ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2118 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված օր է, որը տարաձայնությունների ու վեճերի առիթներ կբերի: Ձեզ հաճախ կքննադատեն, և դրա մեջ հաճելի բան քիչ կլինի: Որոշ նկատողություններից կարող եք օգուտ քաղել, բայց նույնիսկ դա չի բարձրացնի ձեր տրամադրությունը:

Սակայն եթե դուք չկորցնեք ինքնատիրապետումը, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու եղանակը: Կարող եք հույս դնել ընկերների վրա. շատ ոչ միանշանակ իրավիճակներում նրանք ձեր կողմից կլինեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Նոր համախոհներ գտնելու շանս կունենաք, կստանաք այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ այսօր ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ ձեռք բերեք:

Օրվա երկրորդ կեսին կդժվարանա գործերի վրա կենտրոնանալը: Երբեմն պարզ չի լինի, թե ինչն է պետք անհապաղ ստանձնել, իսկ ինչը կարելի է հետաձգել: Չեն բացառվում տանը փոքրիկ տարաձայնությունները, թյուրիմացություններն ու տհաճ պատահարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չարժե հուզվել, եթե օրվա առաջին կեսին ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Այդ հատվածում չեն բացառվում անակնկալները, ընդ որում՝ ոչ միայն հաճելի: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, որոնցում կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, այլ հանգիստ ամեն ինչից գլուխ հանելը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող ու հետաքրքիր կլինի, հնարավորություն կտա լուծել հարցերն ու ավարտին հասցնել նախկինում մեծ ուժեր խլող գործերը: Այդ հատվածը հարմար է նաև մտերիմների հետ շփվելու համար: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Հուզական դաշտն այսօր լարված կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ չեն կարողանա հանգստություն պահպանել: Չարժե շտապել աշխատանքի հետ կապված որոշումների հարցում. սկզբում ուսումնասիրեք իրավիճակը, համեմատեք տարբերակները: Չի բացառվում՝ ուշադրություն դարձնեք պայմանների, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահել:

Ցանկալի չէ լուրջ խոստումներ տալը, քանի որ դրանք պահելն ավելի բարդ կլինի, քան սպասում էիք: Մնացած հարցերում օրը վատը չէ: Այն նոր հնարավորություններ կբացի, որոնք ցավալի կլիներ բաց թողնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաջող ու արդյունավետ կանցնի: Այնպիսի գործեր չեն լինի, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Եթե խնդիրներ առաջանան, օգնության կհասնեն ընկերները: Հավանական են անսպասելի բացահայտումներ, ինչպես նաև ոգեշնչող նորություններ: Դուք կզգաք, որ պատրաստ եք խոշոր նախագծեր ստանձնել, և ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների, վեճերն ընկերների հետ: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյուններն ու խուսափել բաց կոնֆլիկտից: Բայց կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում: Այդ հատվածում չարժե շտապել որոշումների հարցում, խոստումներ չտալ, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք պահել ձեր խոսքը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաճախ հաջողակ կլինեք: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

Չեն բացառվում դրամական մուտքերը, շահավետ գործարքներն ու հաջող գնումները: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու շրջապատողներին, հրաշալի նվերներ կանեք մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա առաջին կեսը արդյունավետ կանցնի, հնարավորություն կտա միանգամից մի քանի բարդ խնդիրներ լուծել, անել այն, ինչ վաղուց էիք ծրագրել, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, արդյունավետ կլինեն բանակցությունները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բացի այդ, դուք հոգնածություն կզգաք ու հանգստի կարիք կունենաք: Այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Կարող եք զբաղվել փոքրիկ տնային գործերով կամ պարզապես ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հնարավորություն կտա հաջողության հասնել գործերում, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Պարզ կդառնա՝ ինչպես է լավ գործել, ում վրա կարելի է հենվել, ինչի վրա արժե հիմա կենտրոնանալ, իսկ ինչը՝ հետաձգել:

Ավելի ուշ հանգստի, զվարճանքների, ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար բարենպաստ շրջան կգա: Գործերը հետաձգելու գայթակղությունը մեծ կլինի, և դրան դիմակայել ոչ բոլորը կկարողանան: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի մանրուքների վրա չծախսեք այն ժամանակը, որը կարող էիք ավելի օգտավետ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ է գործերը երկար ժամանակով չհետաձգեք. օրվա առաջին կեսը երկրորդից հաջող կլինի, նոր հնարավորություններ կբացի, շանս կընձեռի իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Ե՛վ գործել, և՛ որոշումներ ընդունել պետք է արագ. դուք հրաշալի կարողանում եք և՛ մեկը, և՛ մյուսը:

Օրվա երկրորդ կեսին հավանական են փոքրիկ, բայց ցավալի թյուրիմացություններ: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջ գալ: Իհարկե, դրանք ձեզ չեն ստիպի նահանջել ու հրաժարվել մտածածից: Դուք կհասնեք ձեր ուզածին, բայց նախ պետք է որոշ տհաճ պահեր հաղթահարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Ե՛վ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները նույնանման հաջող կանցնեն: Ձեզ կհաջողվի գրավել նոր ծանոթներին, լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

Ձեր տաղանդներն աննկատ չեն մնա. չի բացառվում՝ ձեզ օգնեն կիրառում գտնել դրանց: Դուք չեք զղջա, եթե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանեք ստացվող առաջարկներին: Օրվա երկրորդ կեսը խոստանում է դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն. դուք կարող եք հաճելի գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այսօր նույնիսկ առօրյա գործերը ավելի մեծ ուժեր կխլեն, քան սովորաբար. հանգստի պահանջմունքը կաճի: Արժե գոնե ժամանակավոր հրաժարվել ավելորդություններից ու վնասակար սովորույթներից: Օրն այնպես ծրագրեք, որպեսզի զբոսանքի համար ժամանակ մնա:

Վատ օր չէ ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու, դրանք համախոհների հետ քննարկելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Կարող եք ընկերանալ մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները միայն ֆորմալ բնույթ էին կրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ բազում հետաքրքիր զրույցներ են սպասվում, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց գիտելիքները ձեզ օգտակար կլինեն: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ճիշտ որոշումներ կընդունեք՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով:

Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, երբեմն էլ կկռահեք, թե ինչ են նրանք փորձում թաքցնել: Կպարզվեն նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած իրավիճակները: Չի բացառվում՝ փոխեք ավելի վաղ ընդունված որոշումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2118 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3