Աստղագուշակ․ հոկտեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2431 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա բերած իրադարձություններին փիլիսոփայորեն նայեք: Մի հուսահատվեք, եթե դժվարություններ առաջանան, պահպանեք սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Կարևոր կլինի չտագնապելը, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Լավատեսությունը, դրական տրամադրվածությունը կօգնեն ոչ միայն օգնականներ, այլև իսկական ընկերներ գտնել: Օրը հարմար է կարևոր զրույցների համար: Դրանք կարող եք վարել ոչ ֆորմալ միջավայրում: Գործընկերների հետ բարդ աշխատանքային հարցերը կարելի է քննարկել նաև տանը, օրինակ՝ առանց առիթի երեկույթ կազմակերպելով: Դուք ոչ միայն լուծում կգտնեք, այլև հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Զարկ տվեք երևակայությանը: Դուք կկարողանաք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ դրա վրա ոչ ոք հույս չէր դրել: Այսօր դուք յուրահատուկ հմայիչ ու խարիզմատիկ կլինեք: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Օրը հարմար է գործարքներ կնքելու համար: Նույնիսկ այն Ցուլերը, որոնք նախկինում շատ հեռու էին կոմերցիոն գործունեությունից, այսօր դրանում հաջողություններ կարձանագրեն: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է արագ մեծացնել եկամուտները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համաձայնվեք անսովոր առաջարկներին, աշխատեք կյանքի կոչել ձեր ամենազարմանալի ու համարձակ գաղափարները: Օրը հրաշալի կլինի նոր բան անելու, սեփական կյանքը փոխելու համար: Դուք վստահ կլինեք ձեր հաջողությանը, և ոչ իզուր: Դրան բավական արագ կկարողանաք հասնել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել: Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդը ուրախ կանցնի: Կուրախացնի սիրելիի հետ հանդիպումը, որի հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Երկար ժամանակով մի հետաձգեք այն գործերը, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Օրվա առաջին կեսին դրանցից գլուխ հանելն այնքան էլ բարդ չի լինի: Դուք չեք ուզենա գնալ տրորված ճանապարհով, կնախընտրեք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական եղանակը փնտրել: Եվ ամեն ինչ կստացվի: Շատ հարցեր անսպասելի արագ կլուծվեն: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի գնումների համար: Դուք գեղեցիկ ու հարմարավետ իրեր կընտրեք: Դրանք դուք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոն արժե անցկացնել տանը: Այդպես արագ կվերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք: Այսօր դա ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի: Կարող եք գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն առաջադրանքները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Դուք ոչ մի տեղ չեք շտապի, ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով լուրջ սխալներ էլ չեք անի: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, այդ իսկ պատճառով օգնականներ գտնելը դժվար չի լինի: Օրը հնարավորություն կտա քննարկել կարևոր հարցերը, անկեղծ զրուցել նրա մասին, ինչն անհանգստացնում է ձեզ: Մտերիմները ձեզ նույնիսկ սպասվածից լավ կհասկանան, շատ բաների մասին կկռահեն ու հաճույքով կօգնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Դուք որոշումների հարցում չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք: Լավագույնն ընտրելու համար պիտի մի քանի տարբերակ համեմատեք: Եվ չարժե լսել նրանց, ովքեր փորձում են ստիպել ձեզ շտապել: Այդ մարդիկ ավելի շատ կմտահոգվեն սեփական հետաքրքրությունների, քան ձերի մասին: Օրվա առաջին կեսը երկրորդից լարված կլինի: Առավոտյան դժվարություններ կծագեն, բայց երեկոյան դուք դրանք հետևում կթողնեք, կհաղթահարեք բոլոր արգելքները: Հավանական են լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր ու ձեր մտերիմների տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեզ դուր եկող մարդկանց հետ: Մարդիկ, որոնց հետ կշփվեք, կազդեն ոչ միայն ձեր տրամադրության, այլև ձեր ընդունած որոշումների վրա: Արժե զգուշանալ, եթե մարդը, որն արդեն ձեզ խնդիրներ է բերել, փորձի կրկին շահել ձեր վստահությունը: Օրը հարմար է հին գործերին վերադառնալու համար: Դրանք ավարտելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Ձեզ կհաջողվի սովորել ուրիշների սխալների վրա՝ խուսափելով սեփական սխալներից: Հենց այդ պատճառով էլ արագ կհասնեք ձեր նպատակներին, չեք դոփի տեղում: Երեկոն հարմար է ընտանեկան տոնի, հարազատների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Խոսեք աշխատանքի մասին, քննարկեք բիզնեսին վերաբերող ծրագրերը, կիսվեք գաղափարներով: Շրջապատողները ձեզ սովորականից ավելի ուշադիր կլսեն, և ոչ իզուր: Հիմա շատերը կհասկանան, որ առաջ թերագնահատել են ձեզ, չեն հասկացել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ձեր համախոհը դառնալ: Ինքներդ մտածեք, թե ինչ պիտի անեք նրանց հետ: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների հանդեպ: Նշանի նման ներկայացուցիչներին հաճելի անակնկալներ են սպասվում: Կարող եք խորհրդանշական նվեր անել ձեզ դուր եկող մարդուն: Այդ գեղեցիկ ժեստը երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շտապեք: Հնարավորություն կա՝ լուծեք այն հարցերը, որոնց այս շաբաթ մեծ ուժեր եք նվիրել: Լավ է ինքնուրույն գործեք՝ չսպասելով այն մարդկանց աջակցությանը, որոնք նախկինում բազմիցս խոստացել են օգնել ձեզ: Ինչքան անկախ լինեք ձեր դատողություններում և արարքներում, այնքան արագ հաջողության կհասնեք: Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դուք պատրաստ կլինեք անհապաղ անցնել դրանց իրագործմանը: Դժվարություններն ու խոչընդոտները ձեզ չեն վախեցնի: Օրվա երկրորդ կեսը հանդիպումների ու ծանոթությունների ժամանակ կլինի, որոնք կարող են ձեզ վրա ուժեղ տպավորություն թողնել: Շատ Աղեղնավորներ այդ հատվածում կարևոր ու օգտակար փորձ ձեռք կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խորհրդակցեք այն մարդու հետ, որին վստահում եք: Դա լավագույն ձևն է պատասխաններ գտնելու բարդ հարցերին, գլուխ հանելու ոչ միանշանակ իրավիճակից: Հաճախ կողքից տեսանելի կլինի այն, ինչը դուք, իրադարձությունների կենտրոնում գտնվելով, չեք նկատում: Արժե հանդիպել մարդկանց, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր նրանց համակրանքը շահելը դժվար չի լինի: Բարենպաստ օր է այն գործերը սկսելու համար, որոնց ելքը կարևոր է ոչ միայն ձեզ համար: Շրջապատողները մեծ հետաքրքրությամբ կհետևեն նրան, թե ինչով եք զբաղվում: Շատերը կհասկանան, որ նախկինում թերագնահատել են ձեզ: Այսօր դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ խնդիրներից, և՛ լրիվ նորերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ ու կարևոր գործերը ստանձնեք հենց առավոտվանից: Այդպես դրանք ավարտելու հավանականությունն ավելի մեծ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք մարդկանցից: Դա գործնական շփումներում էլ կօգնի, մտերիմների հետ հարաբերություններն էլ դեպի լավը կփոխի: Բաց մի թողեք ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու հնարավորությունը: Օրը հարմար է ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Եթե վաղուց էիք մտածում իրավաբանին դիմելու մասին, արեք դա հիմա. դուք և՛ պիտանի տեղեկատվություն, և՛ աջակցություն կստանաք: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մտածեք ապագայի մասին: Տարբեր հնարավորություններ ուսումնասիրեք, ծրագրեր կառուցեք, դրանք մանրամասն մտածեք: Որոշակիություն կհայտնվի, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Դուք կզգաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Հեշտությամբ կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ: Չի բացառվում՝ հենց այսօր իրեր ձեռք բերեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված երեկույթներ կազմակերպել: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, և դուք՝ նույնպես: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|