ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2173 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լավ կսկսվի: Աշխատեք առավոտն առավելագույնս արդյունավետ անցկացնել. հենց այդ հատվածում կարող եք հրաշալի արդյունքների հասնել շատ ու շատ գործերում, այդ թվում՝ բարդ գործերում: Ձեզ հրաշալի կտրվի այն, ինչից մյուսները գլուխ չեն հանել: Եթե ինչ-որ մեկի աջակցության կարիքն ունենաք, այն առանց դժվարության կստանաք: Բայց միայնակ էլ կարող եք շատ բանի հասնել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ավելի վաղ մտածածին վերադառնալու, հին գործերն ավարտելու համար: Լավ հանգստանալու հնարավորություն էլ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ ու շատ հետաքրքիր օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել. կհաջողվի արագ գլուխ հանել նրանից, ինչի մասին միայն մոտավոր պատկերացում ունեիք: Բոլոր որոշումները հաջող չեն լինի, բայց ինտուիցիան անսխալ կհուշի՝ որոնք արժե միանգամից կյանքի կոչել, իսկ որոնք արժե ինչպես հարկն է մտածել:

Ընկերները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք առանց երկար մտածելու կընդունեք: Դուք կխուսափեք անտեղի շտապողականությունից, բայց ժամանակն էլ զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, նույնիսկ՝ շատ կարևորի: Ամենայն հավանականությամբ մի քանի գործով միանգամից պիտի զբաղվեք, մտքում բազում բաներ պահեք: Ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել, ժամանակին լուծել բոլոր շտապ խնդիրները: Դա շրջապատի վրա տպավորություն կթողնի: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան ընկերանալ մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք:

Շատ օգտակար կլինի հանգստի համար ոչ մեծ դադարներ վերցնելը: Այդ դադարների շնորհիվ հոգնածություն չեք զգա, տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ: Շրջապատողների խորհուրդներն ամեն անգամ լավը չեն լինի, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան: Այնպես որ՝ ստացված խորհուրդներին հետևելուց առաջ լավ մտածեք:

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել գործերում, որոնք ոչ այնքան կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում, որքան իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնելու, իրադարձությունների զարգացման հեռանկարները գնահատելու կարողություն: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ տրամադրվեք: Թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր տհաճ հետևանքներ կունենա: Նույնիսկ եթե հեշտ ու լավ ծանոթ գործեր եք ստանձնում, արժե ուշադիր լինել. ինչ-որ բան ուզածի նման չի ընթանա: Լավ է, եթե դուք պատրաստ լինեք արագ վերամշակել ծրագրերը, հարմարվել նոր պայմաններին:

Օրը բարենպաստ է շփումների տեսանկյունից. դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կարող եք ընկերանալ նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խոչընդոտների առաջ մի ընկրկեք, հիշեք, որ դրանք հաղթահարելի են: Կարևոր կլինի սեփական ուժերի վրա հույս դնելը, այլ ոչ թե աջակցության կամ հաջողակ լինելու: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն:

Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ է պետք անել մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար: Հիշեք, որ ձեր ոչ բոլոր գաղափարներն արժե անհապաղ կյանքի կոչել: Երբեմն օգտակար կլինի ծրագիրն ամենայն մանրամասնությամբ մտածելն ու նոր միայն իրագործելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած օրը բազում անակնկալներ կբերի, ձեզ կհաջողվի պահպանել հոգեկան հավասարակշռությունն ու հանգստությունը: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, արագ կարձագանքեք այն ամենին, ինչ տեղի կունենա, օգուտ կքաղեք իրադարձություններից: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը կամ կենտրոնանալ նորի վրա. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:

Երեկոն հրաշալի է պասիվ հանգստի համար: Դուք կվերականգնեք ուժերը, ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք: Այդ շրջանը հարմար է նաև մտերիմների հետ հետաքրքիր ու հաճելի բանի մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարդ կլինի, բայց դուք նրա բերած բոլոր փորձությունները կհաղթահարեք: Հաճախ պետք է արագ գործեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել, իսկ երևակայության շնորհիվ այնպիսի տարբերակներ ու մեթողներ կգտնեք, որոնք շրջապատողների մտքով չեն անցել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանք ոչ միայն կուրախացնեն ձեզ, այլև օգուտ կտան: Այդ շրջանը հարմար է տնային գործերի համար, որոնք հոգնեցնող չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու հարթել անձնական հարաբերությունները: Օրը լավն է համախոհներ փնտրելու համար. ամենատարբեր մարդիկ պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել: Աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Նկատի ունեցեք, որ դրանց իրագործումն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան ձեզ է թվում, այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ծրագրված գնումներն ավելի հաջող կլինեն սպոնտան գնումներից: Երեկոյան հավանական են հեռվից լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց դուք ամենայն հավանականությամբ կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: Ամենակարևոր խնդիրներն արժե ինքնուրույն լուծել: Այդ դեպքում ամեն ինչ ժամանակին ու կարգին կարվի, հակառակ դեպքում՝ հնարավոր են անակնկալներ: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում՝ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հին պարտքերի վերադարձ:

Տանը հնարավոր են հաճելի իրադարձություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ այլ քաղաքներում ապրող ընկերներից ու հարազատներից լավ նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի անհանգստացեք. օրն այնքան վատը չի լինի, որքան կարող է թվալ: Ամենաբարդ այն է, որպեսզի խուճապի չմատնվեք ու գլուխներդ չկորցնեք: Եթե դա ձեզ հաջողվի անել, ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի: Հաճախ կենսափորձը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել. վստահեք նրան:

Դրական միտումների ազդեցությունը, որն առավոտյան թույլ էր, ժամանակի ընթացքում կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Այդ իսկ պատճառով մտերիմների հետ բոլոր կարևոր զրույցներն արժե տեղափոխել օրվա երկրորդ կես: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, հետաքրքիր ու հագեցած օր է: Ինտուիցիան ուժեղ կլինի, այն անսխալ կհուշի՝ ինչով արժե զբաղվել, ինչի վրա կենտրոնանալ: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Համատեղ գործունեությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դառնալ:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, դուք անսխալ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք: Մի քանի տարբերակից լավագույնն ընտրելու համար ձեզ ժամանակ է պետք: Արեք դա ինքնուրույն, խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2173 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7