Աստղագուշակ․ հոկտեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2289 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լսեք, թե ինչ են ասում ուրիշները: Դուք ինչպես միշտ շատ հարցերում ճիշտ կլինեք, բայց ինչ-որ բան ամեն դեպքում կարող եք աչքաթող անել: Այնպես որ՝ նկատողությունները հաճախ օգտակար կլինեն: Կարևոր կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելը: Չի բացառվում՝ մտածեք, թե ինչպես կարելի է լուծել վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող խնդիրը: Կարևոր կլինի չգերհոգնելը: Էներգիա շատ ունեք, բայց հանգիստն էլ ձեզ չի խանգարի: Շատ Խոյերի օգուտ կտա պայմանների փոփոխությունը: Ուղևորությունները նշանի ներկայացուցիչներին կոգեշնչեն, հետաքրքիր գաղափարներ կտան ու հաճելի ծանոթություններ են խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Խուսափեք վեճերից: Դա այնքան էլ հեշտ չի լինի, հատկապես՝ առավոտյան: Բայց տարաձայնությունների պատճառները հաճախ աննշան կլինեն: Եթե ժամանակին դա նկատեք, փոխհամաձայնության հասնելն ավելի կհեշտանա: Օրվա երկրորդ կեսին աշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա և պատրաստ եղեք, որ ծրագրերը ստիպված եք լինելու փոխել: Այդ շրջանը անակնկալներ կբերի: Ավելի ուշ կգա համագործակցության համար հարմար ժամանակը: Շատերը կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց: Սիրելիի հետ հանդիպումը կոգեշնչի: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Թեթև, բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կարող եք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից: Որոշ Երկվորյակներ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին: Ձեր միջամտության շնորհիվ վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող շատ խնդիրներ կլուծվեն: Մարդը, որի հետ ժամանակին ընկերություն եք արել, կուզենա վերականգնել հարաբերությունները: Իհարկե, դուք ուրախ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու համար: Դուք կարող եք գլուխ հանել սեփական զգացմունքներից, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքը դեպի լավը փոխվի: Շատ բան կկարողանաք սովորել, ընդ որում՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Կարող եք նոր գործ ստանձնել: Նույնիսկ եթե դրանում անմիջապես հաջողության չհասնեք, հոգ չէ: Դուք լավ ժամանակ կանցկացնեք, հնարավոր է նաև ծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ: Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վաղ առավոտը հարմար չէ կարևոր գործերի համար: Այդ հատվածում դուք տպավորվող կլինեք, կարող եք լուրջ վշտանալ նույնիսկ մանր անհաջողություններից, աննշան խնդիրներից: Շուտով դուք իրավիճակը լրիվ այլ լույսի ներքո կտեսնեք, տրամադրությունն էլ կլավանա: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ավելի նկատելի կդառնա, և օրվա երկրորդ կեսը ձեզ շատ կուրախացնի: Երեկոն լավ լուրեր կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել մի մարդու, որին վերջերս շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, կթվա, թե երկար բաժանում չի էլ եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է նոր գործերի համար: Դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, կկարողանաք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում լրիվ անհույս էր թվում: Կհաջողվի միաժամանակ շատ բաների մասին մտածել՝ ոչինչ չմոռանալով ու իրար չխառնելով: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում չէին կռահում ձեր կարողությունների ու տաղանդների մասին, հաճելիորեն կզարմանան: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Հարմար օր է այն մարդուն ընդառաջ գնալու համար, որին վաղուց եք համակրում, ինչ-որ նոր բան առաջարկել, խոստովանել զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի գաղափարների օր է: Դուք կարող եք կռահել՝ ինչպես լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ. հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Օգտակար կլինի նոր բան սովորելը, ինֆորմացիա հավաքելը: Ամենը, ինչ կիմանաք այսօր, ձեզ շուտով պետք կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ հարաբերությունները վերջերս բարդ ու ոչ միանշանակ էին: Այս անգամ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, պարզել որոշ անհասկանալի պահեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգիստ ու ներդաշնակ օր է: Այն կարող է կարևոր իրադարձություններ չբերել, բայց բոլոր դեպքերում կուրախացնի: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք կաշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել: Կհաջողվի ավարտել վաղուց սկսած և արդեն ձեզ հոգնեցրած գործերը: Շատ բաների մասին կուզենաք խոսել մտերիմների հետ: Այսօր դուք կարող եք նրանց հետ անկեղծ լինել. ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Շատ Կարիճներ օգտակար խորհուրդներ կստանան, որոնց հաճույքով կհետևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հնարավորինս արագ անցեք: Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ մինչև ճաշ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան դրանից հետո: Որոշ Աղեղնավորների առավոտը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով ու նոր հնարավորություններով: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգստանալու, ուժերը վերականգնելու, բուժիչ կամ կոսմետիկ պրոցեդուրաներ անցկացնելու համար: Բացի այդ, այս շրջանը լավը կլինի ստեղծագործելու համար: Հնարավոր է՝ ձեր մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհանգիստ, հետաքրքիր ու հաջող օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի: Բայց դուք չեք հանձնվի, և ճիշտ էլ կվարվեք: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Շրջապատողներին դուր կգա հաջողության հանդեպ ձեր վստահությունը: Շատերը ուրախությամբ կօգնեն ձեզ: Դուք կաշխատեք աջակցել մտերիմներին ու կգտնեք հուսահատվածների տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Իրերը, որոնք այսօր ձեռք կբերեք, կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հաճախ նրանց վրա լավ տպավորություն կթողնեք, արագ կշահեք նրանց վստահությունը: Ձեզ հետ կուզենան ընկերանալ մարդիկ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Սովորական գործերը կարող են հոգնեցնող ու ձանձրալի թվալ: Կուզենաք ցրվել, նոր բանով զբաղվել: Կարող եք սովորել. դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի զբոսնելու և կարևորի մասին հանգիստ մտորելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի կարևոր բանի մասին մտածել: Սովորաբար դա ձեզ հեշտությամբ է տրվում, բայց այսօր ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը ժամանակին կմատնանշի ձեր սխալներն ու կհուշի՝ ինչպես է լավ գործել: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Մարդիկ հաճախ կփորձեն ձեզ դուր գալ, լավ տպավորություն թողնել, բայց դրա հետ միասին կթաքցնեն իրենց իրական մտադրությունները կամ ողջ ճշմարտությունը չեն ասի: Մտերիմներին կարող եք ամեն հարցում վստահել. նրանք բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|