ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2289 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ մյուսներից վաղ կկռահեք, թե ինչպես է պետք գործել, ինչպես հասնել դրված նպատակին: Դրանում կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար խուսափում են շփումներից, նախընտրում են ոչ ոքի հետ չանկեղծանալ: Հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում, ինտուիցիան կօգնի արագ մոտեցում գտնել նոր ծանոթներին, լավ տպավորություն թողնել նրանց վրա: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու ճիշտ որոշում ընդունել: Շրջապատողները կարող են հուզվել, նյարդայնանալ, դատարկ բաների համար անհանգստանալ: Իսկ դուք ոչ մի րոպե չեք կորցնի սառնասրտությունը:

Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնց մասին վերջերս շատ էր խոսվում: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ տնօրինել եղած գումարը, այն դատարկ բաների վրա չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց ճանապարհին առաջ եկած խոչընդոտները ձեզ չեն շեղի: Դուք ձեր նպատակներից չեք հրաժարվի, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Ձեր համառությունը դուր կգա շրջապատողներին: Շատերը կհասկանան, որ լավ է ձեզ հետ ընկերություն անել ու համագործակցել, քան մրցակցել:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, երբեմն դատարկ բաների պատճառով վեճեր կառաջանան: Բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, օգնել բոլորին դրական տրամադրվել: Ձեր կողքին մարդիկ իրենց ավելի հանգիստ և ինքնավստահ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է բարդ ու պատասխանատու գործ ստանձնելու համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչն առաջ չի ստացվել. այս անգամ կկարողանաք հաջողության հասնել: Հաճախ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Նման պահերին կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել: Լսեք նրան:

Ինքնավստահությունը հաճախ կօգնի գործնական բանակցությունների ժամանակ: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Օգտվեք դրանից ձեր գաղափարների մասին պատմելու համար: Այսօր դրանք անպայման աջակցություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք լուրջ տրամադրված կլինեք: Հենց դա էլ հաճախ կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրել: Բացի այդ, դուք ուշադրություն կդարձնեք այն մանրուքներին, որոնք ավելի ուշ կարևոր կարող են լինել: Կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերն այսօր ձեզ ո՛չ հոգնեցնող կթվան, ոչ էլ ձանձրալի: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից:

Չնայած աշխատանք սովորականից շատ կլինի, ժամանակ կմնա նաև հանգստի համար: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ ուղևորությունների ժամանակ, հին ծանոթներն էլ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կաջակցեն ձեր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Խորհուրդներ ու հուշումներ ձեզ պետք չեն. դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք անել, ինչպես հասնել նպատակին: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները հնարավոր կլինի անհապաղ կյանքի կոչել: Դուք ոչ մի րոպեն զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով շատ բան կհասցնեք:

Գործնական հարաբերություններն ամեն անգամ հեշտ չեն դասավորվի, երբեմն գործընկերները ձեզ սխալ կհասկանան: Փոխարենը մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կլինեն, նաև գործեր, որոնցով հաճույքով միասին կզբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Օրվա սկզբին ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Երբեմն դժվար կլինի ճիշտ որոշում ընդունելը, իրավիճակի մեջ կողմնորոշվելը: Բայց կարելի է պարզապես մի փոքր սպասել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան դեպի լավը կփոխվի: Ինչքան շատ հնարավորություններ բացվեն, այնքան վստահ ձեզ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը: Մարդիկ հաճույքով ձեզ ընդառաջ կգան, ամեն հարցում կաջակցեն: Հավանական են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի է աշխատանքի համար: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել բոլորի համար կարևոր գործում: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Հավանական են երկարատև համագործակցության հետ կապված առաջարկներ: Ինտուիցիան կօգնի ձեզ ճիշտ գնահատել ուժերը, հասկանալ, թե ինչից ինքնուրույն գլուխ կհանեք, իսկ ինչում օգնության կարիք կունենաք:

Ուրախության առիթներ կլինեն նաև տանը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեր ու ձեր հարազատների համար կարևոր նորություններ: Օրվա երկրորդ կեսին ծրագրեր կառուցելու և երազանքներ պահելու ժամանակն է: Շատ բան շուտով իրականություն կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր յուրահատուկ լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Դա շատ կօգնի աշխատանքի մեջ: Շատ բարդ հարցեր արագ կլուծվեն այն բանի շնորհիվ, որ մարդիկ ձեզ ընդառաջ կգան, չեն մերժի ձեր խնդրանքները: Դուք ինքներդ էլ կաշխատեք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ կարգապահության ու մանրուքներին ուշադրության կարիք կա: Երբեմն դժվար կլինի ինչ-որ բանի վրա կենտրոնանալը, իսկ դա սխալների կարող է հանգեցնել: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինի մեկը, որը ժամանակին կմատնանշի դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չարժե գործերը երկար ժամանակով հետաձգել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Մարդիկ, որոնք նախկինում խանգարում էին ձեզ, կհասկանան, որ իզուր են այդպես արել: Բոլորի համար պարզ կդառնա, որ ձեզ հետ լավ է համագործակցել, այլ ոչ թե մրցակցել: Բայց համախոհներին անհրաժեշտ է ուշադիր ընտրել. չարժե բոլորին վստահել:

Օրը բավական անհանգիստ կսկսվի, բայց ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի, թեթև ու ոգեշնչող օր է: Դուք կկարողանաք կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ինտուիցիայի հուշումները հատկապես օգտակար կլինեն գործնական ոլորտում: Դրանց շնորհիվ հնարավոր կդառնան շահավետ գործարքներն ու հաջող գնումները: Բացի այդ, դուք արագ կհասկանաք, թե որ առաջարկներին արժե համաձայնությամբ պատասխանել, իսկ որոնցից է լավ հրաժարվել:

Դուք չեք ձանձրանա և թույլ չեք տա, որ ուրիշները ձանձրանան: Ձեր կողքին բոլորի համար հետաքրքիր կլինի. զարմանալի չէ, որ ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ցանկացողները շատ կլինեն: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ու ընկերանալ մի մարդու հետ, որի մասին միայն լավն եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի: Բայց դա տխրելու պատճառ չպիտի դառնա, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն, որոնց մասին չէիք էլ մտածում: Պետք կգա արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Քանի դեռ մյուսները մտորում են, դուք առաջ կշարժվեք, այդ իսկ պատճառով շատ բանի կհասնեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք կկարողանաք աջակցություն ստանալ, որի հույսը չունեիք:

Շատ հարցեր լավ է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Երբ ձևականությունների մասին մտածելու կարիք չլինի, դուք ավելի հմայիչ կդառնաք, ավելի արագ մոտեցում կգտնեք մարդկանց: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ընկերական դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2289 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0