ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2559 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր կլինի անկախ ամեն ինչից հանգստություն ու խելամտություն պահպանելը: Երբեմն կարող է թվալ, որ ամեն ինչ ձեզանից է կախված, բայց այդպես չէ: Կարևոր կլինի ժամանակին հասկանալը, թե ինչ խոչընդոտներ կարող եք հաղթահարել, իսկ որոնցից դեռ չեք կարող գլուխ հանել:

Այսօր ոչ բոլոր նպատակներին կարող եք հասնել, և արժե կենտրոնանալ հենց այն բանի վրա, ինչը ձեր ուժերի սահմաններում է: Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդը հնարավորություն կտա շփվել ընկերների հետ, ամենամտերիմների շրջանում լավ ժամանակ անցկացնել: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար, որոնք հաճելի ու հիշարժան կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք սովորականից շատ հակված կլինեք շտապել, երբեմն կասեք ու կանեք այն, ինչ առաջինը մտքին կգա: Չմտածված քայլերը տհաճ հետևանքներ կունենան. մտածեք՝ չարժե արդյոք շտապել: Դուք բավականաչափ ժամանակ կունենաք ձեր գործողությունները մտածելու համար:

Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման, հնարամտության կարիք կա: Ձեր շատ գաղափարներ իսկապես շատ լավը կլինեն, և նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված, պատրաստ կլինեն խոստովանել դա: Մտածածն իրագործելուն կարող եք անցնել մոտ ժամանակնես, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Ամեն անգամ չի հաջողվի խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից: Դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, երբեմն կվստահեք մարդկանց, որոնք դրան արժանի չեն: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում: Գործընկերների հետ վեճերի պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել գործերն ու ժամանակին կատարել բոլոր առաջադրանքները:

Հաճախ հաջողության հասնելը հեշտ կլինի ինքնուրույն գործելով: Այստեղ պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները և նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշում ընդունելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Այն հարմար է ամենատարբեր հարցեր լուծելու համար, նաև այնպիսիք, որոնց պատասխան գտնել նախկինում չէր ստացվում: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Հիմա կարող եք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնել:

Ամենամտերիմների հետ հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ օգտակար կլինի նախաձեռնող լինելը, բայց կարևոր կլինի նաև իրադարձությունները չշտապեցնելը: Չի բացառվում շրջապատողներին նոր իրավիճակում կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու համար ավելի շատ ժամանակ պետք գա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի գաղափարներով լի բարենպաստ օր է: Նոր ստեղծագործ ծրագրեր, անսովոր մտահղացումներ կունենաք, որոնց իրագործումը ոչ միայն համառություն, այլև հնարամտություն կպահանջի: Ձեր հաջողությունները ուշադրություն կգրավեն, չի բացառվում՝ հենց այսօր նոր համախոհներ ու օգնականներ ձեռք բերեք: Ժամանակի ընթացքում նրանք ձեր իսկական ընկերները կդառնան:

Հավանական են երկարաժամկետ համագործակցության կամ նոր աշխատանքի առաջարկներ: Այստեղ չարժե շտապել պատասխանի հարցում: Մտածեք, ուսումնասիրեք իրավիճակը. ավելի հետաքրքիր պայմանների հասնելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի: Այն հնարավորություն կտա հասնել ավելի վաղ դրված նպատակներին, կյանքի կոչել վաղեմի մտահղացումը: Շատերը ձեզ կաջակցեն. մարդիկ, որոնց երբեք չեք դիմել օգնության խնդրանքով, պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ:

Օրվա երկրորդ կեսը լավ լուրեր է խոստանում: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ մտերիմներից մեկին: Չի բացառվում՝ ձեր ծրագրերը փոխվեն, և դա ձեզ ամենայն հավանականությամբ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ, բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ընթացիկ գործերը հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, սխալներ էլ չեք անի: Եթե օգնության կարիք ունենաք, համախոհների գտնելը դժվար չի լինի. շատերը պատրաստ կլինեն անցնել ձեր կողմը:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք մերժել չեք ուզենա: Այսօր սկսվող համագործակցությունը երկարաժամկետ ու արդյունավետ կլինի: Ձեր ճիշտ որոշումների շնորհիվ կկարողանաք մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բարենպաստ օր է կարևոր ու լուրջ զրույցների, ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս:

Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել ձեզ հետ, հարաբերություններ պարզել: Իսկ ահա օգնել ցանկացողներ կգտնվեն: Չի բացառվում՝ նրանց մեջ լինեն մարդիկ, որոնց հետ անհապաղ կուզենաք ընկերանալ: Շատ հավանական է սիրային հարաբերությունների սկիզբը: Ճիշտ է, այստեղ պետք է նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, ունակ կլինեք միայնակ գլուխ հանել շատ ու շատ գործերից, որոնք ուրիշներին փակուղու առաջ կկանգնեցնեին: Չի բացառվում աշխատանքային հարցերի հաջող լուծումը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիչներ մրցակիցներին կթողնեն հետևում:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները, հավանական են դրական փոփոխություններ: Օրը հրաշալի է այն մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանձնանում է հարմարավետ հուզական դաշտով: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա կամ չհաջողվի հասնել դրված նպատակներին, դուք կպահպանեք լավատեսությունը, կհավատաք ձեր հաջողությանն ու կհասնեք նրան: Օրը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար:

Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջերս հաճախ էին մտորում, քննարկում էին դրանք մտերիմների հետ: Օգտակար կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը: Երբեմն հենց դրանք կօգնեն ճիշտ լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավական անհանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ զրույցներ: Չեն բացառվում և անսպասելի ծախսերը, որոնց պատճառով ստիպված կլինեք հետաձգել ծրագրված գնումները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հաջողությունը ավելի հաճախ կժպտա, դուք կզգաք աստղերի աջակցությունը, երբ նոր բան ստանձնեք կամ կփորձեք ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Մոտ ապագայի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած, անհանգիստ ու շատ հետաքրքիր օր է: Դուք կփորձեք չխառնվել ուրիշների գործերին, բայց, միևնույն է, կներքաշվեք դրանց մեջ: Շրջապատողներին ձեր օգնությունը ավելի հաճախ պետք կգա: Դուք ուրախ կլինեք աջակցել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, բայց ամեն անգամ պատրաստ չեք լինի դրա համար զոհել սեփական հետաքրքրությունները:

Հնարավոր են զարմանալի պատահարներ, տարօրինակ զուգադիպություններ, որոնք կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ հարցերում են սխալվել և ժամանակին կվերամշակեն իրենց ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2559 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3