Աստղագուշակ․ հոկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1880 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հագեցած ու հետաքրքիր օր է: Ցանկացած գործ անկեղծ ոգևորությամբ կստանձնեք, և հենց դրա շնորհիվ էլ դրանցում հաջողությունների կհասնեք: Եվս մեկ պատճառ կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, իսկապես օգնելու պատրաստ մարդկանց դիմելու ձեր կարողությունը: Դուք չեք մերժի աջակցության խնդրանքը, եթե դա ինչ-որ մեկին պետք լինի, և շատերը ձեր հանդեպ անկեղծ համակրանքով կլցվեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ համար բարդ կլինի սեփական հետաքրքրությունները պաշտպանելն ու վեճերում հաղթանակ տոնելը: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները առավել լարված կդառնան: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, հիմա տհաճությամբ կապի դուրս կգան: Բայց դուք բոլոր դեպքերում մոտեցում կգտնեք այդ մարդկանց, բայց դա որոշակի ջանքեր կպահանջի: Օրը բարենպաստ է ստեղծագործ մոտեցում, իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող ինքնուրույն աշխատանքի համար: Երեկոյան հաջողությունների կհասնեք, որոնք կօգնեն ձեզ մոռանալ բոլոր դժվարությունների մասին: Այդ հատվածում հավանական են մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Սա այն օրն է, երբ ձեր արարքները համընդհանուր հիացմունք կառաջացնեն: Դուք նոր երկրպագուներ ու համախոհներ կգտնեք, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն: Հաճախ գործերում հաջողության հասնելուն կօգնի հմայքը. այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Օրը հարմար է գնումների համար: Ծրագրված գնումները շատ հաջող կլինեն, սպոտնան ձեռքբերումներն էլ չեն հիասթափեցնի: Դուք անսխալ հրաշալի նվերներ կընտրեք ձեզ համար թանկ մարդկանց համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինքնուրույն աշխատանքի համար ամենահարմար օրը չէ: Ավելի մեծ հաջողությունների կարող եք հասնել համատեղ նախագծերն իրագործելիս: Դուք ոչ միայն բարեխիղճ օգնականներ, այլև մարդկանց կգտնեք, որոնք սեփական նախաձեռնությամբ իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի առյուծի բաժինը, դրա հետ միասին հաղթողի փառքը կիսելու կամ պարգևի համար չեն անի դա: Օրը հարմար է ակտիվ հանգստի համար, դրական հույզեր ու վառ տպավորություններ է խոստանում: Հաջող կդասավորվեն ոչ մեծ ուղևորությունները, նշանի ներկայացուցիչները ոգեշնչվածության աղբյուր կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք առանց դժվարության կշահեք նոր ծանոթների համակրանքը, ամենակասկածամիտ մարդիկ էլ պատրաստ կլինեն ձեզ հետ կիսվել իրենց գաղտնիքներով: Ուշադիր եղեք. այսօր ձեզ հետ ընկերանալ ցանկացող ոչ բոլոր մարդիկ բարի մտադրություններ կունենան: Վստահեք միայն նրանց, որոնց անկեղծությունը կասկած չի հարուցում: Օրվա երկրորդ կեսը ուժեղ հույզերի ժամանակ է, որոնք չեք կարողանա վերահսկել: Կարևոր կլինի հակասական արարքներ չգործելը: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Ուրիշի փորձը թույլ կտա խուսափել սեփական սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Կարող եք առանց շտապելու գործել՝ հասնելով դրված նպատակներին: Այդ հատվածում դուք մեծ հաջողությունների կհասնեք, եթե առաջին հերթին հույս դնեք սեփական ուժերի վրա և ոչ ոքից օգնություն չսպասեք: Օրվա երկրորդ կեսը առավել լարված կլինի. նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Անհրաժեշտ արդյունքների հասնելուն կօգնի մանրուքները նկատելու և արագ հասկանալու ունակությունը, թե ինչ կարող է ազդել ձեր ծրագրերի վրա, իսկ ինչը ոչ մի նշանակություն չի ունենալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա, սեփական գաղափարները լավագույն լույսի ներքո ներկայացնել: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Հարաբերությունները