ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2164 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, բայց դուք ծագած ցանկացած դժվարություն և առաջ եկած ցանկացած խոչընդոտ սրտին մոտ կընդունեք: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն բարձրացնել ձեր տրամադրությունը, աջակցություն ցուցաբերել, ոգեշնչել և աշխուժացնել: Աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

Օրվա երկրորդ կեսին ուշադիր եղեք. այդ շրջանում կարելի է օգտվել իրադարձությունների բարենպաստ ընթացքից հասնելու համար նրան, ինչին վաղուց եք ձգտում: Որոշումներն արագ պետք է ընդունեք: Ինտուիցիան կօգնի չսխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց հաճախ տեխնիկան կփչանա, ձգձգումներ կլինեն, թյուրիմացություններն էլ կխանգարեն ժամանակին իրագործել ծրագրերը: Խնդիրներ կարող են ծագել փաստաթղթերը ձևակերպելիս, անհրաժեշտ ստորագրությունները ստանալիս: Նկատի ունեցեք, որ նման գործերին հիմա անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել:

Օրվա կեսին բացասական հույզերը ուժեղ կլինեն ու շրջապատողների հետ կոնֆլիկտներից խուսափելը դժվար կլինի: Այդ իսկ պատճառով կարևոր զրույցները, անկախ նրանից, թե ինչին են վերաբերում, արժե գոնե մինչև երեկո հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ծրագրերը ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել, ընդ որում՝ գործողությունները հանգիստ մտածելու համար ժամանակ քիչ կունենաք: Մեկ ուրիշը ձեր փոխարեն նման իրավիճակում խուճապի կմատնվեր, իսկ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք ուզածին հասնելու ձևը:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, և դա կարող է վշտացնել: Երբեմն նույնիսկ ամենամտերիմները ձեզ սխալ կհասկանան, ստիպված եք լինելու նորից ու նորից բացատրել ամենապարզ բաները: Անձնական կյանքում ինչ-որ բան անհապաղ փոխելու ցանկությունը կարող է ձեզ հակասական արարքների մղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավագույն ձևով չի սկսվի: Դուք մանր տհաճություններից կվշտանաք, ծագած դժվարություններն էլ անհաղթահարելի կթվան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կվիճեն մտերիմների հետ, տհաճ բաներ կասեն նրանց, որոնց սիրում են:

Ժամ առ ժամ բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կկայունանա, դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, ապրումներն ու տագնապներն էլ կմնան անցյալում: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տհաճ պահերից ամբողջովին խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ այնքան վատը չէ, որքան կարող է թվալ: Ձեր ուժերի սահմաններում կլինի չտխրելը, տրամադրությունը լավացնելն ու իրավիճակը փոխելը, այնպես որ՝ ձեռքերը ծալած մի նստեք: Ընկերներն օգնություն կառաջարկեն, երբ տեսնեն, թե ինչ վճռական եք տրամադրված:

Չնայած որոշ անբարենպաստ պայմաններին, օրը համար է կարևոր գործի համար: Եթե չշտապեք, կկարողանաք մոտենալ նպատակին: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր ու զգույշ եղեք, աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել: Օրը լավագույն ձևով չի դասավորվի, սակայն համեմատաբար հեշտ կանցնի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Խուսափեք ընկերների ու հարազատների հետ վեճերից, սուր հարցերի քննարկումից, աշխատեք կոնֆլիկտային իրավիճակներ թույլ չտալ:

Օրը հարմար է այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, ինչ-որ բան ձեր ձևով անել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Ձեզ դուր կգա նորը հորինելը: Որոշ գաղափարներ շատ լավը կլինեն և շուտով կստանան ազդեցիկ անձանց աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք ձեզ անփոխարինելի մարդ կզգաք. ծանոթները հաճախ կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով, մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան: Ժամանակը կհերիքի և՛ սեփական, և՛ ուրիշի գործերի համար, իսկ ահա հանգստանալ ամեն անգամ չի ստացվի, այդ իսկ պատճառով օրվա վերջին հոգնածություն կզգաք:

