ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2267 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խոյերին հույզերով լի օր է սպասվում, ընդ որում՝ հիմնականում դրական հույզերով: Կուրախացնեն ինչ-որ իրադարձություններ կամ այդ իրադարձությունների ակնկալիքը: Հնարավոր է՝ ղեկավարությունը կարիերայում առաջընթաց խոստանա, ինչ-որ բանով ուրախացնեն մտերիմները:

Հույսերով ու հեռանկարներով թև առած՝ ողջ օրը կարող եք անցկացնել հաճելի հոգեկան գրգռվածության վիճակում: Սակայն չնայած բոլոր դրական կողմերին, հույզերը կարող են շեղել ծրագրած գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը խորհուրդ են տալիս ավելի հաճախ լսել ինտուիցիայի ձայնին, որը հուսախաբ չի անի: Օրը ինչ-որ շահ ստանալու կամ կարիերայի սանդուղքով վերև բարձրանալու լավ շանս կընձեռի: Բայց այդ շանսից օգտվել կկարողանաք, եթե որոշումները ոչ թե սրտով, այլ գլխով ընդունեք:

Բանն այն է, որ տրամաբանական եզրահանգումների համար անհրաժեշտ տեղեկատվություն չի լինի, իսկ ահա ենթագիտակցությունն իր բարձրության վրա կլինի և հեռահար ու խելամիտ խորհուրդներ կտա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր լավագույն բանը, որ կարող եք անել, ձեր կյանքում նոր էջ բացելն է: Աստղերը խորհուրդ են տալիս ընթացիկ խնդիրների լուծման նոր ուղիներ փնտրել, միաժամանակ առօրյայում թարմ շունչ մտցնել: 

Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք նոր ձևով դասավորել կահույքը, գործերում թարմ ռազմավարություն մտցնել կամ թարմացնել զգեստապահարանը: Դրանք անելու դեպքում Երկվորյակները կարող են խոստումնալից արդյունքի հույս ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր Խեցգետնին անսպասելի նորություն է սպասվում, որը նրա ծրագրերում վերամշակումների պատճառ կդառնա: Հնարավոր է՝ այդ նորությունը կապված լինի ձեր անձնական կյանքի, հնարավոր է նաև գործերում ինչ-որ իրադարձությունների հետ: Այսպես թե այնպես՝ պիտի վերանայեք ձեր նախնական գրաֆիկը:

Չի բացառվում՝ մեծ ժամանակ ծախսեք նորությունները քննարկելու, դրանց շուրջ մտածելու վրա, այդ իսկ պատճառով բարդ կլինի նախապես ծրագրած ամեն ինչ հասցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր Առյուծի համար վճռական գործողությունների օր է: Մարտում հաղթելու համար նախ պետք է մասնակցեք դրան, և հիմա լավագույն ժամանակն է պայքարն սկսելու համար, եթե այն արդեն հասունացել է: Աստղերը ձեզ նպատակասլացությամբ, քաջությամբ, հակահարված հասցնելու և ձեր ասածը հիմնավորելու ունակությամբ կօժտեն:

Մարտական որակների շնորհիվ ոչ միայն կկարողանաք դեմ դուրս գալ շրջապատողների կարծիքին, այլև պաշտպանել ձեր տեսակետը և արդյունքում հաղթանակի հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր Կույսերը ամեն հարցի հետ կապված կասկածներ կունենան ու կտատանվեն: Նույնիսկ մանրուքներում դժվար կլինի որոշման գալը, այնպես որ՝ կնախընտրեք հետաձգել հարցի լուծումը կամ էլ այն մեկ ուրիշի ուսերին թողնել:

Բայց անվստահությունը իր հակառակ կողմն էլ կունենա. կսկսեք չմտածված գործել: Դրա շնորհիվ, որքան էլ զարմանալի է, զգուշավոր Կույսերի մոտ սխալների հավանականությունը զրոյի կհավասարվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Իրավիճակը Կշեռքներից կպահանջի ստանձնել այն գործերը, որոնք արդեն երկար ժամանակ հետաձգում էին: Հնարավոր է՝ պարզապես չգիտեիք, թե ինչպես է պետք անցնել դրանց: Եթե դրանք չսկսեք այսօր անել, չի բացառվում՝ այդպես էլ չանցնեք դրանց:

Այնպես որ՝ անգործության ու ծուլության համար արդարացումներ մի փնտրեք: Ոչինչ ձեզ այնքան չի խանգարի առաջ շարժվել, որքան կուտակված գործերը: Դրանցից գլուխ հանելուց հետո կազատվեք ոտքի առաջ ընկած խոչընդոտից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ինչ էլ ստանձնեք, ձեր տաղանդները չնկատելը ու չգնահատելը դժվար կլինի: Կկարողանաք հրաշալի գլուխ հանել ցանկացած գործից, շրջապատողներին ձեզ ամենաշահեկան կողմերով ցույց կտաք: 

Հատկապես ուժեղ տպավորություն կկարողանաք թողնել նրանց վրա, ում հետ մինչ այդ ծանոթ չէիք: Այնպես որ՝ եթե նոր մարդկանց հետ հանդիպումներ կամ գործնական բանակցություններ եք ծրագրել, այսօրվանից լավ օր չեք գտնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր Աղեղնավորը կարող է դժվարությունների հանդիպել մարդկանց հետ շփումներում՝ ընկերների, մտերիմների, գործընկերների: Եթե իրավիճակը պահանջի նրանց առաջ շարադրել սեփական գաղափարը կամ ծրագիրը, անվստահություն կզգաք:

Սակայն դրա համար օբյեկտիվ պատճառներ չկան, շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ տրամադրված կլինեն, և եթե ուզենաք, ապա կարող եք նրանց հասցնել ձեր մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աստղերը Այծեղջյուրին խորհուրդ են տալիս ստեղծագործել: Ցանկության դեպքում անսովոր գաղափարների հեղինակ կդառնաք: Դրա համար պարտադիր չէ նկարիչ կամ գրող լինեք: Ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործում կկարողանաք ձեզ հրաշալի դրսևորել:

Իսկ ահա ճշգրիտ գիտությունների բնագավառում իրավիճակը լրիվ հակառակը կլինի: Եթե ձեր աշխատանքը հաշվապահության հետ է կապված, լավ է զբաղվեք ռազմավարության մշակմամբ, այլ ոչ թե հաշվարկով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարի հետ զգույշ եղեք, կարևոր չէ՝ այն ձերն է, թե ուրիշինը: Օրը ձեզ սպոնտան գնումների, խոշոր ծախսերի, ռիսկային ներդրումների ու ֆինանսական արկածախնդրությունների կդրդի:

Այսպիսի տրամադրվածության պատճառով Ջրհոսը ավելի շատ հակված կլինի կորցնել, քան ձեռք բերել: Իսկ դա նշանակում է, որ այսօր հեռու է պետք մնալ գումարից ու դրա հետ կապված ամեն ինչից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ինչ էլ ստանձնեք, ամեն ինչ թեթև ու հեշտ կանեք: Ձեր ուղեղը համակարգչի նման կաշխատի, կկարողանաք գնահատել ոչ միայն ուրիշների գաղափարները, այլև մի քանի գաղափար ինքներդ կհղանաք:

Ցանկացած գործում, որին մասնակցություն ունենաք, մի քանի քայլ առաջ կնայեք: Դա կօգնի վճռական, առանց սխալների գործել ու շահ գտնել նույնիսկ այնտեղ, որտեղ շրջապատողներից ոչ ոք դա չէր սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2267 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0