Աստղագուշակ․ դեկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2219 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ֆինանսական հարցերը լուծելիս մի շտապեք: Օրվա առաջին կեսը հարմար չի լինի խոշոր, սպոնտան գնումներ անելու, գործարքներ կնքելու կամ գումարը թանկարժեք զվարճանքների վրա ծախսելու համար: Մնացած հարցերում այդ ժամանակահատվածը հաջող կլինի: Գործերից հրաշալի գլուխ կանեք, համախոհների հետ հաշտ կլինեք, մրցակիցներին էլ կթողնեք հետևում: Ինչքան երեկոն մոտենա, այնքան լավ գաղափարները կշատանան: Ավելի ուշ դրանց իրագործման հարցում հաճույքով կօգնեն նոր ծանոթները: Համատեղ աշխատանքից և՛ երկարատև ընկերություն, և՛ գեղեցիկ սիրային պատմություն կարող է սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր ինչ-ինչ խնդիրներ կարող են առաջանալ, բայց հաճախ դրանց լուծման համար միայն աննշան ծախսերի կարիք կլինի, այնպես որ՝ անհանգստանալու պատճառ չկա: Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք, փոքրիկ սխալներ էլ չեք անի: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը կհասկանան, որ արժե ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: Աշխատեք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինել: Այդպես սուր անկյունները հարթելն ու երկար, տհաճ քննարկումներից խուսափելն ավելի հեշտ կլինի: Մի շտապեք ուղղել ուրիշների սխալները. այսօր շատ ավելի կարևոր գործեր կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կուզենայիք հանգստություն պահպանել, բայց դա անելն ամեն անգամ չի ստացվի: Հուզական դաշտն անկայուն կլինի, և երբեմն ձեր տրամադրությունը լրիվ դատարկ բաները կփչացնեն: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա. այդպես ավելի հեշտ կլինի մանրուքները սրտին մոտ չընդունելը: Աշխատավայրում երբեմն դժվարություններ կառաջանան նրա պատճառով, որ կխախտվեն հին պայմանավորվածությունները: Բայց նման իրավիճակներից առանց կորուստների դուրս կգաք: Հնարավոր են անսովոր պատահարներ, զարմանալի իրադարձություններ ու արկածներ: Մի խոսքով՝ հազիվ թե ձանձրանաք: Բայց երեկոյան մոտ պարզ կդառնա, որ պասիվ հանգստի կարիք ունեք: Ուժերը վերականգնելու համար փոքրիկ դադարն էլ բավարար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի հանգիստ և առանց շտապելու ուշադրություն պահանջող գործերով զբաղվելու, կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք ծախսի: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ՝ կապված աշխատանքի կամ ստեղծագործելու հետ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, որոնք միանման կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Լավ ժամանակ կլինի ընկերների հետ հանդիպելու համար. ուրախ ու հետաքրքիր կլինի, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Երբեմն հասարակ թվացող հարցերին պատասխաններ ստանալու կամ առօրյա գործերից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ինչ-որ բան սպասվածի նման չի դասավորվի, և դա ձեզ կնյարդայնացնի: Սակայն դուք միշտ ելք կգտնեք իրավիճակից: Կօգնի ինտուիցիան: Նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան կողքից խորհուրդները: Աշխատեք չխախտել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Դա կարևոր կլինի և՛ ձեր հեղինակության, և՛ շրջապատողների հետ հարաբերությունների տեսանկյունից: Լավ է չշտապեք գործարքների ու խոշոր գնումների հարցում: Վերջնական որոշում ընդունելուց առաջ մի քանի տարբերակ համեմատեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Մի քանի րոպեն էլ բավական կլինի մարդու մասին ճիշտ տպավորություն կազմելու ու հասկանալու համար՝ արդյոք արժե նրա հետ գործ ունենալ: Նախկինում բացառապես աշխատանքային հարաբերությունները ավելի քիչ ֆորմալ, համարյա ընկերական կդառնան: Երբեմն դրանցում սիրախաղի տարրեր կնկատվեն, և աստղերը դրա դեմ ոչինչ չեն ունենա: Հավանական են հաճելի անակնկալներ, անառիթ նվերներ: Որոշ Կույսեր զարմանալի կերպով կստանան այն, ինչի մասին վաղուց գաղտնի երազում էին: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը օգտավետ կանցկացնեք: Այդ հատվածը հարմար կլինի ինչպես հասարակ ու ծանոթ, այնպես էլ՝ նոր ու բարդ գործերի համար: Շատ բան կարող եք սովորել ուրիշներից, և դուք դրանից գլուխ կհանեք: Շատ Կշեռքներ կկռահեն, թե ինչը շրջապատողներն ուղիղ չեն ասում, երբեմն համարյա պատահաբար կբացահայտեն ուրիշների գաղտնիքները: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաճելի կանցնի, բայց ավելի հարմար կլինի հանգստի, քան վճռական գործողությունների համար: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների հետ, որոնք ձեզ կուրախացնեն, հետաքրքիր մի բան կպատմեն, խելամիտ խորհուրդներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պիտի միաժամանակ մի քանի գործից գլուխ հանեք, և դա ձեզ կստիպի հուզվել: Բայց հենց հավաքեք ձեզ, պարզ կդառնա, որ ամեն ինչ ստացվելու է, անհանգստանալու բան չկա, պարզապես պետք է հետևողական գործել: Կօգնեն հին ծանոթները, որոնց կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Ապագային լավատեսությամբ նայեք. դրա համար բոլոր հիմքերը կան: Կենսուրախությունը դեպի ձեզ կձգի շրջապատողներին: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Շփումներին վերաբերող ամեն ինչում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է կարևոր ու բարդ գործ ստանձնելու համար: Ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կարող էին կանգնեցնել ձեզ: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, որոնք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մեծ մասը: Համագործակցությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել: Օրը հարմար կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես գումար աշխատել և ինչի վրա ծախսել: Ի դեպ, գնումների համար ավելի հարմար կլինի օրվա երկրորդ կեսը. ճիշտ ընտրություն անելու համար երկար մտածելու կարիք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է շփումների համար: Հեշտ կանցնեն նույնիսկ այն զրույցները, որոնցից երկար ժամանակ փորձում էիք խուսափել՝ վախենալով, որ ամեն ինչ վեճով կավարտվի: Պարզ կդառնա, որ մարդիկ ձեզ ավելի լավ են հասկանում, քան մտածում էիք, համախոհներ էլ մտածածից շատ ունեք: Ձեր կարծիքը շատերը պատրաստ կլինեն լսել, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրա հանդեպ լրիվ անտարբեր էին: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք ծրագրված են եղել, կարողացել եք հանգիստ նախապատրաստվել ճամփա ընկնելուն, թե ամեն ինչ շտապելով եք արել: Տանից հեռու հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում նաև հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Ձեր գաղափարները երբեմն շրջապատողներին հանճարեղ կթվան, և ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր մնալ չի կարող: Ավելի ուշ կգա հին գործերին ու չլուծված խնդիրներին վերադառնալու համար հարմար ժամանակը: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց առաջ ուշադրություն չեք դարձրել ու բաց չեք թողնի դրանք: Հարմար ժամանակ կլինի փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թեթև ու հաջող օր է, երբ կարելի կլինի առանց ջանքերի հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Օգտակար կլինի այն, ինչը շատ վաղուց եք սովորել, հաճույքով կօգնեն հին ընկերները: Շատ Ձկներ անսպասելի, բայց շատ արդյունավետ կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: Օրը հրաշալի կլինի շփումների համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում, թե ինչ են ասում ուրիշները: Նկատի ունեցեք, որ այսօր մշտապես ուշադրության կենտրոնում եք հայտնվելու ու պատրաստ եղեք, որ ձեզ մանրամասն դիտելու են: Նոր ծանոթությունը կարող է սիրային պատմության սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|