ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2731 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը սպասվածի նման չի անցնի, բայց դրա համար վշտանալ պետք չէ: Անկնկալ հանդիպումների պատճառով ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը, հետաձգել գործերը, բայց դուք գոհ կմնաք, որ ամեն ինչ այդպես է դասավորվել: Ընկերներն ու մտերիմները հաճախ կխառնվեն ձեր գործերին, այդ թվում՝ մասնագիտական գործերին, խորհուրդներ կտան, հուշումներ կանեն: Դա հաճախ օգտակար կլինի:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Շահավետ գործարքներ կնքելու կամ ձեզ դուր եկած իրերը գնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Հաճախ հաջողության և նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հավանական են անսպասելի ու գրավիչ գործնական առաջարկներ: Դրանց արժե համաձայնությամբ պատասխանել, նույնիսկ եթե կասկածում եք ձեր ուժերին. կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն լուծել բոլոր առաջադրանքները:

Օրը հարմար է ստեղծագործ նախաձեռնությունների, ինչպես նաև այն միջոցառումներին այցելելու համար, որտեղ կարող եք ծանոթություններ հաստատել: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ ու կորցնել գլուխը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է հանգստի, ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի շփումների, ինչպես նաև հոգեհարազատ զբաղմունքների համար: Կողքից կարող է թվալ, որ դուք թեթևամտորեն եք տրամադրված, իսկ իրականում պարզապես անկեղծորեն կվայելեք կյանքը, և հենց դրա պատճառով էլ կգտնվեն ձեզ ընկերակցել ցանկացող մարդիկ:

Հնարավորություն կունենաք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել աշխատանքին կամ բիզնես-ծրագրերին վերաբերող հարցերը: Չի բացառվում՝ հենց այսօր ազդեցիկ համախոհներ գտնեք, որոնք կօգնեն կյանքի կոչել վաղեմի մտահղացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր ծանոթությունների ու հաճելի շփումների օր է: Եթե ուզում եք ինչ-որ մեկին հմայել, շահել նրա համակրանքը, իմացեք, որ դրա համար հիմա ամենալավ պահն է: Դուք հաճույքով նոր գործեր կսկսեք ու արագ օգնականներ կգտնեք, հնարավորություն կունենաք ինչ-որ օգտակար բան անել ոչ միայն ձեր, այլև աշխարհի համար:

Հնարավոր է խոշոր գումար կամ օգտակար նվերներ ստանաք: Ոմանց կվերադարձնեն հին պարտքերը, ուրիշներին խոշոր շահույթ խոստացող գործարքներ կառաջարկեն: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք: Լավ շարժուձևը, բարեհամբույր լինելն ու անկեղծությունը օգտակար կլինեն և՛ անձնական, և՛ գործնական շփումներում: Հնարավորություն կունենաք համախոհներ ու նոր ընկերներ գտնել, չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, քան սովոր եք:

Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին վերջին պահին իմանաք ու առանց մեծ ոգևորության ճամփա ընկնեք: Տանից հեռու նոր բան իմանալու և այնպիսի բան սովորելու հնարավորություն կունենաք, ինչը շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կապված է ոչ մեծ, բայց կարևոր փոփոխությունների հետ: Սկզբում դրանք բացի ձեզանից ոչ ոք չի նկատի, բայց շուտով բոլորին պարզ կդառնա՝ իրավիճակը փոխվել է, և դուք էլ որոշակի փոփոխությունների եք ենթարկվել: Հավանական է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի հաջող լուծում: Լավ գումար աշխատելու և գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն կունենաք:

Երեկոն կուրախացնի հրաշալի նորություններով: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ անձնապես, այլ ձեր մտերիմներից մեկին: Այդ հատվածում մոտ ապագայի հետ կապված լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար, դուք բոլորի հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները շուտով կարող են ընկերական բնույթ ստանալ. այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք նախաձեռնող կլինեք:

Վճռական տրամադրվեք. եկել է հին գործերում վերջակետներ դնելու, առաջ շարժվելուն խանգարող կապերին վերջ դնելու ժամանակը: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների, հին ծանոթների և այն մարդկանց հետ, որոնք սովոր են, որ դուք համբերատար եք ու հեշտությամբ եք զիջումների գնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք ստանձնել բարդ, մասշտաբային գործերը, երկարաժամկետ նախագծերի վրա աշխատանք սկսել: Դուք լուրջ տրամադրված կլինեք և ոչ մի մանրուք աչքաթող չեք անի՝ հրաշալի հասկանալով, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է կարևոր դեր խաղալ: Օրվա կեսին հնարավոր է կարևոր լուրեր ու տեղեկատվություն ստանաք, որը կազդի ձեր ծրագրերի վրա:

Երեկոյան հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրից: Չեն բացառվում և նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լարված օր է, բայց ոչ անհույս: Առավոտյան ինչ-որ սխալներ կանեք, իսկ հետո կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, և դրանից հետո բացառապես ճիշտ կվարվեք: Արժե լսել շրջապատողների կարծիքն ու խորհուրդները, իսկ ահա քննադատությունը հալած յուղի տեղ ընդունել պետք չէ. հաճախ մարդիկ ձեզ տհաճ բաներ կասեն՝ առաջնորդվելով բացառապես նախանձով:

Երեկոյան ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կգտնվեն գործեր, որոնք բոլորին կհետաքրքրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե ուզում եք հաղթանակ տանել, ստիպված պետք է լինեք ջանքեր գործադրել: Արեք դա, և կհասնեք ավելիին, քան սպասում եք: Ոչ բոլոր հարցերում կարելի է հույս դնել համախոհների ու գործընկերների վրա, իսկ ահա ենթակաները հրաշալի կկատարեն իրենց պարտականությունները, եթե հստակ հրահանգներ տաք:

Նոր խնդիրներ առաջ կգան, հաճախ դրանց լուծումն ավելի ժամանակատար կլինի, քան սպասում էիք, բայց հանգիստը զոհել չարժե: Օգտակար կլինի զվարճանքների համար ժամանակ գտնելը: Երբ ձեր տրամադրությունը լավանա, շատ բան կարծես կախարդական փայտիկի օգնությամբ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև, հաճելի օր է, որի իրադարձությունները կառույգացնեն ու կոգեշնչեն: Կարող եք կյանքի կոչել հին մտահղացումները կամ անցնել նոր գաղափարներին. հաջողությունը կուղեկցի ձեզ: Կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն ձեր նախաձեռնություններին, իրենց վրա կվերցնեն ձեր աշխատանքի մի մասը: Բայց ոչ բոլորը ձեզ անշահախնդիր կաջակցեն. համախոհներին պատասխան ծառայություններ մատուցելու հնարավորություն շուտով կունենաք:

Օրը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, ձեզ արդեն ձանձրալի դարձած բեռը ուսերից թոթափելու համար: Ուշադիր լսեք ինքներդ ձեզ. ինտուիցիան կհուշի՝ ինչպես թեթևացնել կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Այսօր սկսվող ցանկացած համագործակցություն արդյունավետ ու հաճելի կլինի: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել նոր մտահղացումները, ինչ-որ բան դեպի լավը փոխել: Դուք լավ կհասկանաք, թե ինչ եք իրականում ուզում, և դա կթեթևացնի ձեր կյանքը:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Զգոն եղեք, եթե զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշել ձեզ, որոշումներ պարտադրել, որոնք ձեր սրտով չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2731 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3