ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2369 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների և համախոհներ փնտրելու համար: Դուք այնպիսի ոգևորությամբ կպատմեք ձեր ծրագրերի մասին, որ ոչ ոք չի կարողանա դրանց հանդեպ անտարբեր մնալ: Չի բացառվում՝ այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ սիրային բնույթ ստանան:

Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք հնարամիտ կլինեք, կփորձեք բոլոր հնարավորություններն օգտագործել հաջողության հասնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ գաղափարներ կունենան, որոնց իրագործումով կյանքում փոփոխություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Հաճախ փոխհամաձայնության հասնելը սպասվածից հեշտ կլինի. բավական է միայն ժամանակին անեք առաջին քայլը: Ուշադրություն պահանջող գործերն ու խնդիրներն այսօր շատ կլինեն: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կօգնեն գիտելիքներն ու փորձը, որոնց շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կգտնեք:

Տանը հավանական են հաճելի իրադարձություններ, չեն բացառվում նորությունները, որոնց համար ուրախ կլինեք: Հարազատներն ու մյուս մտերիմ մարդիկ կարող են ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է, որը թույլ կտա լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Ինչ-որ կարևոր ու օգտակար բան իմանալու շանս կա: Նշանի որոշ ներկայացուցիչներ համոզիչ հաստատում կստանան նրան, ինչի մասին նախկինում միայն կռահում էին:

Նման օրերին լավ է որոշումներ ընդունել. դուք պատրանքներ չեք կառուցի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, հաճախ կգուշակեք շրջապատողների գործողությունները: Հավանական են դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց համարյա չեք ճանաչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի հույզերը վերահսկելը: Այսօր հենց ինքնատիրապետումը թույլ կտա հաջողության հասնել գործերում, լուծել բարդ խնդիրները: Հավանական են հաջող զուգադիպություններ: Հաճախ դրանք լրիվ անսպասելի կլինեն: Այն իրավիճակներում, որոնցում մյուսները խուճապի կմատնվեին, դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ու ոչ մի րոպեն զուր չեք վատնի:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, կկռահեք նույնիսկ այն, ինչ նրանք կփորձեն թաքցնել: Շատ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես ուղղել ավելի վաղ գործած սխալներն ու անմիջապես կանեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների, համագործակցության, գործնական և ընկերական կապերն ամրապնդելու համար: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, միշտ կիմանաք՝ ում հետ և ինչի մասին արժե խոսել: Չի բացառվում՝ հենց այսօր որոշումներ ընդունեք, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր բանով զբաղվելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նույնիսկ բարդ գործերից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք մանրուքները սրտին մոտ չընդունել, չբարկանալ դատարկ բաների պատճառով ու չվիրավորվել նրանցից, որոնք չեն արդարացրել ձեր ակնկալիքները: Սա այն օրերից չէ, երբ կարելի է հեշտությամբ պահպանել բարեհոգությունն ու փիլիսոփայական հանգստությունը, բայց էլի վատը չէ: Կարող եք կենտրոնանալ  լրիվ նոր գործի վրա. այն միանգամից կգրավի ձեզ, դուք շուտով կհասնեք առաջին հաջողություններին ու կմոռանաք բոլոր հուսահատությունների մասին:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ էր թվում, հեշտությամբ կմտապահեք նոր ինֆորմացիան: Օրվա երկրորդ կեսին հավանական են ծանոթություններ մարդկանց հետ, որոնք ունակ կլինեն կիսել ձեր հետաքրքրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր կլինի չխառնել գործնական և անձնական հարաբերությունները: Օրը հարմար չէ նույնիսկ ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ աշխատանքային հարցերը քննարկելու համար: Լավ է հեռու մնաք նրանցից, որոնց սերը բամբասանքների հանդեպ բոլորին է հայտնի. չարժե վտանգել հեղինակությունը:

Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել հարցերին, որոնց շուրջ վաղուց էիք մտածում: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Չի բացառվում՝ հին ծանոթները հետաքրքիր առաջարկներ անեն: Դուք կհասկանաք՝ ինչի վրա արժե կենտրոնանալ հաջողության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, արդյունավետ օր է, որի ընթացքում շատ օգտակար բաներ կհասցնեք անել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար: Խնդիրները, որոնք նախկինում բարդ էին թվում, արագ կլուծվեն, քանի որ հնարամիտ կլինեք, շատ գործերի լրիվ նոր կողմից կմոտենաք: Հաճախ կօգնեն հին ծանոթները, նրանք կարող են ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել:

Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, գնել ամենն, ինչ պետք է վերանորոգման ու շինարարության համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի, հստակ ու ժամանակին հուշումներ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի, բայց այնքան էլ արդյունավետ օր չէ: Այն բազում հաճելի պահեր կպարգևի, թույլ կտա լավ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Մտերիմները ուրախ կլինեն ձեր ուշադրության համար, հաճույքով կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնությունները: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները կարող են արագ զարգանալ, փոխադարձ համակրանքն էլ արագ լուրջ զգացմունքի կվերածվի: Գործերում հաջողության համար համառություն է պետք. առանց դրա դժվարությամբ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրը կարող է բավական անհաջող սկսվել, բայց դա չի նշանակում, որ նույն ձևով էլ շարունակվելու է: Հակառակը. դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, հաջողության հավանականությունն էլ կաճի: Ինտուիցիան կհուշի, թե որ գործերն է պետք հիմա ստանձնել, իսկ որոնք կարելի է հետաձգել:

Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար ու խոստանում է սիրահարներին դրական հույզեր պարգևել: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը, հարաբերությունները կհարթեք այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս շատ էիք վիճում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին աշխատեք չտաքանալ: Այդ հատվածում ինքնատիրապետումը պահպանելը շատ կարևոր կլինի. առանց դրա հազիվ թե հաջողության հասնեք: Ոտքի վրա ընդունած որոշումները, հույզերի ազդեցության տակ ասված խոսքերը կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Ձեզ կվերադառնան հանգստությունը, ինքնավստահությունն ու լավատեսությունը: Կհաջողվի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում հավանական են սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող և արդյունավետ կսկսվի: Նրա առաջին կեսին կարող եք զբաղվել ձեր գործերով, կարող են նաև կենտրոնանալ այն մարդկանց օգնելու վրա, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Երկու դեպքում էլ դուք արագ ամենից գլուխ կհանեք ու շուտով կկարողանաք անցնել այլ խնդիրների: Հավանական են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական ու անձնական կապերը:

Երեկոյան կուզենաք մենակ մնալ, մտածել վերջին ժամանակների իրադարձությունների մասին: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում որոշակիություն մտցնեք հաջորդ տարվա ծրագրերի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2369 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2