Աստղագուշակ․ հոկտեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2857 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք կհասնեք հաջողության, բայց ոչ առանց ջանքերի: Այսօր ճանապարհին խոչընդոտներ սովորականից հաճախ կառաջանան, բայց դրանցից ոչ մեկը չի ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Նույնիսկ անբարենպաստ պայմաններում խուճապի չեք մատնվի, կշարունակեք քայլել դեպի նպատակը, համառություն դրսևորել, որին շրջապատողները կարող են միայն նախանձել: Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, պատահարներ, որոնց պատճառով դուք կմտածեք՝ արդյոք ճիշտ ուղի եք ընտրել: Հիմա արժե լսել ինտուիցիայի հուշումները: Շրջապատողների խորհուրդներն անօգուտ են, նույնիսկ եթե դրանք ի սրտե են տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադիր եղեք: Եթե շտապեք, սխալներ կանեք, որոնք ուղղելը երկար ժամանակ կպահանջի: Ակներև թվացող բոլոր որոշումները չէ, որ ճիշտ կլինեն: Բացի այդ, չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել: Աշխատավայրում չեն բացառվում թյուրիմացությունները: Այն գործերը, որոնցից նախկինում հեշտությամբ գլուխ էիք հանում, այսօր բարդ կթվան: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ իրական օգնություն ցուցաբերի: Բայց դուք ինքներդ էլ ունակ կլինեք հաղթահարել բոլոր դժվարությունները: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կգերակշռեն դրական միտումները, շատ բան լավ կստացվի: Դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, սակայն դուք արագ կգտնեք բոլոր խնդիրների լուծումը: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, ընդ որում՝ հաճախ նրանց այդ մասին խնդրելու կարիք էլ չի լինի: Մարդիկ, որոնց հետ այսօր կհամագործակցեք, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Շատ Երկվորյակներ հաջողակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Հավանական են շահավետ գնումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ միջոցները հեռանկարային բիզնես-նախագծերում ներդնելու շանս կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բան դժվարությամբ կտրվի: Մի շտապեք, աշխատեք ամեն քայլը լավ մտածել: Պահի ազդեցության տակ գործած արարքները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Լավ է խոստումներ չտաք, հատկապես եթե դրանք մոտ ապագային են վերաբերում: Խոստումը պահելն ավելի դժվար է լինելու, քան հիմա է ձեզ թվում: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ շփվելու, ապագայի պլանները քննարկելու, ինչպես նաև այն գործերի ժամանակը կգա, որոնցից հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա միայնակ գլուխ հանել: Հնարավոր է՝ տհաճ բաներ լսեք, բայց ստացած տեղեկատվությունն օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է աշխատանքի ու ուսման համար: Դուք լուրջ կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, հաճախ կնկատեք մանրուքները, որոնց ուրիշները ուշադրություն չեն դարձրել: Կարող եք բիզնեսին, կարիերայի զարգացմանը վերաբերող որոշումներ ընդունել: Հնարավորություն կունենաք կարևորի մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Չի բացառվում՝ մոտ ժամանակներս ձեզ կօգնեն կյանքի կոչել դրանք: Անձնական հմայքը շատ կօգնի գործերում, բայց դրանից պետք է զգույշ օգտվեք, հակառակ դեպքում հետո դժվարությամբ եք ազատվելու կպչուն ուշադրությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է: Դուք անհապաղ հաջողության հետևից չեք վազի, լուրջ կմոտենաք ստանձնած բոլոր գործերին: Զգուշությունն ու մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել սխալներից. դուք չեք ասի ու չեք անի այն, ինչի մասին ստիպված էիք լինելու զղջալ: Վճռական ու արագ գործել սովոր մարդկանց սրտով չի լինի ձեր դանդաղկոտությունը, բայց գործը կոնֆլիկտի չի հասնի: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Ձեզանով ու ձեր գաղափարներով կարող են հետաքրքրվել մարդիկ, որոնք նախկինում ոչ ոքի չէին նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի, հաճախ անհրաժեշտ արդյունքին կհասնեք առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը, համախոհների հետ ապագայի պլանները քննարկելը. ձեզ լավ խորհուրդներ կտան: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Կարող եք տարբեր իրեր գնել. բոլոր դեպքերում ընտրության հարցում չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հագեցած օր է: Դուք ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ հիմա կարող եք բարդ գործեր ստանձնել, զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքրում է ձեզ: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Բոլոր պլանները չի հաջողվի կյանքի կոչել, բայց դա ձեզ չի անհանգստացնի. դուք կիմանաք, որ ավելի ուշ կարող եք վերադառնալ այն գործերին, որոնցով այսօր զբաղվել չի ստացվել: Հավանական են ընտանիքի անդամներից մեկին վերաբերող լավ նորություններ: Չի բացառվում՝ անսպասելի հեշտ լուծվի այն խնդիրը, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է: Տագնապի ու ապրումների համար առիթներ չեն լինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան սպասվածի նման չդասավորվի, հասկանալի կլինի, որ ամեն ինչ ձեր օգտին է լինելու: Դուք հաճույքով իմպրովիզներ կանեք, վճռական կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Ինտուիցիան կհուշի՝ երբ արժե ռիսկի դիմել, իսկ երբ է ավելի խելամիտ զգույշ լինելը: Չեն բացառվում դրամական մուտքերը: Ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վճարել ավելի վաղ արված աշխատանքի դիմաց: Կարող եք ձեզ փոքր գնումներ թույլ տալ, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ օր է: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Պարզ կդառնա՝ որտեղ է պետք վճռական ու արագ գործել, իսկ որտեղ է պետք շրջահայաց լինել ու չշտապել: Աշխատեք ավելի ուշադիր լինել մանրուքներին. այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա: Օգտակար կլինի ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելը: Հնարավոր է՝ նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունենան: Պետք չէ շտապել խոշոր գնումների հարցում: Դրանք հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի: Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքների: Դուք կփորձեք ինքնուրույն գործել, ոչ ոքից խորհուրդներ ու օգնություն չեք սպասի: Դա թույլ կտա արագ առաջ շարժվել, ժամանակը երկար բացատրությունների ու զրույցների վրա չվատնել: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Այդ հատվածում կարող եք զրուցել շատ բաների մասին, որոնք անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին, լուծում գտնել կարևոր հարցերին: Հին տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ նոր վեճերի պատճառներ էլ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ օր է: Այն հարմար է մասշտաբային գործեր ու նախագծեր ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հետո: Շատ օգտակար կլինեն մի քանի ամիս առաջ ստացած գիտելիքները: Հենց դրանց շնորհիվ կարող եք զինաթափ անել մրցակիցներին, ազատվել նրանցից: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները միշտ զարմանալիորեն ճշգրիտ կլինեն: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Որոշ Ձկների կհաջողվի վերականգնել նախկինում իրենց համար թանկ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|