Աստղագուշակ․ դեկտեմբերի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2187 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Երբեմն դժվար է լինելու, բայց չի լինի մի խոչընդոտ, որը խանգարի ձեզ հասնել դրված նպատակներին: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց դա ձեզ չի վախեցնի. արժե անել դա ուզածը ստանալու համար: Չեն բացառվում լարված պահերը շփումներում: Երբեմն դուք կասեք ամենն, ինչ կգա ձեր մտքին, չեք մտածի, թե ինչպես կվերաբերվեն դրան մյուսները: Բայց դուք չեք ուզենա վիճել շրջապատողների հետ, նրանք էլ՝ ձեզ հետ, այդ իսկ պատճառով կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները, փոխզիջումային տարբերակներ գտնել ու պահպանել ներդաշնակ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է, այն առատաձեռն կլինի հետաքրքիր հնարավորությունների ու լավ գաղափարների մասով: Այդ ժամանակահատվածը հարմար է գործնական հարցերը քննարկելու և այն մարդկանց հանդիպելու համար, որոնց հետ ձեզ մասնագիտական հետաքրքրություններն են կապում: Շանս կա սովորեք այն, ինչ շուտով օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի: Այն հնարավորություն կտա հանգստանալ ու վերականգնել ուժերը, զբաղվել նրանով, ինչը ձեզ ոգեշնչում է: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք լավ բաներ կլսեք, հրաշալի խորհուրդներ կստանաք: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ անել սիրելի մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Փոքրիկ տհաճությունների պատճառով մի վշտացեք. դրանց կհետևեն մեծ հաջողություններն ու կարևոր հաղթանակները: Կարևոր կլինի ծրագրերից չհրաժարվելը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ճանապարհին խոչընդոտներ առաջ գան ու հասկանաք, որ հազիվ թե կարողանաք արագ հասնել նպատակին: Համառությունը կօգնի հաղթել նույնիսկ այնտեղ, որտեղ հաջողությանը ոչ ոք չէր հավատում: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, մտերիմները ձեր կողմից կլինեն: Հենց նրանց աջակցության շնորհիվ դուք լավ արդյունքների կհասնեք: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը: Դրանք շատ տեղին կլինեն ու թույլ կտան շահավետ գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Չի բացառվում՝ փոխեք ձեր կարծիքն այն մարդկանց մասին, որոնց նախկինում չէիք հավանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ, համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեն: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին գաղափարը, որը վաղուց դուր էր գալիս, բայց չափազանց ռիսկային էր թվում: Օրը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Դուք մասշտաբային կմտածեք, հաճախ կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում ոչ ոք չէր նկատել: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նրանք շատ ուրախ կլինեն վերականգնել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հետաքրքիր ու հաճելի կանցնի: Շատ բան լավ կստացվի, հաճախ նպատակին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Ավելի ուշ հանգիստ ժամանակաշրջան կգա, որը հարմար կլինի սովորելու և ստեղծագործելու համար: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնք ժամանակին մտքում չեն ծնվել, որոշումներ գտնել, որոնց շնորհիվ ձեր կյանքն ավելի հեշտ ու հաճելի կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Ձեզ մոտ լավ կստացվի փաստացի ամեն ինչ, ինչ կստանձնեք: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են սովորել ավելի վաղ: Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ բարդ գործերից, կհասկանաք՝ ինչ է պետք անել դրա համար: Երեկոն անսպասելի այցերի, հիշարժան հանդիպումների ժամանակ կլինի: Չեն բացառվում նաև անսովոր ծանոթությունները: Որոշ Կույսեր կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Այդ հատվածում ստացված ինֆորմացիան շուտով շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Թեթև ու բարենպաստ օր է: Կարող եք տարբեր գործեր ստանձնել. դուք միանման լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Շատ Կշեռքների այսօր պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Հաճախ փորձի շնորհիվ այնպիսի հաջողությունների կհասնեք, որոնց հույսը շրջապատողներից ոչ ոք չուներ: Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Լավ օր է գնումների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել: Դուք անսխալ կընտրեք այն, ինչ կուրախացնի ուրիշներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի, ներդաշնակ օր է: Շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք: Դուք արագ կսովորեք նորը, կմտապահեք ամենն, ինչը թեկուզ տեսականորեն կարող է պետք գալ: Լավ գաղափարներ կունենաք: Արժե անհապաղ քննարկել դրանք համախոհների հետ: Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս մտածածն իրագործելու առաջին քայլերը կանեք: Անկեղծությունը շատ տեղին կլինի շփումների ժամանակ. դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում չափազանց թանկ էին ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ լավ կդասավորվի: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք ու դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Դուք հաճախ նպատակին կգնաք այնպիսի ուղիներով, որոնց մասին մյուսները չեն էլ կռահում: Ձեր համարձակությունն ու հնարամտությունը կհիացնի շատերին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Կուզենաք ուզածին հնարավորինս արագ հասնել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործին, որը նախկինում չէր հաջողվում ավարտին հասցնել: Հիմա ձեզ մոտ դա անելը կհաջողվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կենտրոնացեք ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու վրա: Լավ է ինքնուրույն գործեք, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Մի շտապեք ստանձնել նոր առաջադրանքները, քանի որ շուտով կպարզվի, որ դրանք այնքան կարևոր ու շտապ չեն, որքան սկզբում էին թվում: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր փորձ ձեռք կբերեն, որը շուտով պետք կգա նրանց: Դուք կհետևեք շրջապատողներին, հաճախ կսովորեք ուրիշների սխալների վրա: Օրվա երկրորդ կեսը սիրային պահերով լի կլինի, հարմար է ժամադրությունների ու սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետո անբարենպաստ միտումների ազդեցությունն արագ կնվազի. դուք կգտնեք բոլոր խնդիրները լուծելու ձևը: Նոր համախոհներ ձեռք կբերեք, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց շրջանում: Չի բացառվում՝ մինչև երեկո նրանցից գրավիչ գործնական առաջարկներ ստանաք: Բարենպաստ օր է շփումների համար, չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք շատերին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ, միայն թերություններն են նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վատ չի անցնի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Արժե խուսափել չմտածված արարքներից: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա հին ծրագրերն իրագործելու, բոլորի համար կարևոր խնդիրները լուծելու հնարավորություններ կգտնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ գաղափարներ կունենան, որոնք դուր կգան շրջապատողներին: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Արժե այդ հնարավորությունն օգտագործել հին կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|