա: Իրենց հավաքել կարող են միայն նրանք, ովքեր գործողությունների հստակ պլան ունեն ու կհետևեն դրան նույնիսկ մանրուքներում: Օգտակար կլինի այն մարդկանց խորհուրդներին հետևելը, որոնց փորձին վստահում եք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ մտերիմներից: Չպլանավորված գնումներից խուսափեք. դրանց համար, ամենայն հավանականությամբ, արագ կզղջաք: Ցանկալի չէ վարկով գումար վերցնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Դուք հաճույքով անշահախնդիր արարքներ կգործեք, կմիանաք բարեգործական ակցիաներին ու միջոցառումներին, որոնք աշխարհը դեպի լավը փոխելու շանս կտան: Դրա հետ միասին, շատ նախաձեռնություններ օգտակար կլինեն անձնապես ձեզ համար: Մտերիմների հետ հարաբերությունները առաջին պլանում կհայտնվեն: Դուք շատ ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Տարաձայնությունների, վեճերի ու վիրավորանքների առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ընդհանուր պլանները գնահատելու համար: Չի բացառվում՝ հաջողվի կարևոր որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Այն հատկապես լավն է ուսման, հետազոտական ու գիտական գործունեության, ինտելեկտուալ առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիայի հուշումները կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրել: Դուք կլսեք հենց այդ հուշումները, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները, և դրա համար զղջալու կարիք հետո չի լինի: Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, ընտանեկան գործերում: Հիմա դուք շատ ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, հոգ կտանեք նրանց հետաքրքրությունների մասին ավելի շատ, քան սեփականի մասին: Կաճի ստեղծագործ պոտենցիալը: Շատ լավ գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք շատ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կհուզվեք, չեք կարողանա հանգստություն պահպանել այն իրավիճակներում, որտեղ դա անհրաժեշտ է: Շատ Ջրհոսների համար օրը կապված կլինի հին իդեալներից հիասթափվելու, առաջնահերթությունները փոխելու հետ: Այդ ամենը ցավոտ կլինի: Նոր նպատակներ կհայտնվեն, որոնց հասնելը համարյա անհնար կթվա: Դուք լրիվ կհուսահատվեիք, եթե կողքին չլինեին հավատարիմ ընկերները: Մի շտապեք որոշումների ու եզրակացությունների հարցում: Հիմա նույնիսկ հասարակ որոշումներ ընդունելու համար սովորականից շատ ժամանակ է պետք: Բարեբախտաբար, պայմանները թույլ կտան չշտապել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենակարևոր գործերը պլանավորեք առավոտվա համար: Այդ հատվածում նշանակալի կլինեն դրական միտումները, իսկ ահա հետո հնարավոր են խնդիրներ, թյուրիմացություններ ու ձգձգումներ գործերում: Լավ գաղափարները նույնպես հաճախ կայցելեն ձեզ մինչև կեսօր: Ամեն ինչ միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց ավելի ուշ կկարողանաք վերադառնալ ձեր մտահղացումներին: Օրվա երկրորդ կեսը բարդ շրջան կլինի շփումների տեսանկյունից: Դուք ձեզ համար թանկ մարդկանց հետ չվիճելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Երբեմն անհասկացողությունը կմթագնի ամենամտերիմների հետ հարաբերությունները, իսկ դա շատ կվշտացնի: Հնարավոր է ինքնազգացողության վատացում. հոգ տարեք ձեր մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: |
|