վերականգնելը բոլորին օգտակար կլինի: Արժե զգույշ լինել գումարի հետ. դուք հակված կլինեք դրանք թեթևամտորեն ծախսել՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին: Այդ իսկ պատճառով գնումներ անելուց առաջ երկար մտածեք կամ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց ճաշակին ու կարծիքին վստահում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Սա այն օրը չէ, երբ հաշված ժամերի ընթացքում կարող եք սարեր շրջել: Իրադարձությունները դանդաղ կզարգանան, գործելուց առաջ պետք է սպասեք բարենպաստ պահի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու մտածեք, թե ինչպես օգտակար անցկացնեք ժամանակը: Պարտադիր չէ կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք: Կարող եք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց վստահում եք. դա օգտակար կլինի: Բացի այդ, հենց նման զրույցները կօգնեն վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխել: Երեկոն հարմար է ապագայի մասին զրուցելու համար: Կարևոր չէ՝ ծրագրում եք, թե երազում. երկու դեպքում էլ լավ գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լարված օր է: Զգույշ և ուշադիր եղեք, հակառակ դեպքում սխալներ կանեք: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել, լսեք առողջ բանականության ձայնին, իսկ եթե դժվարությունների բախվեք, օգնության խնդրանքով դիմեք մարդկանց, որոնց գնահատում եք իրերն իրական լույսի ներքո տեսնելու կարողության համար: Օրվա երկրորդ կեսը խառնաշփոթի մեջ կանցնի: Հաճախ կշտապեք, ինչը կխանգարի ձեզ հաջողության հասնել: Այդ հատվածում լավ գաղափարներ շատ կունենաք, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե դրանցից որոնք կարող եք անհապաղ իրագործել, իսկ որոնց հարցում լավ է չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հուզական տեսանկյունից օրը բավական բարդ կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք չափազանց մեծ նշանակություն կտաք մանրուքներին, իսկ ահա գլխավորն աչքից կվրիպի, քանի որ չափազանց զբաղված կլինեք ձեր ապրումներով: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կկարողանան իրերին այլ կերպ նայել ու կհուշեն, թե ինչպես է պետք գործել: Չարժե այսօրվա համար կարևոր գործնական հանդիպումներ ծրագրել, իսկ ահա ընկերների հետ հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար օրը լավն է: Մտերիմ մարդու հետ կարող եք խոսել ձեզ հուզող բաների մասին. ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան արժե զգույշ լինել, քանի որ այդ հատվածում հնարավոր են տհաճություններ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ կեսօրին պարզ կդառնա, որ կարողանալու եք հասնել դրված նպատակներին, կարևոր հաղթանակներ տոնել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Հնարավոր են հաճելի սիրային անակնկալներ ու անսպասելի ռոմանտիկ խոստովանություններ, որոնց համար ուրախ կլինեք: Նոր հարաբերությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ դրանք կստանան՝ ընկերական կամ գործնական: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առողջ բանականությունն ու գործնական լինելը կօգնեն խուսափել թյուրիմացություններից ու հուզական ցնցումներից: Դուք հեշտությամբ մի կողմ կվանեք անպիտան մտքերը, տհաճ ապրումների մեջ չեք խորանա, ընտրված ուղուց չեք շեղվի: Որոշումները, որոնք կընդունեք, ճիշտ կլինեն, և շրջապատողները կընդունեն դա: Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, դա կօգնի արագ գլուխ հանել և՛ ընտանեկան խնդիրներից, և՛ տնային գործերից: Կարող եք քննարկել ֆինանսական հարցերը, ապագա ծախսերն ու գնումները. այստեղ լուրջ տարաձայնություններ չեն լինի: Երեկոյան նշանի որոշ ներկայացուցիչների սիրային անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|