Աստղագուշակ․ հոկտեմբերի 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Անսովոր գաղափարների ու համարձակ պլանների օր է: Մի հետաձգեք մտածածը կյանքի կոչելը. ինչքան շուտ ստանձնեք գործը, այնքան լավ արդյունքների կհասնեք: Երբեմն տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, բայց դուք կաշխատեք բանավեճերն այնքան կառուցողական անցկացնել, որքան դա հնարավոր է: Կհաջողվի չխոցել նույնիսկ ամենազգայուն մարդկանց, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, լավ նորություններով ու հետաքրքիր զրույցներով: Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն. շանս կա գտնելու համախոհների, որոնց աջակցությունը շատ օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հիանալի օր է կյանքի բոլոր բնագավառներում փորձարկումներ անելու համար: Սովորական գործողությունները հազվադեպ թույլ կտան անհրաժեշտ արդյունքների հասնել: Փոխարենը ոչ ստանդարտ, ինքնատիպ մոտեցումը թույլ կտա ձեզ ավելի արագ հաջողության հասնել, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերն ու նորերը ձեռք բերել: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:
Կարող է լավանալ ֆինանսական վիճակը: Որոշ Ցուլեր անսպասելի մեծ գումար կստանան, մյուսներն էլ շահավետ գործարքներ կկնքեն: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն կհուշի՝ ինչպես գործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Խուսափեք դատարկ զրույցներից. այսօր դրանք ոչ միայն շատ ժամանակ կխլեն, այլև կփչացնեն ձեր տրամադրությունը: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը, քանի որ այսօր սովորականից հաճախ կընկնեք վատ ազդեցության տակ, կարող եք տուժել ուրիշների խարդավանքներից: Պետք է զգոն լինեք նոր ծանոթների հետ:
Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Հիմա դուք պատրաստ եք լսել խորհուրդները, հաշվի առնել ուրիշի տեսակետը, որը տարբերվում է ձերինից: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. այսօր ձեզ սովորականից շատ կքննադատեն: Կողքից ձեր արարքները չմտածված ու անտրամաբանական կթվան, շատերը կփորձեն ձեզ հետ պահել նրանից, ինչը սխալ են համարում: Բայց եթե ձեր ձևով վարվեք, դրա համար զղջալու կարիք հազիվ թե լինի:
Երեկոն խոստանում է ուրախացնել աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններով: Այդ հատվածը հարմար է ապագայի պլաններ կազմելու համար: Դուք կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես է պետք դա անել: Չի բացառվում՝ ինչ-որ ազդեցիկ մարդիկ ձեզ իրենց աջակցությունն առաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Թեթև ու հաճելի օր է: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, փոխարենը հնարավորություն կտա լավ ժամանակ անցկացնել, հանդիպել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար: Կարող եք խոսել կարևոր բաների մասին կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Երբեմն ձեր կողմը կանցնեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհ դառնալ:
Չեն բացառվում ուղևորությունները: Հաճախ պետք է արագ պատրաստվեք, բայց նույնիսկ նման իրավիճակներում ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ: Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բոլորը խնդիրները չէ, որ ձեր ուզածի նման հեշտ կլուծվեն: Սովորական մեթոդները հաճախ անարդյունավետ կլինեն, ստիպված եք լինելու լրիվ նորերը հորինել: Չի բացառվում՝ պետք լինի խորամանկել, որից ձեզ այնքան էլ լավ չեք զգա: Բայց բանը դրան արժե: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին պլանները, մոտենալ ամենակարևոր նպատակներին:
Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն դասվորվի, հնարավոր են տարաձայնություններ, լարված պահեր: Աշխատեք վերահսկել հույզերը: Կտրուկ խոսքերը կարող են իրավիճակն ավելի վատը դարձնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն անսովոր առաջարկներ կբերի: Ինտուիցիան կհուշի՝ որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մի վախեցեք նորից. եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակը: Բայց իրադարձություններից առաջ ընկնել էլ պետք չէ: Սպասելու ունակությունն այսօր նշանի ներկայացուցիչներից շատերին պետք կգա:
Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, բացի այդ, հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Կարող են իրենց հիշեցնել քրոնիկ հիվանդությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք լավ լեզու կգտնեք բոլորի հետ, հաճախ կկռահեք այն, ինչը մյուսները կփորձեն թաքցնել, կգուշակեք շրջապատողների գաղտնի ցանկություններն ու մտադրությունները: Հնարավորություն կունենաք ջրի երես հանել թշնամիներին, ովքեր թաքնվում էին ընկերոջ դիմակի տակ: Դուք ձեզ ավելի վստահ կզգաք, երբ վերջին շրջանում լարված հարաբերություններում որոշակիություն ու պարզություն մտնի:
Կարող եք գործերում կարգուկանոն հաստատել, վերջապես գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ ստիպված էիք հետաձգել: Երեկոն հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հարմար է մասնագիտական ու անձնական բնույթի կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ուրիշի ազդեցության տակ չեք ընկնի ու սեփական ցանկությունների գերին չեք դառնա: Ինտուիցիան ու առողջ բանականությունը կօգնեն ճիշտ վարվել ու ճիշտ որոշումներ ընդունել նույնիսկ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում:
Հավանական են աննշան ֆինանսական կորուստներ, չարդարացված ծախսեր, ինչպես նաև անհաջող գնումներ: Չի բացառվում՝ ձեր գումարի կարիքն ունենա մտերիմներից մեկը: Բայց դուք դատարկ գրպանով չեք մնա: Ավելին, շուտով բյուջեն համալրելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հագեցած ու արդյունավետ կլինի: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, ձեզ դուր կգա լրիվ նոր բանով զբաղվելը, համարձակ գաղափարները կյանքի կոչելը: Երբեմն ձեր մտքում կծնվի այն, ինչ ուրիշները չէին մտածել. նման պահերին ոչ ոք չի կասկածի ձեր հանճարեղությանը:
Բայց հուզական ֆոնն անկայուն է: Նշանի նույնիսկ ամենահանգիստ ու հավասարակշռված ներկայացուցիչները երբեմն հակասական արարքներ կգործեն: Սովորական խելամտությունը կդավաճանի ձեզ, հատկապես դա նկատելի կլինի այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին կլինի: Շատ Այծեղջյուրները գումարն առանց մտածելու կծախսեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շատ բանի կարող եք հասնել, եթե զգույշ գործեք: Ռիսկի մի դիմեք, եթե կարելի է խուսափել դրանից ու աշխատեք շրջահայաց լինել: Առավոտյան կարող եք հաջողակ լինել գործերի մեջ: Չի բացառվում՝ իրադարձությունների հաջող ընթացքը օգնի ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր էիք նվիրել:
Օրվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի հիմնականում ուժեղ ու հակասական հույզերի պատճառով, որոնք չեք կարողանա հաղթահարել: Համբերատարություն, հավասարակշռություն ու սառնասրտություն է անհրաժեշտ: Դրսևորեք այդ հատկանիշներն ու կարող եք խուսափել շատ խնդիրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք առույգ ու էներգիայով լի կլինեք, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը: Հոգնածություն չեք զգա, սակայն պետք չէ մտածել, որ ձեզ հանգիստ ընդհանրապես պետք չէ: Աշխատեք ուժասպառ լինելուց առաջ դադարներ վերցնել: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք կիմանաք, որ միշտ կարող եք նրանց դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով:
Չեն բացառվում լավ նորությունները: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ անձնապես, այլ ձեզ համար թանկ մարդկանց: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, օգնել նրան, ով բարդ իրավիճակում է հայտնվել: Դուք անկեղծորեն կուրախանաք, երբ հաջողվի ինչ-որ լավ բան անել մյուսների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: