Աստղագուշակ․ դեկտեմբերի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2554 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ուրախ ու հաջող օր է, որը հարմար է հին ընկերների հետ շփվելու և այն մարդկանց հետ ծանոթանալու համար, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Դուք հաճույքով կկիսվեք ձեր գաղափարներով, շրջապատողներն էլ արագ կյուրացնեն դրանք: Դուք ինքներդ շատ արագ կգործեք և դրա շնորհիվ շատ բան կհասցնեք: Բացի այդ, շատ հարցերում հաջողակ կլինեք, իսկ ինչ-ինչ խնդիրներ իրենք իրենց, առանց ձեր մասնակցության կլուծվեն: Երեկոն հաճելի անակնկալներով լի լինի: Չի բացառվում՝ իրականանան հին ցանկությունները, նվեր ստանաք հենց այն, ինչի մասին վաղուց էիք երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Անսովոր մտքեր ու ծրագրեր կհայտնվեն, որոնք շրջապատողներին զարմանալի և ոգեշնչող կթվան: Դուք չեք ուզենա գործել փորձված մեթոդներով, քանի որ ինտուիցիան կհուշի՝ ուզածին կարելի է ավելի հեշտ ու արագ հասնել, պարզապես պետք է հնարամիտ լինել: Հնարավորություն կունենաք նոր բան սովորել, գտնել մարդկանց, որոնք ձեզ հետ կկիսվեն օգտակար փորձով: Դուք չեք վախենա բաց տեքստով խոսել ձեր ցանկությունների ու զգացմունքների մասին և ճիշտ կվարվեք: Մարդիկ, ովքեր թանկ են ձեզ համար, ճիշտ կհասկանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին գործեր շատ կլինեն, պետք է շատ արագ գործեք, որպեսզի դրանք ժամանակին ավարտին հասցնեք: Հնարավոր են ծիծաղելի պատահարներ, զվարճալի թյուրիմացություններ, ուրախության համար բազում առիթներ կլինեն: Հավանական են հաճելի անակնկալներ: Որոշ Երկվորյակների անսպասելի ծանոթություններ են սպասվում: Չի բացառվում սիրային հարաբերությունների արագ զարգացումը: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնց հույսը չունեիք: Հարմար ժամանակ է կարևոր որոշումներ ընդունելու և ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստ օր է, որը հարմար է վաղուց ծրագրված գործերի, հին գաղափարները կյանքի կոչելու համար: Խառնաշփոթ ու շտապողականություն չի լինի, այնպես որ՝ կարող եք ձեզ հարմար ռիթմով գործել, կարևոր քայլերը լավ մտածել և երկար չկենտրոնանալ նրա վրա, ինչն ուշադրության արժանի չէ: Հուզական դաշտը բարենպաստ է, հազիվ թե ինչ-որ բանի վրա բարկանաք ու հուզվեք: Մտերիմները կուրախացնեն, կկռահեն ձեր գաղտնի ցանկություններն ու ամեն հնարավոր բան կանեն, որ դրանք իրականանան: Մի վախեցեք երազել: Այն, ինչ հիմա անհավանական է թվում, կարող է մոտ ժամանակներս իրականություն դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաճելի օր է: Այն հազիվ թե արդյունավետ լինի, գլխապտույտ հաջողությունների սպասել էլ պետք չէ: Փոխարենը կարող եք սկսած գործերը ավարտին հասցնել, լուծել կենցաղային հարցերը, հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտում էիք, զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքրում է ձեզ: Երեկոն հրաշալի է հյուրեր ընդունելու կամ մտերիմների համար ոչ մեծ տոն կազմակերպելու համար: Ձեզ կհաջողվի մտքերից մի կողմ վանել վերջին շրջանի բոլոր խնդիրներն ու դժվարությունները և ի սրտե ուրախանալ: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնցից վերջին շրջանում լուր չունեիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ տհաճություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դուք արագ կլուծեք հարցերը, և դա դուր կգա շրջապատողներին: Երբեմն նրանք կդիմեն օգնության ու խորհուրդների խնդրանքով, իսկ դուք կփորձեք ոչ ոքի չմերժել: Բոլորը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը առաջինից հետաքրքիր կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, հանդիպումներ զարմանալի մարդկանց հետ: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կանցնեք մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Դուք շատ լավ բաներ կկարողանաք անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Հավանական են հաջող գնումներ, չի բացառվում՝ իրեր ձեռք բերեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Մտերիմների համար լավ նվերներ գնելու հնարավորություն կլինի. ինտուիցիան կհուշի՝ ինչով ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար ու դրական հույզեր է խոստանում: Լրիվ անսպասելի փայլուն գաղափարներ կունենաք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Խոստումնալից ու բարենպաստ օր է: Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին, որոշումներ կընդունեք, որոնց համար զղջալու կարիք չի լինի: Կարող եք նոր բան սովորել, արժեքավոր փորձ ձեռք բերել, ինչպես նաև համախոհների հետ կիսվել տեղեկատվությամբ, որն ամենայն հավանականությամբ պետք կգա: Երեկոն հաճելի անակնկալներով, ուշադրության նշաններով լի կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ նվերներ կստանան մարդկանցից, որոնց հետ հարաբերությունները վերջերս լարված էին: Հիմա կարող եք պարզել բոլոր թյուրիմացություններն ու հաշտվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի, այդ իսկ պատճառով որոշակի ծրագրերի իրագործում ստիպված եք լինելու հետաձգել: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Դուք գումարին թեթևամտորեն կվերաբերվեք, ավելի շատ կծախսեք, քան կարող եք ձեզ թույլ տալ: Սակայն դա լուրջ հետևանքներ չի ունենա: Շուտով դուք կգտնեք բյուջեն համալրելու ձևը: Հնարավոր են սիրային անակնկալներ: Որոշ Աղեղնավորներ լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի սիրային խոստովանություններ կլսեն: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ լավ կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա արագ ավարտին հասցնել բարդ գործերը, լուծել այն խնդիրները, որոնց վրա դուք և շրջապատողները երկար գլուխ եք կոտրել: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները կուրախացնեն. ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Անկախ նրանից, թե որքան գործեր կունենանք օրվա սկզբին, օրվա երկրորդ կեսին ուժով ու էներգիայով լի կլինեք: Դուք անպայման կգտնեք մտերիմներին զարմացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործերում մեծ հաջողությունների կամ բեկման վրա հույս մի դրեք: Օրն ավելի շուտ հաճելի կլինի, քան արդյունավետ: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց դրանք ձեզ չեն խանգարի ուրախության նոր առիթներ գտնել, հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների շրջանում: Չեն բացառվում անսպասելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Երեկոն կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Դուք դատարկ բաների պատճառով չեք հուզվի, կհասկանաք՝ ինչպես լուծել վերջին շրջանում ծագած խնդիրները, ինչ անել, որպեսզի երազանքներն իրականանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ բավական անհանգիստ օր է սպասվում: Ուշադրություն պահանջող գործեր շատ կլինեն, հաճախ ստիպված եք լինելու միայնակ լուծել բարդ խնդիրները, ընդ որում՝ մտածելու համար ժամանակ քիչ կլինի: Ինտուիցիայի հուշումները ժամանակին ու հստակ կլինեն. հետևեք դրանց ու կհասնեք նպատակին: Լավ կլինի զբաղվեք տնային գործերով, ձեզ համար դժվար չի լինի կարգուկանոն հաստատելն ու հարմարավետություն ստեղծելը: Հնարավոր են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար: Նրանք նվերներով ու լավ նորություններով կգան: Չեն բացառվում սիրային անակնկալները, խոշոր դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|