Օրվա երկրորդ կեսի համար ո՛չ հոգնեցնող գործեր ծրագրեք, ո՛չ էլ կարևոր հանդիպումներ: Մտածեք, թե ինչպես կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ, և հենց դրանով զբաղվեք: Լավ է, եթե ընկերները միանան ձեզ, որոնց հետ կկարողանաք և՛ զրուցել, և՛ լռել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը տհաճ հույզեր կբերի, որոնք վերահսկելը երբեմն դժվար կլինի: Դուք չափազանց մեծ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, իսկ դա կխանգարի առաջ շարժվել, որոշումներ ընդունել, որոնք կարող էին իրավիճակը դեպի լավը փոխել: Վտանգ կա, որ խանդն ու անհիմն կասկածները մթագնեն սիրելի մարդու հետ հարաբերությունները, եթե ավելի լավատեսորեն չտրամադրվեք:

Աշխատեք լավատեսություն պահպանել, իսկ եթե ինչ-որ գործ եք ստանձնում, մի կասկածեք, որ կարողանալու եք այն ավարտին հասցնել: Այսօր շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից աշխատեք իրերին լավատեսորեն նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ապրումներից ու հուզումներից խուսափել հազիվ թե ստացվի, բայց օրը վատ չի անցնի: Հաջողության հասնելը հեշտ կլինի, եթե չփորձեք միայնակ գլուխ հանել խնդիրներից, այլ օգնության հարցով դիմեք մտերիմներին: Ձեզ կարող են աջակցել նաև նոր համախոհները և նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները: Բայց վերջիններիս հետ արժե զգույշ լինել:

Հնարավոր են նվերներ ու անակնկալներ, դրամական մուտքեր: Բայց ավելի շատ կուրախացնի հեռվից եկած նորությունը կամ սիրային խոստովանությունը, որը վաղուց էիք երազում լսել: Նշանի որոշ ներկայացուցիչներ պատասխաններ կստանան հարցերին, որոնք երկար ժամանակ հանգիստ չեն տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Խուսափեք խառնաշփոթից. կարգապահությունը, հետևողական, լավ մտածված գործողություններն այսօր շատ արդյունավետ կլինեն: Նշանի շատ ներկայացուցիչների ավելի վաղ ստացած փորձը հետ կպահի հակասական արարքներից:

Ֆինանսական տեսանկյունից օրը բավական բարդ կլինի: Ցանկալի է խուսափել խոշոր չծրագրված գնումներից: Հիմա լավ է գումար կուտակեք, քան ծախսեք: Ընկերներից պարտքեր մի արեք, մի դիմեք նաև վարկի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ուրիշների գործերով ավելի շատ եք զբաղվելու, քան ձեր սեփականով: Ձեր աջակցության կարիքը կզգան մտերիմները, ծանոթները հաճախ կդիմեն օգնության խնդրանքով, գործընկերներն անսպասելի խնդրանքներ կունենան: Նման իրավիճակում հեշտությամբ կմոռանաք սեփական հետաքրքրությունների մասին: Բայց ժամանակն ամեն ինչին կհերիքի. պարզապես օրը պիտի ճիշտ պլանավորեք:

Փորձեք ազատ ժամանակն օգտագործել պասիվ հանգստի համար, քանի որ հենց այն կօգնի հնարավորինս արագ վերականգնել ուժերը: Երբեմն կես ժամվա քունն էլ բավական կլինի կրկին առույգ ու գործունյա զգալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտյան զգույշ և ուշադիր եղեք. դա օրվա ամենալարված հատվածն է լինելու: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Գործերում հաջողության հասնել կհաջողվի, եթե իսկապես համառ լինեք:

Եվ թող անբարենպաստ պայմաններն ու համախոհների հետ տարաձայնությունները չշեղեն ձեզ: Պայմանավորվել կարելի է, և դուք անպայման կհասկանաք՝ ինչպես դա անել: Չի բացառվում՝ պետք գա վաղուց ձեռք բերած փորձը: Երեկոն հարմար է ստեղծագործելու, հաճելի զբաղմունքների, ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2164 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2