Աստղագուշակ․ հոկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2273 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վճռական գործեք, ժամանակը զուր մի վատնեք: Այսօր դուք կարող եք գլուխ հանել նրանից, ինչ նախկինում չի ստացվել, իրագործել հին ծրագրերն ու հաջողությամբ ավարտել այն, ինչ վաղուց էիք սկսել: Դուք բոլոր գործերին շատ լուրջ կմոտենաք: Դա լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, ձեզ հաճախ օգնություն և աջակցություն կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի միապաղաղ գործերից շեղվելն ու նոր բանով զբաղվելը: Դա կօգնի նորովի նայել նրան, ինչը նախկինում անհանգստացնում էր ձեզ, պատասխաններ գտնել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը կուրախացնի: Ձեզ հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ են սպասվում: Հնարավոր կդառնա այն հարցերի հաջող կուծումը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեզ: Կհաջողվի գլուխ հանել ապագայի ծրագրերից, որոշել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը՝ հետաձգել: Դուք հաճախ կկռահեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Շրջապատողների վրա դա ուժեղ տպավորություն կթողնի: Եթե դուք վաղուց էիք ուզում ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, այսօր կարող եք մտորումներից կոնկրետ գործողությունների անցնել: Բայց շտապելու կարիք չկա, լավ է քչից սկսեք: Այդպես ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Ժամանակը զուր մի վատնեք, գործեք: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, հատկապես՝ գործնական ոլորտում: Ձեր շատ նախաձեռնություններ միանգամից աջակցություն կստանան: Կգտնվեն մարդիկ, որոնք ձեզանից քիչ հետաքրքրված չեն լինի հաջողությամբ: Ընդհանուր գործերը շատ կմտերմացնեն: Օրը հարմար է նոր բան փորձելու, իմպրովիզներ անելու, նպատակին տանող նոր ուղիներ փնտրելու համար: Այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ խախտել ավանդույթները, համընդհանուր կանոնները. շրջապատողներին դա նույնիսկ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պետք է արագ գործել: Օգտակար բաներ անելու հնարավորություն կա, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Կկարողանաք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները, գլուխ հանել այն գործերից, որոնց առաջ ոչ մի կերպ չէր հաջողվում անցնել: Չնայած օրը շատ հագեցած կլինի, դուք հոգնածություն չեք զգա: Էներգիա այնքան շատ կունենաք, որ կարող եք նույնիսկ սարեր շրջել: Բայց դա ձեզ պետք չի գա, դուք ավելի կարևոր գործեր կունենաք: Հրաշալի օր է շփումների համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև արագ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Հենց դրա պատճառով էլ ոչ ոք չի կարողանա ձեզանից ինչ-որ բան թաքցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք իրատես լինել: Հենց դա թույլ կտա տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել ու հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խճճել ձեզ, շեղել կամ թակարդը գցել: Այսօր ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Հավանական են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Ընկերները հաճելիորեն կզարմացնեն, իսկ սիրելին կասի կամ կանի մի բան, որը վաղուց էիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Խուսափեք դատարկ զրույցներից, վեճերից ու երկար քննարկումներից: Այդ ամենը էներգիա կխլի, որը կարող էիք ավելի օգտակար հունի մեջ դնել: Կլինեն գործեր, որոնք հենց հիմա ուշադրություն կպահանջեն. հենց դրանց վրա էլ կենտրոնացեք: Արժե լսել, թե ինչ են ասում հին ծանոթները: Հնարավոր է՝ նրանք նկատել են մի բան, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել և հիմա ուզենան ձեզ հետ պահել հակասական արարքներից: Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ շփումներից, որոնք ամեն ինչ քննադատում են, կյանքը մռայլ լույսի ներքո են տեսնում: Այսօր նման մարդիկ կարող են հեշտությամբ փչացնել ձեր տրամադրությունը: Ավելի օգտակար