Աստղագուշակ․ հոկտեմբերի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2693 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Զգույշ պետք է լինեք: Սա ամենաբարենպաստ օրը չէ. ստիպված եք լինելու բազում դժվարություններ հաղթահարել: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, երբեմն կստանձնեք այն, ինչից չեք կարողանալու գլուխ հանել կամ խոստումներ կտաք, որոնք կատարելը ձեր ուժերի սահմաններում չէ: Որոշ գործեր անավարտ կմնան, և այդ ամենը շատ կանհանգստացնի ձեզ: Շտապողական որոշումներն ու չմտածված քայլերը կարող են տհաճություններով ավարտվել: Օգտակար կլինի հին ծանոթների հետ խորհրդակցելը: Չի բացառվում՝ նրանք հուշեն, թե ինչպես է պետք գործել, օգնեն ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածը հատկապես բարենպաստ է շփումների համար. և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Հաճախ ձեզ կօգնեն հին ծանոթները, ինչպես նաև մարդիկ, որոնց կարևոր ծառայություններ եք մատուցել: Համատեղ գործունեությունը ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի: Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ կլինի: Այն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար գործերի համար: Կենտրոնանալը սովորականից դժվար կլինի, երբեմն չեք նկատի ակներև բաները, կմոռանաք այն, ինչ հենց նոր եք իմացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հնարավոր են սխալներ, չմտածված արարքներ, որոնց համար ավելի ուշ կզղջաք: Այդ հատվածում հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք ու կսկսեք պատրանքներ կառուցել: Ամենատհաճն այն է, որ չափազանց արագ կսկսեք գործել, չեք հասցնի տեսնել իրական իրավիճակը: Ավելի ուշ կհասկանաք, թե ինչ է իրականում տեղի ունենում: Այստեղ էլ կգա նոր ու համարձակ նախաձեռնությունների համար բարենպաստ պահը: Հնարավոր են չպլանավորված գործնական ուղևորություններ, որոնք հաջող կանցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չնայած ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, դուք լավատեսությունը չեք կորցնի: Եվ այն արդարացված կլինի. բացասական միտումների ազդեցությունը ժամանակավոր բնույթ կկրի, և դժվարություններին, խնդիրներին փոխարինելու կգան հաջողություններն ու նոր հնարավորությունները: Ուզածին հասնելու համար դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել ու չեք նահանջի դժվարությունների առաջ: Համառությունն իր պտուղները կտա. արդեն երեկոյան դուք կհպարտանաք ձեր հաջողություններով: Օրը հարմար է նոր համախոհներ փնտրելու համար: Դուք ունակ կլինեք ձեր գաղափարներով վարակել նրանց, ովքեր նախկինում ցանկացած համարձակ պլանի քննադատորեն էին վերաբերվում: Ինչ-որ նոր բան սովորելու, ձեր տաղանդներին կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք վճռական տրամադրված կլինեք, ուզածին հասնելու համար շատ բանի ունակ կլինեք: Ամենահեշտը միայնակ գործելը կլինի: Բայց արժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Երբ մտածում եք միայն ձեր նպատակների մասին, չեք նկատում, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, և շատ հեշտ է վիրավորել մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար: Կարևոր է զգուշությունը գումարին վերաբերող հարցերում, հատկապես, եթե խոսքը ընտանեկան բյուջեի մասին է: Հիմա հակված կլինեք շատ ծախսել նրա վրա, ինչի կարիքն առանձնապես չկա, ինչպես նաև գումարը ներդնել կասկածելի նախագծերի մեջ: Ձեզ չէր խանգարի մասնագետի խորհուրդը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը հարմար է համախոհներ փնտրելու համար: Հիմա ձեր կողմը կանցնեն ամենատարբեր մարդիկ: Չի բացառվում՝ նրանցից ոմանք ժամանակի հետ ձեր լավագույն ընկերները դառնան: Բայց շատ կարևոր է ընտրողական մոտեցում ցուցաբերելը. բոլորը չէ, որ պատրաստ են հաշվի նստել ձեր հետաքրքրությունների հետ: Օրվա երկրորդ կեսին շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները: Աշխատեք դատարկ բաների վրա ժամանակ չվատնել, չմասնակցել կասկածելի արկածախնդրություններին: Լավ է կենտրոնանաք իսկապես կարևոր