ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3216 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է հանդիպումների համար և հին ու նոր ծանոթների հետ հաճելի շփումներ է խոստանում: Կարող եք քննարկել ու լուծել ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան խնդիրները: Շրջապատողների աջակցության վրա կասկածելու պատճառներ չեն լինի: Հիմա շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, հետևել ձեր խորհուրդներին:

Կեսօրից հետո դրական միտումների ազդեցությունը կնվազի, գործերը դժվարությամբ կտրվեն, չի հաջողվի կենտրոնանալ: Այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ մի պլանավորեք, քանի որ դրանք հազիվ թե ձեր ուզածի նման անցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտությամբ կշահեք շրջապատի համակրանքը, ում ասես կարող եք համոզել ձեր ճշմարտացիության մեջ, շատ հանդիպումներ ձեզ համար լավագույն ձևով կանցնեն: Սակայն նոր ծանոթների հետ արժե զգոն լինել. նրանք շատ բան կխոստանան, բայց չեն պահի իրենց խոստումը: Քննադատորեն գնահատեք բոլոր այն առաջարկները, որոնք չափազանց գրավիչ են թվում:

Աշխատանքի ու ուսման մեջ հաջողություններ հավանական են օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հեշտությամբ կկենտրոնանաք, գլխավորը կզատեք երկրորդականից: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, ստիպել մոռանալ դրված նպատակների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սեփական զգացմունքներից գլուխ հանելը հեշտ չի լինի: Դրանք ուժեղ ու հակասական կլինեն, կարող են չմտածված, տարօրինակ ու անտրամաբանական արարքների մղել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, քանի որ կարող եք վատ ազդեցության տակ ընկնել, տրվել մանիպուլյացիաներին: Լսեք ինտուիցիայի ձայնին, քանի որ ոչ միանշանակ իրավիճակներում հենց այն կհուշի՝ ինչպես է պետք գործել:

Նկատի ունեցեք, որ ցանկացած ավելորդություն այսօր վտանգավոր կլինի ձեր օրգանիզմի համար: Կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, քանի որ այն քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կարող է դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է, բայց լուրջ տհաճություններից կարող եք խուսափել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեզանից: Ուշադիր եղեք, աշխատեք նույնիսկ մանրուքներում չթերանալ: Սխալներն աննկատ չեն մնա, բայց տհաճ հետևանքներ էլ չեն ունենա, եթե ժամանակին ուղղեք դրանք:

Մարդիկ, որոնց հետ նախկինում լավ լեզու էիք գտնում, հիմա համաձայն չեն լինի ձեր տեսակետին, այնպես որ՝ լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք: Տանը հնարավոր են վեճեր՝ կապված ֆինանսական գործերի, ընդհանուր ունեցվածքի, կենցաղային հարցերի հետ: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները ու կոնֆլիկտ թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Ձեր ուժերի սահմաններից վեր խնդիրներ հազիվ թե ծագեն: Հաճախ հաջող կլինեն անսովոր որոշումները: Սակայն բոլորին հասկանալի չի լինի, թե ինչու եք հենց այդպես գործում, այնպես որ՝ վեճերը չեն բացառվում: Աշխատեք չտաքանալ: Եթե կարողանաք հանգստություն պահպանել, սեփական ճշմարտությունն ապացուցելն ավելի հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է երկարաժամկետ պլաններ կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, ամպերում չեք սավառնի ու հեշտ հաղթանակների վրա հույս չեք դնի: Միաժամանակ կարող եք ձեր գաղափարները քննարկել այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ համար կարևոր է: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վճռական գործեք: Այսօր հնարավորություն ունեք հրաշալի արդյունքների հասնել գործերում, առաջ անցնել մրցակիցներից, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը. հենց դրանց շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, ուրախացնել մտերիմներին: Սիրելին ձեզ հաճելի անակնկալ կմատուցի: Վերջին շրջանում լարված հարաբերություններում դրական փոփոխություններ մտցնելու շանս կունենաք: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները ու կփորձեք ուղղել դրանք. դա շատերի սրտով կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք պատրաստ չեք լինի լսել ուրիշի կարծիքը, ցանկացած զրույցի մեջ կոշտ դիրք կգրավեք: Սկզբում դա նույնիսկ օգտակար կլինի, քանի որ կօգնի շահել շրջապատողների հարգանքը, բայց հետո կոնֆլիկտների կհանգեցնի: Լարված կդասավորվեն ավագ հարազատների հետ հարաբերությունները: Նրանք այսօր կուզենան ձեզ կյանք սովորեցնել, բայց դա նրանց մոտ, չգիտես ինչու, չի ստացվի:

Բարենպաստ օր է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր: Գնումների հարցում մի շտապեք: Հաջող ընտրություն անելու համար ամեն ինչ ինչպես հարկն է պետք է մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նպատակասլացությունը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները: Կարող են վեճեր ծագել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Դուք առանց դժվարության կպաշտպանեք ձեր տեսակետը, արագ ու համոզիչ ձևով կապացուցեք, որ ճիշտ եք: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ու թշնամիները կհասկանան, որ հիմա ավելի շահավետ է ձեր կողմն անցնելը: Չի բացառվում՝ հենց այդ մարդիկ ժամանակի հետ ձեր ամենահուսալի համախոհները ու նույնիսկ ընկերները դառնան:

Հեշտությամբ կտրվի ուսումը, արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Կենսական պոտենցիալը բարձր է: Դուք լավ գաղափարներ կունենաք, ուրիշների գաղափարներն էլ ճիշտ կգնահատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Ում հետ էլ խոսեք, կարող եք չկասկածել, որ ձեզ կլսեն ու ճիշտ կհասկանան: Եթե օգնության ու աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան:

Քանի որ գրավիչ կլինեք ու ճարպկորեն կօգտվեք ձեր հմայքից, զարմանալի չէ, որ ինչ-որ մեկը կփորձի ֆլիրտ անել ձեզ հետ: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. քննարկելու բան կունենաք: Կարող եք շոշափել նույնիսկ այն թեմաները, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա փոխզիջման հասնելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր լավ է զբաղվեք այն գործերով, որոնք թույլ կտան անհապաղ կոնկրետ արդյունք ստանալ: Հենց դրանք իսկապես կհետաքրքրեն, կոգեշնչեն ու կուրախացնեն ձեզ: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ, նրանց մի քանի անգամ խնդրելու կարիք էլ չի լինի: Հաճախ ընդհանուր նպատակները կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների ու վեճերի մասին:

Հնարավոր են ֆինանսների հետ կապված անհաջող որոշումներ, չարդարացված ծախսեր ու գնումներ: Ցանկալի չէ վարկ վերցնել, քանի որ այն մարելու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Ինչ-որ մեկին պարտքով գումար տալ էլ պետք չէ, քանի որ մեծ է վտանգը, որ այն ժամանակին չեն վերադարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր իսկապես հավատում են իրենց գաղափարներին ու անկախ ամեն ինչից չեն հրաժարվի դրանք իրագործելու մտքից: Դուք համախոհների խումբ հավաքելու, նրանց հետ ընդհանուր պլանները քննարկելու շանս կունենաք: Վառ կարտահայտվեն առաջատարի ձեր հատկանիշները, շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այսօր ձեզ բազում հետաքրքիր գործեր են սպասվում, բայց հանգստի մասին էլ չարժե մոռանալ: Դա հատկապես վերաբերում է հուզական, տպավորվող Ջրհոսներին: Չափազանց ուժեղ ապրումները գլխացավի, անքնության պատճառ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր սկսածն ավարտին հասցնելու համար ձեզ էներգիա է անհրաժեշտ: Հանձնվել չի կարելի: Ամրություն ու դիմացկունություն ցուցաբերեք, քանի որ հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Աջակցությունը հաճախ կգա հենց այն ժամանակ, երբ նրան չեք սպասի: Լավ օգնականներ կարող են դառնալ մարդիկ, որոնց հետ ոչ մի հույս չէիք կապում:

Երեկոյան նույնիսկ ամենալարված հարաբերությունները ներդաշնակ կդառնան: Ներողամիտ կլինեք ուրիշների սխալների հանդեպ, իսկ ձեր սխալները կաշխատեք  հնարավորինս արագ ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3216 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6