կլինի ձեզ ուրախացնող, ոգեշնչող մարդկանց հետ ժամանակ անցկացնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Առավոտը հարմար չէ նոր բան ստանձնելու կամ կարևոր որոշումներ ընդունելու համար: Փոխարենը կարող եք գլուխ հանել մանր-մունր գործերից, որոնք վաղուց ուշադրություն են պահանջում, ավարտել ավելի վաղ սկսածը: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, հազվադեպ կշեղվեք, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Ինտուիցիան կհուշի, որ եկել է կարևոր քայլերի, լուրջ նախաձեռնությունների ժամանակը: Եվ այստեղ այն չի սխալվի: Իսկ ահա անձնական հարաբերությունների հետ կապված ինտուիցիայի հուշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաջող օր է: Ճիշտ է, նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ ամեն ինչ կստացվի: Հաճախ նախաձեռնող եղեք, կիսվեք գաղափարներով, պատմեք մարդկանց այն, ինչի մասին նրանք դեռ չգիտեն: Ինչքան շատ ուշադրություն գրավեք ձեզ վրա, այնքան հեշտ կլինի ապագայում օգնականներ ու ընկերներ գտնելը: Ֆինանսների հետ կապված հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի, թե ինչ գործարքներ է պետք կնքել, ինչ գնել, ինչի վրա գումար ծախսել: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, որոնք ձեզ համար հաճելի անակնկալ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր ինչի մասին ասես կկարողանաք պայմանավորվել: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, կկարողանաք տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացառապես սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Նախկինում գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դուք կկարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն մասնագիտական հետաքրքրություններով էիք կապված: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք պատասխաններ կգտնեք վերջին շրջանում շատերին անհանգստացնող հարցերին, կսկսեք ապագային մեծ լավատեսությամբ նայել: Դա դուր կգա շրջապատողներին, նրանք հաճույքով ամեն հարցում կօգնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մտածեք, սովորեք, ծրագրեր կառուցեք: Այսօր դուք կկարողանաք կռահել մի բան, որն ուրիշների մտքով չի անցել, կամ էլ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով՝ ճիշտ եզրահանգումներ կանեք: Հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց դուք ոչ մի տեղ չեք շտապի, դրա կարիքը չի լինի: Չնայած գործեր այսօր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հետաքրքիր զրույցների համար: Ում հետ էլ գործ ունենաք, կկարողանաք արագ գտնել անհրաժեշտ բառերը: Երբեմն վեճեր կլինեն, բայց դրանք օգտակար ու կառուցողական կլինեն, դրանցում ճշմարտություն կծնվի, և ոչ ոք իրեն վիրավորված չի զգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օգնականներ ու համախոհներ փնտրեք: Այսօր ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել մարդկանց, որոնց հետ միասին կանեք մի բան, որն առաջ անհնարին էր թվում: Անսովոր, բայց շատ ամուր կապեր կստեղծվեն: Մարդիկ, որոնց հետ այսօր միասին սկսեք աշխատել, ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ծախսերի կարիք լինի. օրինակ՝ կարող եք նոր կենցաղային տեխնիկա գնել: Այդպիսի ծախսերը զուր չեն լինի: Երեկոն հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Պատմեք ձեր մասին: Այսօր դուք յուրահատուկ հետաքրքրություն կներկայացնեք մարդկանց համար: Երբեմն ձեզ բարդ հարցեր կտան, բայց դա էլ օգուտ կտա ձեզ: Դուք կմտածեք մի բան, որը նախկինում մտքներովդ էլ չի անցել, անսպասելի եզրահանգումներ կանեք: Հնարավոր է՝ ուզենաք փոխել ծրագրերը: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ արդյոք արժե դա անել: Խուսափեք գերհոգնածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հիշեք, որ այսօր արժե ոչ միայն աշխատել, այլև հանգստանալ, ընդ որում՝ հնարավորինս լավ հանգստանալ: Կոգեշնչեն ոչ մեծ ուղևորությունները, հատկապես, եթե դրանց ընկերների հետ միասին մեկնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|