բանի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը լուրջ խնդիրներ չի բերի, այնպես որ՝ առանձնապես տագնապել պետք չէ: Աստղերը հաջողություն են խոստանում նրանց, ովքեր ստեղծագործ մոտեցում պահանջող գործեր են ստանձնելու: Դուք պետք է փորձարկումներ անեք, նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք: Դա հեշտ չի լինի: Մյուսները կհանձնվեին, բայց դուք ամենայն հավանականությամբ կհաջողեք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք բավականաչափ համառ կլինեք: Կարող եք ուղևորությունների մեկնել, փոխել պայմանները, ինչպես նաև օտար լեզու սովորել: Աշխատեք ձեր կյանք նոր բան մտցնել, որը կզարդարի այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործեք ձեր ձևով: Օրը բացարձակ հարմար չէ ինչ-որ մեկից օրինակ վերցնելու համար: Պետք է փորձարկումներ անեք ու նորը փորձեք, միայն այդպես կարող եք հաջողության հասնել: Ստիպված եք լինելու խախտել ավանդույթները, երբեմն դիմել էքստրավագանտ մեթոդների: Շրջապատողներին դա դուր չի գա: Պատրաստ եղեք քննադատությունների ու նկատողությունների, և մի վշտացեք, եթե ինչ-որ մեկը միանամից չգնահատի ձեր գաղափարները: Հավանական են փոփոխություններ անձնական կյանքում, ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Այստեղ արժե հենվել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա: Օրը ավելի հարմար է դրանց, քան ինչ-որ նոր բան ստանձնելու համար: Կարող եք պլաններ կառուցել, բայց պետք է նկատի ունենաք, որ դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Ձեզ ժամանակ է պետք ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, որոշակի եզրակացություններ անելու ու վճռական գործողությունների նախապատրաստվելու համար: Զգուշությունը կօգնի խուսափել սխալներից ու հիասթափություններից: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կտան, որոնց ամեն անգամ պետք չէ հետևել: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու պաշտպանել ինքնուրույն որոշումներ ընդունելու իրենց իրավունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պատրաստ եղեք անակնկալների: Վերջին շրջանում կառուցած պլանները չեն կարող իրագործվել, ստիպված եք լինելու լրիվ նոր բան մտածել: Պետք է ինքնուրույն գործեք. եթե նույնիսկ աջակցություն ստանաք, ապա միայն նրանից հետո, երբ հիմնական խնդիրները լուծված կլինեն: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Ձեզ հաճախ կհիշեցնեն հին սխալների մասին, իսկ դա չի ուրախացնի: Բացի այդ, ստիպված եք լինելու վերադառնալ այն գործերին, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ: Այստեղ ոչ ոք չի ուզենա օգնել, փոխարենը խորհուրդ տվողների պակաս չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ, բայց արդյունավետ օր է: Հիշեք, որ այսօր շատ կարևոր է մանրուքներին առավելագույն ուշադրություն հատկացնելը: Այն, ինչ հիմա ձեզ աննշան մի բան է թվում, հետո կարևոր դեր է խաղալու: Դա հատկապես կարևոր է այնտեղ, որտեղ խոսքը գումարի, խոշոր գնումների, երկարաժամկետ ներդրումների մասին կլինի: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը հեշտ չի լինի: Փոխարենը շատ լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ հարազատների հետ: Ամենամտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, միշտ կիմանան՝ ինչպես աջակցել ու ուրախացնել ձեզ, ինչով օգնել կամ ինչ խորհուրդ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հիանալի օր է գործնական շփումների և համագործակցություն սկսելու համար: Կարող եք ստանձնել այն նախագծերը, որոնցում կարող եք ներգրավել հին ծանոթներին ու փորձված համախոհներին: Ցանկացած խնդրի լուծման կփորձեք ստեղծագործաբար մոտենալ. հենց դա կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Նրանք, ովքեր անձնական կյանքում փոփոխությունների են ձգտում, պետք է նախաձեռնող լինեն. հիմա դրա համար հարմար պահ է: Հավանական է ծանոթություն, որը սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Դրանք արագ կզարգանան, և դա հենց այն է, ինչ դուք եք ուզում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|